Վագրալաց
արդյոք գիտեք
վագրերն ինչպես են արտասվում
ոռնում են հեկեկում
թաթերով երախը ծածկում
կատաղում են
փակելով աչքերը
որպեսզի
արցունքը չընկնի
մեծ
ինչպես կարկուտ
չափով հունական ընկույզի
օ՜
էխ
ինչպես են արտասվում
վագրերը
բաղաձայն ձայնավոր
վերջավորություններով
արդյոք ճանաչո՞ւմ եք
վագրի լացը
իշխող
ու գետնակոլոլ
սիրո մոլուցքի մեջ
ոնց է բռնում զոհին
եւ ժայռից
ազատ անկում ապրում
սեփական ստվերի տեսքով





