Շոգենավ

Մռայլ նավահանգիստն արդեն ծխով լցրեց
      հսկա շոգենավը:
շուտով ինչ-որ Լիման կամ Լիսաբոն նրան
կտանեն ջրերը:

Նավասանդուղքն ի վեր հոգնած նավավարի մոտ են
      ելնում նրանք,
որ լեզու ցույց տվին քողարկված սատրապին*
ու չքացան արագ:

Նրանցից շատերին լոկ լսելով գիտեմ՝
      էն բարձրագույն դասից,
ու ձեռքով է անում իրեն դատապարտած
պոետը վերեւից:

Դե, շո՛ւտ, արագացրո՛ւ, եւս երկու րոպե,
      եւ կընկնենք ճանապարհ:
Շոգենավի մեջ այս երբեւէ մի խցիկ
կճարվի մեզ համար:

Անթիվ կղզիների մոտով կնավենք ոչ
      ինչ-որ հրաշքների
համար անդրծովյան. աստվածների մոտ մենք
      գնում ենք խնջույքի:

Ավաղ, նավորդներիս ձի՛րքն, ազնի՛վ ջանքերը
էլ դժվար թե փրկեն.
երկնայիններն այն մեզ, ոնց գիշատիչները,
      կխժռեն, կխժռեն:


* Լենինին: