Նոր տեղեկություններ Պետրարկայի եւ Լաուրայի մասին

Լաուրան համացանցի-տետրում
նամակ է գրում Պետրարկային
Times New Roman տառատեսակով

նամակն անհետանում է

Պետրարկան սոնետ է գրում Լաուրային
մատները վազում են ստեղնաշարի վրայով

նամակն անհետանում է

Լաուրայի շրջազգեստի վրա են թափվում
տառերի ծաղկաթերթերը

այդ պահին
նրանք այնքան մոտ են իրար
որ ձեռքդ ահա մեկնիր
եւ կհպվես նրա ձախ ձեռքի
ճկույթին