Հիմար հարցեր
Հետաքրքիր է.
համաստեղություններն իսկապե՞ս փախչում են
մեկմեկու հանդեպ վախի պատճառով։
Իսկապե՞ս դինոզավրները
Վերացան՝ միայն թե չհասնեն
հրասայլերի դարաշրջան։
Ճի՞շտ են ասում,
թե կապիկը մարդ դարձավ
միայն ոստիկանության լուռ հսկումի ներքո։
Մի՞թե Եվան
բարու եւ չարի իմաստնության ծառից քաղեց պտուղը,
որովհետեւ նրան հանկարծ թվաց,
թե ուրիշի այգում է։
Մի՞թե միլիոնները
ոչինչ պարտական չեն միլիարդներին,
եթե միլիարդները պատրաստ են ամեն ինչի
հանուն հազարի։
Արդյո՞ք այն պատճառով չի խորտակվել Ատլանտիդան,
որ նրա դասակարգն իշխող
արհամարհում էր օրենքներն Արքիմեդի։
Մի՞թե բնությունը մտածված չի արել
մարդու չափսերը այնպես,
որ ծայրահեղ հեռու լինի
թե ստորակարգ մանրէներից
եւ թե աստղերից ձգող։
Մենք ե՞րբ կստանանք խելացի պատասխան
մեր բոլոր-բոլոր հիմար հարցերին...
համաստեղություններն իսկապե՞ս փախչում են
մեկմեկու հանդեպ վախի պատճառով։
Իսկապե՞ս դինոզավրները
Վերացան՝ միայն թե չհասնեն
հրասայլերի դարաշրջան։
Ճի՞շտ են ասում,
թե կապիկը մարդ դարձավ
միայն ոստիկանության լուռ հսկումի ներքո։
Մի՞թե Եվան
բարու եւ չարի իմաստնության ծառից քաղեց պտուղը,
որովհետեւ նրան հանկարծ թվաց,
թե ուրիշի այգում է։
Մի՞թե միլիոնները
ոչինչ պարտական չեն միլիարդներին,
եթե միլիարդները պատրաստ են ամեն ինչի
հանուն հազարի։
Արդյո՞ք այն պատճառով չի խորտակվել Ատլանտիդան,
որ նրա դասակարգն իշխող
արհամարհում էր օրենքներն Արքիմեդի։
Մի՞թե բնությունը մտածված չի արել
մարդու չափսերը այնպես,
որ ծայրահեղ հեռու լինի
թե ստորակարգ մանրէներից
եւ թե աստղերից ձգող։
Մենք ե՞րբ կստանանք խելացի պատասխան
մեր բոլոր-բոլոր հիմար հարցերին...




