Մուգ գույն
ՊՈԼ ԳՈԳԵՆԻ ԱԼԲՈՄԻ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ
...դե երեքշաբթի, դե հինգշաբթի, հասկացանք-
Հինգշաբթի գիշերից մինչ ուրբաթ ոչ մի բառ
Չի գրվում...Լուսինը ինչպես ծանր զառանցանք,
Ոչ մի «ինչպես»: Ավելի կոնկրետ ու հարմար:
Էլ ոնց կլինի, թալմուդներ ու բանաստեղծություններ...
Փոխարենը լուսավոր են. «Բարբարոս հեքիաթներից»
«Աստվածային օրը» հոսում է դեպի ուղեղները մեր՝
Հյուսված գործվածքի պես խայտաբղետ լույսից:
Գաղութային հորինվածքներ եւ անուրջներ՝
Խրճիթներից Եվրոպա ուղարկված,
Կտավների միջով հայացք դեպի միկրոկոսմոս,
Ի հեճուկս աստղագուշակի ցանկացած:
Սիրահարված գաղիացի, փալասներ անգույն,
Պղնձե անչափահասներ, պոռնոյի սիրահար,
Կտավից ոնց է, նայիր, արեւամուտը հոսում
Ողջը արյունոտ, շփոթված սաղարթից կանաչ:
Ուր որ է մակույկն առանց ինձ կհեռանա,
Այստեղ հինգշաբթի է, այնտեղ երեւում է
Ցերեկային ծովը. ծովախեցիներ, ձկներ ահա,
Բաց է շնորհների խտացված գույնը:
Ուր որ է, նկարիչ, ես կլսեմ ոնց են
Նրանք կյանք ու մահ խաղում լարի վրա,
Վախը մի հարվածով փշրում են՝
Վճարելով հաշիվը ասքի ապագա:
Ուր որ է ստիխն այս կամբողջանա եւ վերջ,
Դժոխք եմ ուղարկելու գրածներս բոլոր,
Հյուսելու եմ բառս մահվան կրկեսիդ մեջ
սովորական հանգով, արցունքներով վախկոտ:
...դե երեքշաբթի, դե հինգշաբթի, հասկացանք-
Հինգշաբթի գիշերից մինչ ուրբաթ ոչ մի բառ
Չի գրվում...Լուսինը ինչպես ծանր զառանցանք,
Ոչ մի «ինչպես»: Ավելի կոնկրետ ու հարմար:
Էլ ոնց կլինի, թալմուդներ ու բանաստեղծություններ...
Փոխարենը լուսավոր են. «Բարբարոս հեքիաթներից»
«Աստվածային օրը» հոսում է դեպի ուղեղները մեր՝
Հյուսված գործվածքի պես խայտաբղետ լույսից:
Գաղութային հորինվածքներ եւ անուրջներ՝
Խրճիթներից Եվրոպա ուղարկված,
Կտավների միջով հայացք դեպի միկրոկոսմոս,
Ի հեճուկս աստղագուշակի ցանկացած:
Սիրահարված գաղիացի, փալասներ անգույն,
Պղնձե անչափահասներ, պոռնոյի սիրահար,
Կտավից ոնց է, նայիր, արեւամուտը հոսում
Ողջը արյունոտ, շփոթված սաղարթից կանաչ:
Ուր որ է մակույկն առանց ինձ կհեռանա,
Այստեղ հինգշաբթի է, այնտեղ երեւում է
Ցերեկային ծովը. ծովախեցիներ, ձկներ ահա,
Բաց է շնորհների խտացված գույնը:
Ուր որ է, նկարիչ, ես կլսեմ ոնց են
Նրանք կյանք ու մահ խաղում լարի վրա,
Վախը մի հարվածով փշրում են՝
Վճարելով հաշիվը ասքի ապագա:
Ուր որ է ստիխն այս կամբողջանա եւ վերջ,
Դժոխք եմ ուղարկելու գրածներս բոլոր,
Հյուսելու եմ բառս մահվան կրկեսիդ մեջ
սովորական հանգով, արցունքներով վախկոտ:





