Օլգա Սլավնիկովա
Օլգա Սլավնիկովա (ծնվ. 1957)՝ արձակագիր, էսսեիստ, գրական քննադատ։ «Ռուսական Բուքեր» (2006), «Յասնայա Պոլյանա» (2018) մրցանակների դափնեկիր։
Ծնվել է Սվերդլովսկում, ճարտարագետ-պաշտպանների ընտանիքում։ Սովորել է Ուրալի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Աշխատել է հրատարակչություններում և «Ուրալ» ամսագրի խմբագրությունում, որում էլ և կայացել են նրա առաջին հրապարակումները։
Սլավնիկովայի դեբյուտային «Առաջին կուրսեցին» վիպակը լույս տեսավ 1988 թվականին։ Գրողի առաջին մեծածավալ վեպը «Մորեխը՝ մեծացված շան չափսերի», գրված մոգական ռեալիզմի ավանդույթներով, մեծ տպավորություն թողեց և՛ քննադատների, և՛ ընթերցող հասարակության վրա։ «Միայնակ հայելու մեջ», «Անմահը», «Թեթև գլուխը», «Ցատկ երկարություն» վեպերը, «2017» հակաուտոպիան, պատմվածքների ժողովածուները նրան բերեցին արձակի առաջնակարգ վարպետի փառք։
Սլավնիկովայի արձակում փիլիսոփայական և սուր քաղաքական պրոբլեմատիկան զուգակցվում է լեզվի կենտրոնացած փոխաբերականությանը, ոճի ցանցահյուսազարդությամբ։ Ըստ քննադատների կարծիքի, «նրա ամեն մի գիրքը ձեռքի աշխատանքի հատովի ապրանք է» (Սերգեյ Սիրոտին)։