Այս գիշերով Դու սրբության վերածեցիր...
* * *
Այս գիշերով Դու սրբության վերածեցիր
Այն ամենը, ինչ անբարբառ, քարացած էր մինչեւ հիմա —
Սովորական ջուրը մի կում, հացը, գինին։
Վանականին աղոթասաց վերածեցիր օջախի մեջ երգող հրի,
Պատուհանին նայել տվիր գիշերվա մեջ՝ աչքերի պես տառապյալի,
Եվ սփռոցը խոստովանքի իջավ կրծքին
Կաղնե սեղան — առաքյալի:
Ո՜վ նյութաշխարհ, ո՜վ սրբասուրբ արարչություն:
Ո՜վ ապաստան, Աստվածային խաղաղությամբ փայլատակող,
Որմածքի եւ գերանների միասնություն,
Որ երկրային կամքով ամուր պսակելով երկնայինը՝
Կառուցեցիր գիշերվա մեջ Դու անառակ որդուդ համար:
Աքաղաղը չմշկաոտ պիտի կանչի իր հետեւից —
Թափառական սիրտը մի պահ ողողելով տան կարոտով:
Հեծկլտալով, ոչնչության նման ոջլոտ,
Ետ կդառնամ գիշերվա մեջ, կգտնեմ քեզ, իմ ապաստան,
Քեզ, որ կրքով լքել եմ ես մի ժամանակ:
Սակայն ինչպե՜ս համարձակվեմ առօրյայի կեղտը թողնել
Քո գորգերի լռության մեջ անապական։
Որտե՞ղ էի, չեն հարցնելու,
Միայն պիտի բազկաթոռս տեղաշարժեն կրակի մոտ:





