Այս գիշերով Դու սրբության վերածեցիր...

* * * Այս գիշերով Դու սրբության վերածեցիր Այն ամենը, ինչ անբարբառ, քարացած էր մինչեւ հիմա — Սովորական ջուրը մի կում, հացը, գինին։ Վանականին աղոթասաց վերածեցիր օջախի մեջ երգող հրի, Պատուհանին նայել տվիր գիշերվա մեջ՝ աչքերի պես տառապյալի, Եվ սփռոցը խոստովանքի իջավ կրծքին Կաղնե սեղան — առաքյալի: Ո՜վ նյութաշխարհ, ո՜վ սրբասուրբ արարչություն: Ո՜վ ապաստան, Աստվածային խաղաղությամբ փայլատակող, Որմածքի եւ գերանների միասնություն, Որ երկրային կամքով ամուր պսակելով երկնայինը՝ Կառուցեցիր գիշերվա մեջ Դու անառակ որդուդ համար: Աքաղաղը չմշկաոտ պիտի կանչի իր հետեւից — Թափառական սիրտը մի պահ ողողելով տան կարոտով: Հեծկլտալով, ոչնչության նման ոջլոտ, Ետ կդառնամ գիշերվա մեջ, կգտնեմ քեզ, իմ ապաստան, Քեզ, որ կրքով լքել եմ ես մի ժամանակ: Սակայն ինչպե՜ս համարձակվեմ առօրյայի կեղտը թողնել Քո գորգերի լռության մեջ անապական։ Որտե՞ղ էի, չեն հարցնելու, Միայն պիտի բազկաթոռս տեղաշարժեն կրակի մոտ: