Տերտերորդիները
Երբ մեռնելու լինեմ, ի՞նչ կանցնի մտքովս: Ի՞նչ կտեսնեմ կորչելուցս առաջ: Հեռացող կյանքի ի՞նչ պատկեր: Տեղեկատվական նեոնի ի՞նչ արտահայտություն աչքով կանի և կդողդողա շուրթերիս վրա անխուսափելի գիշերվա ակնթարթից առաջ: Կարելի՞ է արդյոք նախապես պատկերացնելով` տարիներ առաջ նախապատրաստվել այդ վայրկյաններին ու փորձարկել: Թեև ինչո՞ւ: Որպեսզի չերևակայես ինչ-որ դատարկ
բան, ասենք՝ չվճարված ջրի վարձի կամ թե նրբերշիկներով ու թթու դրած վարունգներով
նատյուրմորտի մասին, ինչ-որ տխուր ու դատարկ բան դուրս չտալու համար...
Իսկ ի՞նչը չի դատարկ:
Կամ ավելի ճիշտը աղո՞թքն է:
Լաքապատ, սպիտակ ժանյակներով ահա այս մարդը, որին հիմա երրորդ անգամ են պտտում եկեղեցու շուրջը, բաց դագաղով կարծես կրեմով տորթ է, բայց առանձին կտորով դեմքը և մնացած մարմինը, սպիտակ սավանով ծածկված այս մարդը մահացավ երեկոյան ժամերգությունից առաջ՝ դրա սկիզբը բարձրաձայնելուց անմիջապես հետո:
Բուրվառով պտտվելով տաճարում և ծխականներից յուրաքանչյուրին, նաև կնոջն ու երեխաներին, պատվելով խունկի թանձր ծխով, նա բարձրացավ բեմ, որտեղից միշտ կատարում էր ժամերգությունը, և դառնալով տերունական բաց դարպասներին՝ իր բարձր ձայնով «Խաղաղությամբ Տիրոջն աղոթենք» ու երգչախմբի՝ խնդրարկուի «Տեր, ողորմյա»-ին համընթաց, օրորվեց, ընկավ ու սառեց-մնաց՝ ծածկված ծանր ու ծալքավոր ոսկե զգեստով:
Պատարագն ընդհատվեց, փորձեցին ուշքի բերել, հրավիրեցին շտապօգնություն, բայց ամեն ինչ իզուր էր և վայրկենական. սի՛րտը:
Այդ երեկո նա մենակ էր ծառայում: Իսկ հուղարկավորության արարողությանը
հավաքվեցին հինգ հոգևորականներ. Նրանք ոսկեճերմակ շուրջառներով, զանգերի դանդաղ ղողանջների ուղեկցությամբ ծանրաքայլ հետևում են խաչվառներին՝ մռայլվելով դրանց ծանրությունից և չընդհատելով երգեցողությունը: Ովքեր հետևում են հոգևորականներին, նրանց սուգն է իշխում:
Արևը փայլում է, և թվում է, թե խելքը թռցնում է՝ հուզվելով այդ սպիտակ-սև ձգող-վանող գույների խաղից:
Հյուսիսային երկինքը կապտա-ապակյա է, անկենդան: Քարերի անհավասար ատամների արանքներում ախորժելի կանաչն է իշխում:
Դագաղն իջեցնում են գերեզմանափոսի կողքին դրված փայտե աթոռների վրա:
Սպիտակամորուք ավագ քահանան կնճռապատ, դողացող ձեռքի արծաթյա գդալով հագուստների վրա խաչաձև լցնում է շիկավուն հողը:
Հանգուցյալի գունատ դաստակները դուրս են հանված սավանից. դրանցից
բացի`ոչինչ: Կարծես թե հողը կուլ է տվել մարդուն: Եվ դեմքն էլ է կուլ տվել: Ցանկանում ես վեր բարձրացնել այդ օդը, այդ բամբակյա ծածկող կտորը և նայել վերջին անգամ՝ ո՞նց ես դու այդտեղ: Բայց չի կարելի: Հաշվվում է, որ հոգևորականը Տիրոջ առջև
կկանգնի հուղարկավորության ծեսի ժամանակ, այդ իսկ պատճառով չի կարելի տեսնել նրա դեմքը:
Պղնձյա խաչը դրված է սառած ձեռքերի մեջ, պղնձադրվագապատ կազմով կտակարանը`կրծքին:
Փոսը՝ ամառվա կեսին:
Իմ բախտը չի բերել. մեն-մենակ եմ` մինուճար, իսկ Սրետենսկիների, ինչպես սովորաբար լինում է հոգևորականների ընտանիքներում, երեխաները բավարար են. երկու տերտերորդիներ և տերտերի երկու աղջիկներ՝ բոլորը ծնված մեկական տարվա
տարբերությամբ:
Ես տասներկու տարեկան եմ: Ձմեռային արձակուրդներին ինձ ուղարկել են այստեղ՝ վոլոգոդյան գյուղ, որտեղ նրանց հայրը ավագ քահանա է տաճարում, և որի կողքին մեծ, փայտե տուն կա, իսկ շուրջը սևին է տալիս եղևնու անտառը:
Այստեղ են ժամանել նաև Օխապկինները՝ հայրը, մայրը, երկու որդիները և դստրիկը:
Ցերեկները մենք կռիվ-կռիվ ենք խաղում և վազվզում Շարժենկա սառած գետի ափին գտնվող ձյունե ամրոցի շուրջը:
Այդ հրաշք ամրոցը, մեծ սառցաբեկորներն իրար միացնելով, հմտորեն դուռ ու հրակնատներ տաշելով՝ կառուցեց Սրետենսկիների ավագ որդին`դեռահաս-հսկա Նիկի-
տան, որի մասին ասում էին՝ «ոսկե ձեռքեր ունի»: Նա տարվա բոլոր եղանակներին իսկական նայելու բան էր. առանց թաթմանների, խոշոր ու մկանուտ, ճաքերի պատճառով վարդագույն կեղևով պատված շոռակարկանդակների նմանվող, երբեմն էլ հապալասենու կարմիր քերծվածքներով վախեցնող ձեռքերով Նիկիտան:
Նրան օգնում էինք մենք բոլորս, գլորում էինք մեծ ձնագնդեր, փոցխերով հավաքում ու պնդացնում էինք ձյունը, նաև գնում էինք օշինդրանոց, որտեղից բերում էինք սառցահալ ու սառը օդում գոլորշի արձակող ծխացող ջուր, դույլերից դատարկում ցնցուղների մեջ և հավասարապես սառեցնում լայն մակերեսները:
Նիկիտան դարձավ քանդակագործ (հիմնականում՝ գերեզմանաքարերի) և կարմիր փայտի վարպետ, սիրում է թունդ խմել և պատվերներից դադար չունի, քանի որ լավ գիտի իր գործը:
Նա քիչ հեռվում կանգնեցրեց նաև «երեք հսկաներին»՝ վարպետի իր մերկ մատներով ձյունից քանդակելով ու դրանք պնդացնելով ջրով: Տանելի կերպով իրար նման այդ քանդակներն ինչ-որ չափով նման էին հենց իրեն՝ Նիկիտային: Գուաշի ներկերով դրանք գունավորեց նրա քույրը՝ Դուսյան: Հսկաները, պահպանելով գետի սառույցի հանգիստը, վստահ կանգնած էին ոսկուն տվող օղազրահներով, վահաններով, սրերով, սաղավարտներով, իրար նման վարդագույն դեմքերով ու կապտաչյա և երեք՝ սև, դեղին ու ձյունաճերմակ մորուսներով:
Դուսյա-Եվդոկյան, մանկությունից նկարելով, դարձավ հեռավոր բուրյաթական մենաստանի միանձնուհի, որտեղ նկարում ու վերականգնում է սրբապատկերներ:
Նա առանց ափսոսալու ներկերը ներկեց նաև ամրոցը՝ բոսորագույն և կապույտ: Ոսկեգույն ներկեց երկու գնդերը, որոնք անշարժ կերպով ամրացված էին հողապատնեշին որպես մրցակից գմբեթներին (խաչեր չդրեցինք՝ չափից դուրս կլիներ):
Ա՛յ հենց այդ ամրոցի ներսում էլ Սրետենսկիները՝ իբրև հնագույն հոգևոր տոհմի ժառանգներ, իրականացնում էին պաշտպանությունը: Իսկ Օխապկինները և ես, ում հայրերը առաջին սերնդի հոգևորականներ էին, փորձում էինք տիրանալ ամրոցին:
— Մարտի՜: Հանուն Ռուսաստանի, — գոռում էր հյուծված Պետյունյան՝ կրտսեր Օխապկինը՝ համառորեն ձգտելով առաջ մղվել և կրունկների միջով գլուխկնծի տալով՝ ամբողջովին ձնակոլոլ-սպիտակած, նետվել դարպասների վրա՝ հակառակորդի ոտքերի տակ:
Նրան ետ էին շպրտում, իսկ նա՝ դարձյալ.
— Մեզ հետ է ասծած — գոռում էր նա խռպոտ:
— Աստված, — նրան խստորեն ուղղում էր քույր Մաշան՝ թափ տալով նրա վզնոցի վրայից շաքարաբամբակի (ձյան) մնացորդները և ուղղելով զատիկի «կուլիչի» նմանվող ծիծաղելի վարդագույն գլխարկը, բայց փոքր-ինչ հետո Պետունյան նորից էր կրկնում իր սխալ կանչը` ասծած: Ի դեպ, ամեն հարձակումից առաջ նա, ջերմեռանդորեն խաչակնքվելով ու թափահարելով ձեռքի ճիպոտը, ինչպես բուրվառ, որը վայր-կյան անց վեր էր ածվում զենքի, բարձրաձայն ուղեկցվելով «Խաղաղությամբ Տիրոջն աղոթենք» բառերով, որին ի պատասխան՝ լսվում էր բազմաձայն երգչախմբի «Տե՛ր, ողորմյան» և ոգևորող ընդհանուր ծիծաղը մինչև այն պահը, երբ նրան դավադրաբար մատնեց Լիդա Սրետենսկայան (որը հետագայում դարձավ շատ ակտիվ վոլոնտյոր, որ փնտրում է ամբողջ հոգով և, բարեբախտաբար, գտնում կորած մարդկանց), և մեծահասակները բարկացան Պետյայի և, իհա՛րկե, նաև մեզ՝ բոլորիս վրա:
«Հիմարի՛կ, — աշխատելով հարցուփորձի միջոցով որդուն հասկացնել սխալը և մեղմ ու թախիծով նայելով նրա աչքերի խորքը, — ասաց մայրիկը, — հիմարի՛կ, աղոթքը խաղ չէ, մի՞թե դու չգիտեիր»-ով մեղավորության զգացումով ու համաձայնությամբ թափահարելով գլուխը՝ քթի տակ անլսելի մռթմռթում էր ինչ-որ բան. երևի հաղթանակի հասնելու համար աղոթքի խոսքեր:
Պետյունյայից կարելի էր սպասել, որ կգնա եկեղեցում ծառայելու, բայց նա գնաց այլ ճանապարհով. հեռացավ տնից, գետնանցումում կիթառ էր նվագում, որը մի անգամ զայրույթի պահին կոտրեց մի պատահական անցորդ. սեփական հայրը: Եվ Պետյունյան դարձավ լուսանկարիչ. առանց կանգ առնելու նա թափառում է աշխարհով մեկ և կարծես չգտնելով կացարան՝ սոցցանցերը լցնում վայրի բնության՝ մերթ քնքուշ ու մերթ ճչացող տեսարաններով:
Դրա փոխարեն Սրետենսկիների ժառանգներից Միտրոֆանը կարող էր առանց որևէ վախի կատարել հոգևորականի դեր: Նրա ճշգրիտ դեմքը ես, իհարկե, հասցրել եմ մոռանալ, և մտքումս մնացել է մահուդե ականջակալներով գլխարկի խորքում ինչ-որ պայծառ,
մոմագույն բիծ: Նա առանձնանում էր հատուկ, հանդիսավոր արտասանությամբ և ողբերգական ձայնով, որոնք ուղեկցում էր ձեռքի գեղեցիկ, սահուն շարժումներով: Միտրոֆանը ընդհանրապես սիրում էր քարոզել, որը ոչ մեկի կողմից չէր արգելվում:
— Թանկագի՛ն եղբայրներ ու քույրեր, — հարազատների կողմից բռնված ոտքերով ու սառցե ամրոցի ակնատից կիսով չափ կախված՝ սկսում էր նա տրտմագին ձայ-նով, — եկեք հիշենք, թե ինչ են մեզ սովորեցնում սրբերը: Դուք, մենք մերձավորներ ենք, և պետք չէ ոչ մեկին խփել ուժեղ, չի կարելի խեղդել, չի կարելի դեմքին`ձյունով...
Եվ նա չէր հասցնում ավարտել իր վախերի թվարկումը, երբ սկսում էին նրա կողքերով դեպի և ընդդեմ թռչել ծանր արկերը:
Նրա կյանքում ամեն ինչ բարեհաջող ստացվեց. դարձավ հոգևորական, ավագ քահանա հենց Վոլոգդայի տաճարում. մեծ ընտանիքի տեր է:
Ես մտածում էի, թե հոգևորական, կամ նույնիսկ վանական, կարող էր դառնալ մեկ այլ տղա ևս. նույնպես գունատ և թույլ Տիմոշա Օխապկինը, որ պատերազմ-պատերազմ էր խաղում չուզելով ու ոչ հմտորեն: Նա այնքան նրբորեն էր պատրաստում ձնագնդերը և այնքան թույլ շպրտում, որ գնդերը չէին հասնում նպատակակետին կամ ցրիվ էին գալիս, իսկ երբեմն էլ գրոհի ամենաթունդ պահին նա պարզապես քարանում էր, հմայված նայում-ունկնդրում իր ներսում կատարվող ինչ-որ բանի: Հավանաբար նա այդպես ուսումնասիրում էր մարդու անատոմիան, քանի որ բանակում ծառայելուց հետո դարձավ վիրաբույժ:
Ուժեղ էին կռվում տերտերի աղջիկները: Դուսյան ու Լենան ձնագնդերը պատրաստում էին խոհարարուհիների արագությամբ, հենց նրանցից էլ ես ստանում էի դիպուկահարների ճշգրիտ`ցավոտ, բայց, սովորաբար ոտքերին, ծնկներին ուղղվող հարվածներ, որի պատճառով ձյունը լցվում էր վալենկաների մեջ:
Մեր թույլ պատերազմներում իմ օգնականը Մաշան էր, որ նետում էր կենտրոնացած, նույնիսկ չարությամբ, գրգռվածության թաքուն կրակով: Ես ձգտում էի խփել իրենց ամրոցի դարպասների մոտ վազվզող հսկա Նիկիտային, և երբ կպչում էի նրան, Մաշայի սեղմված շուրթերը դառնում էին վարդագույն, մեղմանում, ծաղկի նման բացվում՝ ազատություն տալով ուրախությանը: Յուրաքանչյուր հաջող հարվածի դեպքում նրա բերանից դուրս էր թռչում «Օյ՜» կամ «Ո՜ւխ» բացականչությունը, իսկ պատասխան ստանալիս լռում էր և ավելի վճռական կռանում`պատասխան հարված տալու համար:
Մաշան հեռացավ ընտանիքից ու տաճարից, սենյակ էր վարձել Մոսկվայում և մատուցողուհի էր աշխատում բարում, որտեղ մի անգամ (բարեհաճորեն ձգված) ինձ համար արհեստագործական գարեջուր լցրեց, կարծեմ դժբախտ սեր էր ունեցել, հետո մեկնել էր Վալաամ կղզի, որտեղ դարձել էր կրտսեր դասարանների ուսուցչուհի:
Եթե եղանակը շատ ցուրտ էր լինում, խփելու համար մենք մոտենալով, բանակ-բանակի վրա էինք հասնում և ձյուն շպրտում իրար աչքերի մեջ և օձիքներից ներս՝ սեփական քրտինքով կատաղորեն կուրացնելով միմյանց:
Ռուսական ձմե՜ռը. Պիկասոյի՝ խաբուսիկ կերպով խաղաղասեր աղավնին մեզ տանում էր իր թիթեղյա կտուցով և փափկորեն քամահարում պատերազմական թևերով...
Մենք նկատելիորեն տարբերվում էինք բոլորից: Նույնիսկ Պոպովիչների տեսքն էր հրահրող:
Մեր ծնողները մեզ մատնել էին ոչ միայն անսովոր ճակատագրերի, այլև տարօրինակ էին մեր հագուստները:
Հարևան գյուղի՝ գետի մյուս ափից խաղալու եկող երեխաները հագնվում էին աղքատիկ, բայց այլ կերպ՝ իրենց արհեստական վառ հագուստների մեջ ավելի տոնական էին: Մեր հագուստներն ավելի հնաոճ էին, ընդգծված կերպով ոչ ժամանակակից: Ամեն ինչ երևում էր փոքր-ինչ պարկանման, լայն ու երկար, քան պետք էր: Խստագույն կոկիկությունը համադրվում էր փնթիության հետ, որը կարելի էր կոչել նաև արհամարհանք աշխարհիկի նկատմամբ: Երկու ընտանիքներում էլ երեխաները (առանց նայելու սեռին) հագնում էին միմյանց՝ իրենցից մեծերի փոքրացած հագուստները մինչև մաշվելը, կարկատվելը և նույնիսկ կարկատված: Պետյունյայի սև սվիտերի թևքերը լցակարված էին ուրիշ, կարծեմ կապույտ թելով: Մերկաթև Նիկիտան հագնում էր քուրք ու զինվորական սապոգներ: Աղջկները իրենց կիսամուշտակների կամ բաճկոնների տակ թաքցնում էին տնայնագործ ժակետները և բլուզկաները: Լիդան, որ
չափ ու ձև անողի դեր էր կատարում, ձնախաղերում այդպես էլ չէր բաժանվում իրեն խանգարող երկար կիսաշրջազգեստից: Բացառվում էին գրերով կամ նկարներով շորերը: Ես կրում էի մաշված, անհարմար ու անհամար դուրգամերով մի սաղավարտ-գլխարկ՝ իր հանգուցյալ ամուսնու հիշատակը՝ «...մաքուր կաշի է». հայրիկի հասակավոր ծխական կանանցից մեկի նվերն էր, որին նայելով. «Էս ի՞նչ է, — սուլելով հարցրեց գյուղացի տղաներից մեկը, — յաբուի թա՞մբ է»:
— Օդաչուի գլխարկ է, — հայտարարեցի ես՝ փորձելով տպավորություն գործել սպիտակ այծի աղվամազից գործված գլխարկով սիրելի Մաշայի վրա, որ մտահոգությամբ երեխաներին հարցուփորձ էր անում նրանց կյանքի, ապրուստի մասին:
Նրանք հոխորտում էին, բայց զգալով մեր ոչ ձևական ներկայությունը՝ պատասխանում էին, ինչպես խոստովանության ժամանակ՝ առանց թաքցնելու և ստեր փչելու. «Հայրս մահացել է», «Իսկ իմը հեռացավ...», «...իմոնք աշխատանք են փնտրում... Դժվար է...», «...ցանկանում եմ երաժիշտ դառնալ. դասերից հետո գնում եմ պարապմունքների. մենք առանձին խումբ ունենք. ես ստեղնաշարավոր եմ, բայց տնեցիք ասում են. «Խառատություն սովորիր. դա հաստատ գործ է...»:
— Լավը երաժշտությունն է, — հավանություն տվեց խիզախ Պետունյան:
Երևի հենց այդ ժամանակ էլ Մաշայի մտքում հասունանում էր իրեն հասարակ ժողովրդին նվիրելու գաղափարը.
— Միայն թե դուք ինքնուրույն չերգեք, չխմե՛ք, — քնքշորեն համոզեց Մաշան, — և լա՛վ սովորեք, խնդրում եմ, լա՛վ սովորեք...
Նրան խրատական ձայնով, ինչպես մեր կողմերի տիրուհի, ընդհատեց Լիդան.
— Շուտով այստեղ կիրակնօյա դպրոց են բացելու: Որևէ աղոթք գիտե՞ք: Դուք պետք է կիրակի օրը եկեղեցի գաք: Իմ հայրիկը՝ տեր հայրը, ձեզ ճիշտ գրքեր կտա:
Սրետենսկիները տնային ուսուցմամբ էին սովորում, Օխապկինները հաճախում էին գիմնազիա:
Մի անգամ, մինչև վերջ ներկա գտնվելով պատարագին, ծառայելով, երգելով և հաղորդություն ստանալով, մենք, կրծելով մեր սառած լնդերին կպած մնացորդները, դոփեցինք դեպի ամրոց, որտեղ մեզ էին սպասում երեխեքը:
— Դուք այդ ի՞նչ եք ծամում, — կասկածանքով հարցրեց նրանցից մեկը, — մեզ էլ տվեք:
— Ձեզ չի կարելի, — մռայլ կտրեց հզոր Նիկիտան:
Գյուղացի երեխաները, իրար աչքով անելով, նախանձով ու հարգանքով մեզ նայեցին՝ իբր մենք՝ կախարդների զավակներս, ուտում ենք ինչ-որ չտեսնված բան:
Բայց մեզնից ինչ-որ մեկը նրանց հաստատ ինչ-որ բանով նախանձում էր, կամ իրեն զգում որպես նրանցից մեկը և մեզ ընդհանրապես մեր բոլոր հասակակիցներից ետ մնացած համարում. նրանք նայում էին հեռուստացույց և իրար պատմում, թե ով քանի անգամ է գաղտնի միացնում այն, նայում արգելված ու անպարկեշտ հաղորդումներ, կեսգիշերից հետո՝ դուրս պրծնելով տներից՝ իրար տեղեկացնում ժամանակակից աստղերի մասին իրենց իմացած կամ հորինած լուրեր, դեռ լայն ճանաչում չունեցող երգիչների թաքուն կյանքի ու նրանց նախընտրությունների մասին, գիտեին հայհոյախառն, փողոցային երգեր, հարցուփորձ էին անում ասենք՝ «Сектор Газа» խմբի ժապավենաերիզների վերաբերյալ... մի խոսքով, այն ամենը, ինչի համար մեզ հաստատ պատիժ կհասներ, և որոնք ինքներս չէինք ցանկանում լսել ու փորձում էինք բացը լրացնել մեր անմեղ հորինվածքներով, որոնք նույնպես լռեցվում էին մեր ավագ հասակակիցների կողմից և լրացվում դժոխքի մասին բուռն քննարկումներով, որոնց մեջ գերիշխող էր դառնում միջնադարյան գրոտեսկը, որոնց հետևանքները մեր հետագա վարքագծում ու մտքում արտահայտվում էին մի տեսակ արգելակվածությամբ: Դա ես հետագայում նկատել եմ շատ այլ տերտերորդիների մեջ, որոնք իրենց զգում էին խեղճ ու կաշկանդված, ոչ այնպիսին, ինչպիսին սովորական երեխաներն են, և ավելի շատ ժամանակ են անցկացրել անսովոր մեծահասակների հետ մշտական նրանց բարեպաշտական վերահսկողության ներքո, բայց պատահում էին նաև արգելակվածներ, որ երբեմն կարող էին լինել լկտի, նույնիսկ կապը կտրած: Հիշում եմ, թե ինչպես էր Պետյան մի անգամ պատմում մի ավտովթարի մասին, երբ ներսում «իսկական մրջյունների նման» գալարվել են վառվող մարդիկ, իսկ Դուսյան էլ քմծիծաղով պատմում էր այն մասին, թե ինչպես են հոր հետ հավաքել մեռած մարդկաց դիակները, որոնցից մեկի՝ «մի
տատիկի քայքայված այտից երևացել են ոսկե ատամները...»
Սակայն տերտերորդիները մեծ սիրով էին պատմում գազանների, ձկների ու թռչուն-
ների մասին:
— Մենք տանը մենակ էինք` առանց մեծերի, — սկսեց պատմել Մաշան, — մեր լողասենյակը գոլորշին արտածծող խողովակ ունի: Պետյան գնաց այնտեղ ու հանկարծ գոռում է. «Թռչուննե՜րը»: Մենք վազեցինք այնտեղ և, իսկապես, թռչուններ են երգում և շատ գեղեցիկ են երգում: Հանեցինք խողովակի մետաղյա ցանցը, իսկ այնտեղ`խողովակի մեջ, մի թռչնակ է թպրտում, պատեպատ խփվում ու ծվծվում, մայրն էլ վերևից հանգստացնում է նրան: Ես Տիմոշային ասում եմ. «Ձեքով հանիր նրան», իսկ Տիմոշան միայն նրա պոչի փետուրները պոկեց: Ես այդ ժամանակ բերեցի մի տուփ, և դեղնակտուց թռչնակն ընկավ դրա մեջ: Մենք նրան պատշգամբ տարանք, և թռավ-եկավ նրա մայրիկը. նրանք ինչ-որ բանի մասին ծլվլացին ու թռան գնացին: Ես հետո պարզեցի, որ դրանք սպիտակ խազատուտներ են. ի՞նչ սպիտակ, նրանք իրականում բազմագույն են՝ գորշա-սևա-սպիտակ...
Սովորական մի պատմություն, որն այդ պահին թվում էր այնքան հետաքրքիր ու զարմանալի, որքան Գուստավ Դորեի Աստվածաշնչյան նկարազարդումները:
— Ես լսել եմ, որ նա մեռնում է, — ցրված ասաց Տիմոշան:
— Ո՞վ, — հարցրեցինք մենք:
— Թռչնակը, — մեղմ և ոչ համոզված ասաց նա, — եթե նա թռել է, դա չի՞ նշանակում, թե դեպի մահ:
— Դատ, — ասաց քարոզիչ Միտրոֆանը և փոքրիկ ընդմիջումից հետո, — դու ի՞նչ ես այդպիսի դատ խոսում, որը հետո հասկացանք, թե՝ «Ի՞նչ ես այդպիսի «դատարկաբանություններ» դուրս տալիս, որը կրճատել էր մինչև «դատ»-ը:
— Թռչունները բարի լրաբերներ են, — նրան պաշտպանեց Լիդան: — Մի՞թե մոռացել եք, որ ջրհեղեղից հետո Նոյի մոտ վերադարձավ աղավնին:
— Ջրհեղեղ մեզ մոտ էլ է լինում, — համաձայնեց Մաշան — տանիքը ժանգոտվել է...
Մենք` մեր փոքրիկ խմբով, վստահությամբ ընդունելով ասվածը և սպասելով ինչ-որ անսովոր բանի, մտահոգված լռեցինք:
Իրիցկանայք՝ կլորադեմ Սրետենսկայան և նիհարավուն շքեղ Օխապկինան, երկար քննարկում էին ծնունդների, մանկական հիվանդությունների, հեռատես ծերերի և համեղ ու առողջարար սննդի մասին հարցեր: Տեր հայրերը սիրում էին մի փոքրիկ ըմպանակ խմելով` դանդաղ քննարկել եկեղեցական տարբեր ուղղությունների, հեռավոր
Վատիկանի արժանավոր և պակաս արժանավոր հոգևոր առաջնորդների, տարածված ամեն տեսակի աղանդների, նաև տաճարներ ոտք դնող հանցագործների վերաբերյալ հարցեր:
— Եկել էին ինձ մոտ` բոլորն էլ այնպես մոլեգին: «Տերտերը դո՞ւ ես: Տղին հոգեհանգիստ պիտի կատարես», — պատմում էր բռնկուն, ալեխառն, լայն, երկճյուղ մորուքով հայր Միտրոֆան Օխապկինը: — Ես նրանց միանգամից ասացի. «Ո՞վ է, խոստովանե՞լ է, հաղորդվե՞լ է, թե՞ ձեզ նման մի ավազակ է: Ո՛չ, չեմ կարող»: Նրանք ինձ բռնեցին, գերեզմանոց տարան. «Կսպանենք ու կթաղենք: Հոգեհանգիստը կանե՞ս»: Ես գլուխս տարուբերեցի: Այդտեղ էլ գցեցին — գնացին:
— Իսկ ահա ես, որ քո կածիքով երևի սխալ եմ, — ամբողջովին փայլելով` հակառակ-
վեց քաչալոտ, շեկոտ, բացիկի՝ զատկական ձվից նոր դուրս եկած ճտի նմանվող հայր Իոհան Սրետենսկին, — պատահել է, որ ինչ-որ ջիպ եմ նստում, բայց սկզբում խոսք եմ ասում գթասրտության ու ողորմածության մասին. կարող է և ինչ-որ մեկի սրտին հասնի այդ խոսքը:
Երեկոները մենք թեյ էինք խմում կարկանդակներով. երբեմն սունկով, երբեմն կաղամբով, և այդ ընթացքում ինչ-որ մեկը բարձրաձայն կարդում էր Ակսակովի «Բագրով թոռան մանկական տարիները», Լեսկովի «Հմայված ճամփորդը», Շմելյովի «Տիրոջ ամառը»... Բոլորից հաճախ Լիդան ինքն էր առաջ գալիս ու կարդում, որը հնչում էր ջանադրորեն և խստաբարո, այնպես, ինչպես կկարդար Սաղմոսների գիրքը և կամ Վարքագրությունը:
Մայրիկի պնդելով, քաղցր շնչահատվելով և ինքն իրեն օգնելով ռիթմիկ շարժումներով, ամրակազմ Միտրոֆանը հստակ արտասանում էր.
...Եվ իմաստուն օձի խայթը
Իմ մրսած շուրթերին նա դրեց
Իր արյունոտ աջով...
Եվ «Սառած շուրթեր»-ի փոխարեն արտասանելով՝ «մրսած շուրթերին դրեց»-ով նա կարծես ասում էր, թե խոսքն ընդամենը ատամնաբույժի մասին է, որ սառեցնող-ցավազրկողի ներարկումից հետո հմայական խոսք է մրմնջում լայն բացված բերանի դիմաց:
Երբեմն թեյից հետո, Դուսյան, հագնելով սպիտակ ժանյակներով մուգ-կապույտ շրջազգեստը, Չայկովսկու կամ Սվիրիդովի գործերից էր նվագում դաշնամուրով, թեև նա սովորաբար մենակ էր կատարում իր երաժշտական վարժանքները:
Մաշան երգում էր: Ձգվել-ուղղվելով մինչև թեթևակի ճթթոց և վեր ձգելով փոքրիկ, աչքի չզարնող կուրծքը՝ երգում էր նա մաքուր, բարձր ու թափանցող ձայնով, հմայված ու խոնավացած աչքերով, դրանց վերևում քթարմատին իրար հասնող խարտյաշ հոնքերով Մաշան:
Այդ արձակուրդի ընթացքում նա երգեց միայն երկու անգամ: Լսելիքի համար նախապատրաստված, ինչպես սառցակեղևի վրա նստած ձնափաթիլներ, այդ հասարակ և ուրախացնող «ժողովրդական հոգևոր երգը» առաջին անգամ աններդաշնակ ձգեցին նրա հարազատները, իսկ երկրորդ անգամ օգնեցինք նաև մենք բոլորս.
Օ՜, երանելի է ճանապարհն այս,
Որով ուխտավորներն են գնում,
Երուսաղեմ, Երուսաղեմ,
Երուսաղեմ են գնում,
Եվ հրեշտակներն են նրանց տանում.
Ալելույա, ալելույա,
Եվ հրեշտակներն են նրանց տանում...
Ձնհալք սկսվեց, և մենք գյուղացի երեխաների հետ ամբողջ օրը ուրախ-ուրախ գլորում էինք շաքարե հսկայական գնդերը, իսկ հետո բլրակն էինք պնդացնում ոտքերով, բահերով և նույնիսկ հաստ ծառաճյուղերով:
Հաջորդ օրը, երբ վերադարձավ սառնամանիքը, սկսեցինք ջուրը ճեղքից կրել դույլերով, որը ճողփալով թափվում էր և դեպի սև ճեղք տանող աստիճանները դառնում էին գորշ ու սահուն՝ ստիպելով վտանգավոր կերպով պար գալ:
Նիկիտան դահճի շտապողականությամբ բարձրացավ իր ձյունապատնեշի՝ իբրև աստիճաններ կտրատված կառափնարանի վրա, և դույլը զգուշորեն թեքեց ու ջուրը դանդաղ լցրեց սահուն թեքության վրա: Եվ այդպես դույլ առ դույլ ձյունը ծածկելով ավելի ամուր կեղևով: Արագ մթնեց: Մենք, գժերի նման գոռալով և բռունցքներս թափահարելով՝ կատաղած խաղում էինք «քար — մկրատ — թուղթ»՝ փորձելով շահել վաղվա քիչ սահնակները, որի պատճառով էլ անմիջապես չլսեցինք ճիչը:
Մահացու վայրէջքի երկարաձիգ ճիչը...
Առաջինը լանջ բարձրացավ գյուղացի տղան, որը չէր ուզում խառատ դառնալ:
Վազելով ափամերձ կածանով՝ ես կապույտ աղջամուղջի միջով տեսա, թե նա ինչպես թռավ ճեղքի մեջ և ուժով դեպի իրեն ձգեց ինչ-որ մուգ գույնի իր, իսկ նրա հետևից հասավ Նիկիտան, որին բռնեց անսպասելիորեն հայտնված Միտրոֆանը:
Շաղգամի հեքիաթը խաղացվեց ուղիղ երեք հաշվում, իսկ մուգ իրը, պարզվեց, Լիդան էր, տնքացող ու գոռգոռացող Լիդան, որին հիմա արդեն տուն էին տանում:
Երկար, թաց կիսաշրջազգեստը կպել էր ոտքերին և սառչում էր ջրահարսի թեփուկավոր պոչի նման:
Այս դեպքը լրիվ փչացրեց հանգստի մնացած բոլոր օրերը, և նույնիսկ բլրից սահելն արդեն հետաքրքիր չէր:
Լիդայի՝ սպասվածից ավելի թեթև, հազով ու ջերմությամբ ազատված Լիդայի համար մենք եկեղեցում տարբեր աղոթքներից ու խնդրանքներից կազմված շնորհակալական մաղթանքներ հղեցինք առ Աստված և առողջություն խնդրելով նրա համար, այն ահեղագոչ հիացմունքի համար, որի պատճառով մենք հազիվ չկորցրինք նրան, մենք՝ կարծես ապաշխարության երդում տվածներս, տանը լուրջ ու լուռ, քայլում էինք ոտնաթաթերի վրա:
Քսանհինգ տարի հետո մեզանից մեկը մահացավ և պարզվեց, որ զանգ տալով, իսկ հիմնականում իրար գրելով՝ մենք որոշեցինք գնալ հոգեհանգստին:
Ես ավտոբուս նստեցի մետրոյի՝ «Մեդվեդկովո» կայարանի մոտից, գնացի ամբողջ գիշեր: Քունս չէր տանում. կարող է այն պարզ պատճառով, որ ավտոբուսը թափահարում էր, կամ թե խառնիխուռն ուղեղ սողոսկող և այտերս այրող մտքերի... Ինչո՞ւ էի գնում: Ես գաղափար իսկ չունեի այնպիսի մտերիմ հարաբերությունների մասին, որ գոյություն ունեին Սրետենսկիների և Օխապկինների միջև, և իրականում դիտավորյալ չէի հայտնվել նրանց ընկերակցության մեջ և այնուհետև նույնպես հազվադեպ էի հանդիպում նրանցից որևէ մեկի, եթե ոչ հայրիկիս մոտ, ապա Մոսկվայում ծառայողների հետ: Այդ տերտերորդիների և տերտերի աղջիկների հետ հետ ինձ միացնում էր մեկ ձմեռվա կարճատև արձակուրդի պորտալարը: Բայց ինչ — որ բան ինձ ստիպեց թողնել ամեն ինչ և շտապել մի մարդու վերջին հրաժեշտին, թեև նրա հետ մի կարգին չէի էլ զրուցել: Ես պատուհանի ապակուց նայում էի խավարին, որտեղ թույլ կերպով արտացոլվում էր իմ օտար, լարված դեմքը՝ որպես մի ինչ-որ ֆոտոռոբոտ, քանի դեռ այն չէր լուծվել ի հայտ եկող դաշտերի և անտառների մեջ, որոնց վերևում՝ համակ վարդագույնի մեջ, դարձյալ ծնվում էր ոսկեհեր արփին: Կամ կարող է գնում էի որպես անառակ որդի, որպեսզի ընկնեմ հենց այդպիսիների, կամ էլ ոչ այդպիսիների, քիչ ծանոթների կամ անթարգմանելի, անարտահայտելի յուրայինների մեջ և փորձեի հագեցնել որբությունս, որ տարիներ շարունակ փողոցներով ու նրբանցքներով ինձ քշել է ավելի ու ավելի հեռուն՝ դեպի եկեղեցական մանկության շե՞մքը: Քանզի մենք այլ ենք, ինչ — որ հատուկ, իսկ դա նշանակում է, որ ինչքան էլ չենք հանդիպել մեր անցած տարիների ճանապարհներին, այլ մարդկանց մեջ չէինք գտնելու այն, ինչով մենք կճանաչեինք մեկմեկու կես հայացքից: Դա երևի մեր օրհնանքն է և մեր անեծքը միաժամանակ, և ինչ-որ ծիծաղելի ու սարսափելի բան կա նրանում, որ մենք միակերպ ենք դեպի մեզ ձգում չարի փորձիչներին և պահապան հրեշտակներին: Երևի մեր շարժուձևերում կան անջնջելի թատերայնություն և ինչ-որ կենսական խաղ և միաժամանակ իրական վայրի, հնագույն, խանդավառ մի զոհաբերում և ծառայելու ծարավ...
Եվ այդ բոլոր առատությամբ լի կերկերուն ու ներսից խայթող բառերը հանկարծ ցնդեցին, և իմ միտքը մաքրվեց սգո զանգահարության, լաց լինող կանանց և վախեցած երեխաների լացի ներքո, բայց և նրա՛նց պայծառ ժպիտով, ովքեր առույգանում են անմահության հավատով և փառավոր ավարտի լույսով, քանզի հանգուցյալը երկինք է կանչվել զոհասեղանի մոտից:
Եվ յուրաքանչյուր որոտացող զանգ՝ ամենափոքրից մինչև ամենամեծը, հնչում է մեկ անգամ՝ հիշեցնելով հասակ առնող կյանքի մասին, իսկ այնուհետև ժամկոչը միաժամանակ խփում է բոլոր զանգերը, որ նշանակում է վերջ, խզում, փլուզում...
Եվ դարձյալ սկզբից...
Եվ ես հանգիստ եմ, ինչ-որ բանից զարմացած, մի քանի անգամ հին սալիկների վրա սայթաքած, ինչ-որ մեկի հետ գլխով, կամ ձեռքսեղմումով (բոլորը չէ, որ կարողացան ներկա գտնվել), քայլում էի երեք երիտասարդ հոգևորականների և երկու ոչ երիտասարդների հետևից, որոնցից մեկը դժբախտ հայրն էր:
Սպիտակ պարաններով նրանք իջեցրին դագաղը:
Գերեզմանն արագ ծածկեցին և ճարպկորեն հողի մեջ խրեցին մետաղյա, սև ցուցանակով խաչը, որի վրա արևի տակ ոսկուն էր տալիս. «Հայր Միտրոֆան Սրետենսկի, 1981—2017»:
Ինձ զգույշ մոտեցավ Մաշան՝ մուգ զգեստով և մուգ գլխաշորով, որի տակից դուրս էր սպրդել ու ոսկուն էր տալիս խարտյաշ մազափունջը:
Գրկախառնվելով՝ մենք լռեցինք: