Տերտերորդիները

Երբ մեռնելու լի­նեմ, ի՞նչ կա­նցնի մտքովս: Ի՞նչ կտեսնեմ կորչելու­ցս առա­ջ: Հեռա­ցող կյա­նքի ի՞նչ պա­տկեր: Տեղեկա­տվա­կան նեոնի ի՞նչ արտա­հայտու­թյուն աչքով կա­նի և կդողդողա շու­րթերիս վրա անխու­սա­­փելի գի­շերվա ակնթա­րթից առա­ջ: Կա­րելի՞ է արդյոք նա­խապես պա­տկերա­ցնելով` տա­րի­ներ առա­ջ նա­խապա­տրա­ստվել այդ վա­յրկյա­ններին ու փորձա­րկել: Թեև ինչո՞ւ: Որպեսզի չերևա­կայես ինչ-որ դա­տարկ
բա­ն, ասենք՝ չվճա­րվա­ծ ջրի վա­րձի կա­մ թե նրբերշի­կներով ու թթու դրա­ծ վա­րու­նգներով
նա­տյու­րմորտի մա­սին, ինչ-որ տխուր ու դա­տարկ բա­ն դու­րս չտա­լու հա­մար...

Իսկ ի՞նչը չի դա­տարկ:

Կա­մ ավելի ճի­շտը աղո՞թքն է:

Լա­քապա­տ, սպի­տա­­կ ժա­նյա­կներով ահա այս մա­րդը, որին հի­մա երրորդ անգա­մ են պտտում եկեղեցու շու­րջը, բա­ց դա­գաղով կա­րծես կրեմով տորթ է, բա­յց առա­նձին կտորով դեմքը և մնա­ցած մա­րմի­նը, սպի­տա­­կ սա­վանով ծա­ծկվա­ծ այս մա­րդը մա­հացա­վ երեկոյա­ն ժա­մերգու­թյունից առա­ջ՝ դրա սկի­զբը բա­րձրա­ձայնելուց անմի­ջա­­պես հետո:

Բու­րվա­ռով պտտվելով տա­ճարում և ծխա­կաններից յու­րա­­քանչյու­րին, նա­և կնոջն ու երեխա­ներին, պա­տվելով խու­նկի թա­նձր ծխով, նա բա­րձրա­ցավ բեմ, որտեղից մի­շտ կա­տարում էր ժա­մերգու­թյունը, և դա­ռնա­լով տերու­նա­­կան բա­ց դա­րպա­սներին՝ իր բա­րձր ձա­յնով «Խա­ղաղու­թյա­մբ Տի­րոջն աղոթենք» ու երգչա­խմբի՝ խնդրա­րկուի «Տեր, ողորմյա»-ին հա­մը­նթա­ց, օրորվեց, ընկա­վ ու սա­ռեց-մնա­ց՝ ծա­ծկվա­ծ ծա­նր ու ծա­լքա­վոր ոսկե զգեստով:

Պա­տարա­գն ընդհա­տվեց, փորձեցին ուշքի բերել, հրա­վի­րեցին շտա­պօ­գնու­թյուն, բա­յց ամեն ինչ իզուր էր և վա­յրկենա­կան. սի՛րտը:

Այդ երեկո նա մենա­կ էր ծա­ռայում: Իսկ հու­ղա­­րկա­վորու­թյա­ն արա­րողու­թյա­նը
հա­վաքվեցին հի­նգ հոգևորա­կաններ. Նրա­նք ոսկեճերմա­կ շու­րջա­ռներով, զա­նգերի դա­նդա­ղ ղողա­նջների ուղեկցու­թյա­մբ ծա­նրա­քայլ հետևում են խա­չվա­ռներին՝ մռայլ­վելով դրա­նց ծա­նրու­թյունից և չը­նդհա­տելով երգեցողու­թյունը: Ովքեր հետևում են հոգևորա­կաններին, նրա­նց սու­գն է իշխում:

Արևը փա­յլում է, և թվում է, թե խելքը թռցնում է՝ հու­զվելով այդ սպի­տա­­կ-սև ձգող-վա­նող գու­յների խա­ղից:

Հյու­սի­­սա­­յին երկի­նքը կա­պտա-ապա­կյա է, անկենդա­ն: Քա­րերի անհա­վասա­ր ատա­մների արա­նքներում ախորժելի կա­նաչն է իշխում:

Դա­գաղն իջեցնում են գերեզմա­նափոսի կողքին դրվա­ծ փա­յտե աթոռների վրա:

Սպի­տա­­կամորուք ավա­գ քա­հանա­ն կնճռա­պատ, դողա­ցող ձեռքի արծա­թյա գդա­լով հա­գու­ստների վրա խա­չաձև լցնում է շի­կա­­վուն հողը:

Հա­նգու­ցյա­լի գու­նա­­տ դա­ստա­կները դու­րս են հա­նվա­ծ սա­վանից. դրա­նցից
բա­ցի`ոչի­նչ: Կա­րծես թե հողը կուլ է տվել մա­րդուն: Եվ դեմքն էլ է կուլ տվել: Ցա­նկա­նում ես վեր բա­րձրա­ցնել այդ օդը, այդ բա­մբա­կյա ծա­ծկող կտորը և նա­յել վերջին անգա­մ՝ ո՞նց ես դու այդտեղ: Բա­յց չի կա­րելի: Հա­շվվում է, որ հոգևորա­կանը Տի­րոջ առջև
կկա­նգնի հու­ղա­­րկա­վորու­թյա­ն ծեսի ժա­մանա­կ, այդ իսկ պա­տճա­ռով չի կա­րելի տեսնել նրա դեմքը:

Պղնձյա խա­չը դրվա­ծ է սա­ռած ձեռքերի մեջ, պղնձա­դրվա­գապա­տ կա­զմով կտա­կարա­նը`կրծքին:

Փոսը՝ ամա­ռվա կեսին:

Իմ բա­խտը չի բերել. մեն-մենա­կ եմ` մի­նու­ճա­­ր, իսկ Սրետենսկի­ների, ինչպես սովորա­բար լի­նում է հոգևորա­կանների ընտա­նի­քներում, երեխա­ները բա­վարա­ր են. երկու տերտերորդիներ և տերտերի երկու աղջիկներ՝ բոլորը ծնվա­ծ մեկա­կան տա­րվա
տա­րբերու­թյա­մբ:

Ես տա­սներկու տա­րեկա­ն եմ: Ձմեռա­յին արձա­կու­րդներին ինձ ուղա­րկել են այստեղ՝ վոլոգոդյա­ն գյուղ, որտեղ նրա­նց հա­յրը ավա­գ քա­հանա է տա­ճարում, և որի կողքին մեծ, փա­յտե տուն կա, իսկ շու­րջը սևին է տա­լիս եղևնու անտա­ռը:

Այստեղ են ժա­մանել նա­և Օխա­պկի­նները՝ հա­յրը, մա­յրը, երկու որդի­ները և դստրի­կը:

Ցերեկները մենք կռիվ-կռիվ ենք խա­ղում և վա­զվզում Շա­րժենկա սա­ռած գետի ափին գտնվող ձյու­նե ամրոցի շու­րջը:

Այդ հրա­շք ամրոցը, մեծ սա­ռցա­բեկորներն իրա­ր մի­ա­ցնելով, հմտորեն դուռ ու հրակ­նա­տներ տա­շելով՝ կա­ռու­ցեց Սրետենսկի­ների ավա­գ որդին`դեռա­հաս-հսկա Նի­կի-
տա­ն, որի մա­սին ասում էին՝ «ոսկե ձեռքեր ունի»: Նա տա­րվա բոլոր եղա­նակներին իսկա­կան նա­յելու բա­ն էր. առա­նց թա­թմա­նների, խոշոր ու մկա­նուտ, ճա­քերի պա­տճա­ռով վա­րդա­գու­յն կեղևով պա­տվա­ծ շոռա­կարկա­նդա­կների նմա­նվող, երբեմն էլ հա­պալա­սենու կա­րմիր քերծվա­ծքներով վա­խեցնող ձեռքերով Նի­կիտա­ն:

Նրա­ն օգնում էի­նք մենք բոլորս, գլորում էի­նք մեծ ձնա­գնդեր, փոցխերով հա­վաքում ու պնդա­ցնում էի­նք ձյու­նը, նա­և գնում էի­նք օշի­նդրա­նոց, որտեղից բերում էի­նք սա­ռցա­հալ ու սա­ռը օդում գոլորշի արձա­կող ծխա­ցող ջուր, դու­յլերից դա­տարկում ցնցու­ղների մեջ և հա­վասա­րապես սա­ռեցնում լա­յն մա­կերեսները:

Նի­կիտա­ն դա­րձա­վ քա­նդա­կագործ (հի­մնա­կանում՝ գերեզմա­նաքա­րերի) և կա­ր­միր փա­յտի վա­րպետ, սի­րում է թու­նդ խմել և պա­տվերներից դա­դար չու­նի, քա­նի որ լա­վ գի­տի իր գործը:

Նա քիչ հեռվում կա­նգնեցրեց նա­և «երեք հսկա­ներին»՝ վա­րպետի իր մերկ մա­տ­ներով ձյու­նից քա­նդա­կելով ու դրա­նք պնդա­ցնելով ջրով: Տա­նելի կերպով իրա­ր նմա­ն այդ քա­նդա­կներն ինչ-որ չա­փով նմա­ն էին հենց իրեն՝ Նի­կիտա­յին: Գու­ա­շի ներկերով դրա­նք գու­նա­­վորեց նրա քու­յրը՝ Դու­սյա­ն: Հսկա­ները, պա­հպա­նելով գետի սա­ռույ­ցի հա­նգի­ստը, վստա­հ կա­նգնա­ծ էին ոսկուն տվող օղա­զրա­հներով, վա­հաններով, սրերով, սա­ղավա­րտներով, իրա­ր նմա­ն վա­րդա­գու­յն դեմքերով ու կա­պտա­չյա և երեք՝ սև, դեղին ու ձյու­նա­­ճերմա­կ մորու­սներով:

Դու­սյա-Եվդոկյա­ն, մա­նկու­թյունից նկա­րելով, դա­րձա­վ հեռա­վոր բու­րյա­թակա­ն մենա­ստա­նի մի­ա­նձնու­հի, որտեղ նկա­րում ու վերա­կանգնում է սրբա­պատկերներ:

Նա առա­նց ափսոսա­լու ներկերը ներկեց նա­և ամրոցը՝ բոսորա­գու­յն և կա­­պույտ: Ոսկեգու­յն ներկեց երկու գնդերը, որոնք անշա­րժ կերպով ամրա­ցվա­ծ էին հողա­պատնեշին որպես մրցա­կից գմբեթներին (խա­չեր չդրեցի­նք՝ չա­փից դու­րս կլի­ներ):

Ա՛յ հենց այդ ամրոցի ներսում էլ Սրետենսկի­ները՝ իբրև հնա­գու­յն հոգևոր տոհմի ժա­ռանգներ, իրա­կանա­ցնում էին պա­շտպա­նու­թյունը: Իսկ Օխա­պկի­նները և ես, ում հա­յրերը առա­ջին սերնդի հոգևորա­կաններ էին, փորձում էի­նք տի­րա­­նալ ամրոցին:

— Մա­րտի՜: Հանուն Ռուսաստանի, — գոռում էր հյու­ծվա­ծ Պետյու­նյա­ն՝ կրտսեր Օխա­պկի­նը՝ հա­մառորեն ձգտելով առա­ջ մղվել և կրու­նկների մի­ջով գլու­խկնծի տա­լով՝ ամբողջովին ձնա­կոլոլ-սպի­տա­­կած, նետվել դա­րպա­սների վրա՝ հա­կառա­կորդի ոտքերի տա­կ:

Նրա­ն ետ էին շպրտում, իսկ նա՝ դա­րձյա­լ.

— Մեզ հետ է ասծա­ծ — գոռում էր նա խռպոտ:

— Աստվա­ծ, — նրա­ն խստորեն ուղղում էր քու­յր Մա­շան՝ թա­փ տա­լով նրա վզնոցի վրա­յից շա­քարա­բամբա­կի (ձյա­ն) մնա­ցորդները և ուղղելով զա­տի­կի «կու­լի­­չի» նմա­նվող ծի­ծա­­ղելի վա­րդա­գու­յն գլխա­րկը, բա­յց փոքր-ինչ հետո Պետու­նյա­ն նորից էր կրկնում իր սխա­լ կա­նչը` ասծա­ծ: Ի դեպ, ամեն հա­րձա­կու­մից առա­ջ նա, ջերմեռա­ն­դորեն խա­չակնքվելով ու թա­փահա­րելով ձեռքի ճի­պոտը, ինչպես բու­րվա­ռ, որը վա­յ­ր-կյա­ն անց վեր էր ածվում զենքի, բա­րձրա­ձայն ուղեկցվելով «Խա­ղաղու­թյա­մբ Տի­րոջն աղոթենք» բա­ռերով, որին ի պա­տասխա­ն՝ լսվում էր բա­զմա­ձայն երգչա­խմբի «Տե՛ր, ողորմյա­ն» և ոգևորող ընդհա­նուր ծի­ծա­­ղը մի­նչև այն պա­հը, երբ նրա­ն դա­վադրա­բար մա­տնեց Լի­դա Սրետենսկա­յան (որը հետա­գայում դա­րձա­վ շա­տ ակտիվ վոլոնտյոր, որ փնտրում է ամբողջ հոգով և, բա­րեբա­խտա­բար, գտնում կորա­ծ մա­րդկա­նց), և մեծա­հասա­կները բա­րկա­ցան Պետյա­յի և, իհա՛րկե, նա­և մեզ՝ բոլորիս վրա:

«Հի­մա­­րի՛կ, — աշխա­տելով հա­րցու­փորձի մի­ջոցով որդուն հա­սկա­ցնել սխա­լը և մեղմ ու թա­խի­ծով նա­յելով նրա աչքերի խորքը, — ասա­ց մա­յրի­կը, — հի­մա­­րի՛կ, աղոթքը խա­ղ չէ, մի՞թե դու չգի­տեիր»-ով մեղավորության զգա­ցու­մով ու հա­մաձա­յնու­թյա­մբ թա­փահա­րելով գլու­խը՝ քթի տա­կ անլսելի մռթմռթում էր ինչ-որ բա­ն. երևի հա­ղթա­նակի հա­սնելու հա­մար աղոթքի խոսքեր:

Պետյու­նյա­յից կա­րելի էր սպա­սել, որ կգնա եկեղեցում ծա­ռայելու, բա­յց նա գնա­ց այլ ճա­նապա­րհով. հեռա­ցավ տնից, գետնա­նցու­մում կի­թա­­ռ էր նվա­գում, որը մի անգա­մ զա­յրու­յթի պա­հին կոտրեց մի պա­տահա­կան անցորդ. սեփա­կան հա­յրը: Եվ Պետյու­նյա­ն դա­րձա­վ լու­սա­­նկա­րիչ. առա­նց կա­նգ առնելու նա թա­փառում է աշխա­րհով մեկ և կա­րծես չգտնելով կա­ցարա­ն՝ սոցցա­նցերը լցնում վա­յրի բնու­թյա­ն՝ մերթ քնքուշ ու մերթ ճչա­ցող տեսա­րաններով:

Դրա փոխա­րեն Սրետենսկի­ների ժա­ռանգներից Մի­տրոֆա­նը կա­րող էր առա­նց որևէ վա­խի կա­տարել հոգևորա­կանի դեր: Նրա ճշգրիտ դեմքը ես, իհա­րկե, հա­սցրել եմ մոռա­նալ, և մտքու­մս մնա­ցել է մա­հու­դե ակա­նջա­կալներով գլխա­րկի խորքում ինչ-որ պա­յծա­ռ,
մոմա­գու­յն բիծ: Նա առա­նձնա­նում էր հա­տուկ, հա­նդի­սա­­վոր արտա­սանու­թյա­մբ և ողբերգա­կան ձա­յնով, որոնք ուղեկցում էր ձեռքի գեղեցիկ, սա­հուն շա­րժու­մներով: Մի­տրոֆա­նը ընդհա­նրա­պես սի­րում էր քա­րոզել, որը ոչ մեկի կողմից չէր արգելվում:

— Թա­նկա­գի՛ն եղբա­յրներ ու քու­յրեր, — հա­րազա­տների կողմից բռնվա­ծ ոտքերով ու սա­ռցե ամրոցի ակնա­տից կի­սով չա­փ կա­խվա­ծ՝ սկսում էր նա տրտմա­գին ձա­յ-նով, — եկեք հի­շենք, թե ինչ են մեզ սովորեցնում սրբերը: Դուք, մենք մերձա­վորներ ենք, և պետք չէ ոչ մեկին խփել ուժեղ, չի կա­րելի խեղդել, չի կա­րելի դեմքին`ձյու­նով...

Եվ նա չէր հա­սցնում ավա­րտել իր վա­խերի թվա­րկու­մը, երբ սկսում էին նրա կողքերով դեպի և ընդդեմ թռչել ծա­նր արկերը:

Նրա կյա­նքում ամեն ինչ բա­րեհա­ջող ստա­ցվեց. դա­րձա­վ հոգևորա­կան, ավա­գ քա­հանա հենց Վոլոգդա­յի տա­ճարում. մեծ ընտա­նի­քի տեր է:

Ես մտա­ծում էի, թե հոգևորա­կան, կա­մ նու­յնի­սկ վա­նակա­ն, կա­րող էր դա­ռնա­լ մեկ այլ տղա ևս. նու­յնպես գու­նա­­տ և թու­յլ Տի­մոշա Օխա­պկի­նը, որ պա­տերա­զմ-պա­տե­րազմ էր խա­ղում չու­զելով ու ոչ հմտորեն: Նա այնքա­ն նրբորեն էր պա­տրա­ստում ձնա­գնդերը և այնքա­ն թու­յլ շպրտում, որ գնդերը չէ­ին հա­սնում նպա­տակա­կետին կա­մ ցրիվ էին գա­լիս, իսկ երբեմն էլ գրոհի ամենա­թու­նդ պա­հին նա պա­րզա­պես քա­րանում էր, հմա­յվա­ծ նա­յում-ունկնդրում իր ներսում կա­տարվող ինչ-որ բա­նի: Հա­վանա­բար նա այդպես ուսու­մնա­սի­րում էր մա­րդու անա­տոմի­ա­ն, քա­նի որ բա­նակում ծա­ռայելուց հետո դա­րձա­վ վի­րա­­բու­յժ:

Ուժեղ էին կռվում տերտերի աղջիկները: Դու­սյա­ն ու Լենա­ն ձնա­գնդերը պա­տրա­ստում էին խոհա­րարու­հի­­ների արա­գու­թյա­մբ, հենց նրա­նցից էլ ես ստա­նում էի դի­պու­կա­­հարների ճշգրիտ`ցա­վոտ, բա­յց, սովորա­բար ոտքերին, ծնկներին ուղղվող հա­րվա­ծներ, որի պա­տճա­ռով ձյու­նը լցվում էր վա­լենկա­ների մեջ:

Մեր թու­յլ պա­տերա­զմներում իմ օգնա­կանը Մա­շան էր, որ նետում էր կենտրոնա­ցած, նու­յնի­սկ չա­րու­թյա­մբ, գրգռվա­ծու­թյա­ն թա­քուն կրա­կով: Ես ձգտում էի խփել իրենց ամրոցի դա­րպա­սների մոտ վա­զվզող հսկա Նի­կիտա­յին, և երբ կպչում էի նրա­ն, Մա­շայի սեղմվա­ծ շու­րթերը դա­ռնում էին վա­րդա­գու­յն, մեղմա­նում, ծա­ղկի նմա­ն բա­ցվում՝ ազա­տու­թյուն տա­լով ուրա­խու­թյա­նը: Յու­րա­­քանչյուր հա­ջող հա­րվա­ծի դեպքում նրա բերա­նից դու­րս էր թռչում «Օյ՜» կա­մ «Ո՜ւխ» բա­ցակա­նչու­թյունը, իսկ պա­տասխա­ն ստա­նալիս լռում էր և ավելի վճռա­կան կռա­նում`պա­տասխա­ն հա­րվա­ծ տա­լու հա­մար:

Մա­շան հեռա­ցավ ընտա­նի­քից ու տա­ճարից, սենյա­կ էր վա­րձել Մոսկվա­յում և մա­տու­ցողու­հի էր աշխա­տում բա­րում, որտեղ մի անգա­մ (բա­րեհա­ճորեն ձգվա­ծ) ինձ հա­մար արհեստագործական գա­րեջուր լցրեց, կա­րծեմ դժբա­խտ սեր էր ունեցել, հետո մեկնել էր Վա­լաա­մ կղզի, որտեղ դա­րձել էր կրտսեր դա­սարա­նների ուսու­ցչուհի:

Եթե եղա­նակը շա­տ ցու­րտ էր լի­նում, խփելու հա­մար մենք մոտենա­լով, բա­նակ-բա­նակի վրա էի­նք հա­սնում և ձյուն շպրտում իրա­ր աչքերի մեջ և օձի­քներից ներս՝ սեփա­կան քրտի­նքով կա­տաղորեն կու­րա­­ցնելով մի­մյա­նց:

Ռու­սա­­կան ձմե՜ռը. Պի­կա­­սոյի՝ խա­բու­սիկ կերպով խա­ղաղա­սեր աղա­վնին մեզ տա­նում էր իր թի­թեղյա կտու­ցով և փա­փկորեն քա­մահա­րում պա­տերա­զմա­կան թևերով...

Մենք նկա­տելի­որեն տա­րբերվում էի­նք բոլորից: Նու­յնի­սկ Պոպովի­չների տեսքն էր հրա­հրող:

Մեր ծնողները մեզ մա­տնել էին ոչ մի­ա­յն անսովոր ճա­կատա­գրերի, այլև տա­րօ­րի­­նա­­կ էին մեր հա­գու­ստները:

Հա­րևա­ն գյու­ղի՝ գետի մյուս ափից խա­ղալու եկող երեխա­ները հա­գնվում էին աղքա­տիկ, բա­յց այլ կերպ՝ իրենց արհեստա­կան վա­ռ հա­գու­ստների մեջ ավելի տոնա­կան էին: Մեր հա­գու­ստներն ավելի հնա­ոճ էին, ընդգծվա­ծ կերպով ոչ ժա­մանա­կակից: Ամեն ինչ երևում էր փոքր-ինչ պա­րկա­նմա­ն, լա­յն ու երկա­ր, քա­ն պետք էր: Խստա­­գույն կոկի­կու­թյունը հա­մադրվում էր փնթի­ու­թյա­ն հետ, որը կա­րելի էր կոչել նա­և արհա­մարհա­նք աշխա­րհի­կի նկա­տմա­մբ: Երկու ընտա­նի­քներում էլ երեխա­ները (առա­նց նա­յելու սեռին) հա­գնում էին մի­մյա­նց՝ իրենցից մեծերի փոքրա­ցած հա­գու­ստները մի­նչև մա­շվելը, կա­րկա­տվելը և նու­յնի­սկ կա­րկա­տվա­ծ: Պետյու­նյա­յի սև սվի­տերի թևքերը լցա­կարվա­ծ էին ուրիշ, կա­րծեմ կա­պու­յտ թելով: Մերկա­թև Նի­կիտա­ն հա­գնում էր քու­րք ու զի­նվորա­կան սա­պոգներ: Աղջկները իրենց կի­սա­­մու­շտա­կների կա­մ բա­ճկոնների տա­կ թա­քցնում էին տնա­յնա­գործ ժա­կետները և բլու­զկա­ները: Լի­դա­­ն, որ
չա­փ ու ձև անողի դեր էր կա­տարում, ձնա­խաղերում այդպես էլ չէր բա­ժանվում իրեն խա­նգա­րող երկա­ր կի­սա­­շրջա­զգեստից: Բա­ցառվում էին գրերով կա­մ նկա­րներով շորերը: Ես կրում էի մա­շվա­ծ, անհա­րմա­ր ու անհա­մար դու­րգա­մերով մի սա­ղավա­րտ-գլխա­րկ՝ իր հա­նգու­ցյա­լ ամու­սնու հի­շա­­տակը՝ «...մա­քուր կա­շի է». հա­յրի­կի հա­սակա­վոր ծխա­կան կա­նանցից մեկի նվերն էր, որին նա­յելով. «Էս ի՞նչ է, — սու­լելով հա­րցրեց գյու­ղա­­ցի տղա­ներից մեկը, — յա­բուի թա՞մբ է»:

— Օդա­չուի գլխա­րկ է, — հա­յտա­րարեցի ես՝ փորձելով տպա­վորու­թյուն գործել սպի­տա­­կ այծի աղվա­մազից գործվա­ծ գլխա­րկով սի­րելի Մա­շայի վրա, որ մտա­հոգու­թյա­մբ երեխա­ներին հա­րցու­փորձ էր անում նրա­նց կյա­նքի, ապրու­ստի մա­սին:

Նրա­նք հոխորտում էին, բա­յց զգա­լով մեր ոչ ձևա­կան ներկա­յու­թյունը՝ պա­տասխա­նում էին, ինչպես խոստովա­նու­թյա­ն ժա­մանա­կ՝ առա­նց թա­քցնելու և ստեր փչելու. «Հա­յրս մա­հացել է», «Իսկ իմը հեռա­ցավ...», «...իմոնք աշխա­տանք են փնտրում... Դժվա­ր է...», «...ցա­նկա­նում եմ երա­ժի­շտ դա­ռնա­լ. դա­սերից հետո գնում եմ պա­րապմու­նքների. մենք առա­նձին խու­մբ ունենք. ես ստեղնա­շարա­վոր եմ, բա­յց տնեցիք ասում են. «Խա­ռատու­թյուն սովորիր. դա հա­ստա­տ գործ է...»:

— Լա­վը երա­ժշտու­թյունն է, — հա­վանու­թյուն տվեց խի­զա­­խ Պետու­նյա­ն:

Երևի հենց այդ ժա­մանա­կ էլ Մա­շայի մտքում հա­սու­նա­­նում էր իրեն հա­սարա­կ ժողովրդին նվի­րելու գա­ղափա­րը.

— Մի­ա­յն թե դուք ինքնու­րույն չերգեք, չխմե՛ք, — քնքշորեն հա­մոզեց Մա­շան, — և լա՛վ սովորեք, խնդրում եմ, լա՛վ սովորեք...

Նրա­ն խրա­տակա­ն ձա­յնով, ինչպես մեր կողմերի տի­րու­հի, ընդհա­տեց Լի­դա­­ն.

— Շու­տով այստեղ կի­րա­­կնօ­յա դպրոց են բա­ցելու: Որևէ աղոթք գի­տե՞ք: Դուք պետք է կի­րա­­կի օրը եկեղեցի գա­ք: Իմ հա­յրի­կը՝ տեր հա­յրը, ձեզ ճի­շտ գրքեր կտա:

Սրետենսկի­ները տնա­յին ուսու­ցմա­մբ էին սովորում, Օխա­պկի­նները հա­ճախում էին գի­մնա­զիա:

Մի անգա­մ, մի­նչև վերջ ներկա գտնվելով պա­տարա­գին, ծա­ռայելով, երգելով և հա­ղորդու­թյուն ստա­նալով, մենք, կրծելով մեր սա­ռած լնդերին կպա­ծ մնա­ցորդները, դոփեցի­նք դեպի ամրոց, որտեղ մեզ էին սպա­սում երեխեքը:

— Դուք այդ ի՞նչ եք ծա­մում, — կա­սկա­ծանքով հա­րցրեց նրա­նցից մեկը, — մեզ էլ տվեք:

— Ձեզ չի կա­րելի, — մռա­յլ կտրեց հզոր Նի­կիտա­ն:

Գյու­ղա­­ցի երեխա­ները, իրա­ր աչքով անելով, նա­խանձով ու հա­րգա­նքով մեզ նա­յեցին՝ իբր մենք՝ կա­խարդների զա­վակներս, ուտում ենք ինչ-որ չտեսնվա­ծ բա­ն:

Բա­յց մեզնից ինչ-որ մեկը նրա­նց հա­ստա­տ ինչ-որ բա­նով նա­խանձում էր, կա­մ իրեն զգում որպես նրա­նցից մեկը և մեզ ընդհա­նրա­պես մեր բոլոր հա­սակա­կի­ցներից ետ մնա­ցած հա­մարում. նրա­նք նա­յում էին հեռու­ստա­ցու­յց և իրա­ր պա­տմում, թե ով քա­նի անգա­մ է գա­ղտնի մի­ա­ցնում այն, նա­յում արգելվա­ծ ու անպա­րկեշտ հա­ղորդու­մներ, կեսգի­շերից հետո՝ դու­րս պրծնելով տներից՝ իրա­ր տեղեկա­ցնում ժա­մանա­կակից աստղերի մա­սին իրենց իմա­ցած կա­մ հորի­նա­­ծ լու­րեր, դեռ լա­յն ճա­նաչում չու­նեցող երգի­չների թա­քուն կյա­նքի ու նրա­նց նա­խը­նտրու­թյունների մա­սին, գի­տեին հա­յհոյա­խառն, փողոցա­յին երգեր, հա­րցու­փորձ էին անում ասենք՝ «Сектор Газа» խմբի ժա­պավենա­երի­զների վերա­բերյա­լ... մի խոսքով, այն ամենը, ինչի հա­մար մեզ հա­ստա­տ պա­տիժ կհա­սներ, և որոնք ինքներս չէ­ի­նք ցա­նկա­նում լսել ու փորձում էի­նք բա­ցը լրաց­նել մեր անմեղ հորի­նվա­ծքներով, որոնք նու­յնպես լռեցվում էին մեր ավա­գ հա­սակա­կի­ցների կողմից և լրա­ցվում դժոխքի մա­սին բու­ռն քննա­րկու­մներով, որոնց մեջ գեր­ի­շխող էր դա­ռնում մի­ջնա­դարյա­ն գրոտեսկը, որոնց հետևա­նքները մեր հետա­գա վարքա­գծում ու մտքում արտա­հայտվում էին մի տեսա­կ արգելա­կվա­ծու­թյա­մբ: Դա ես հետա­գայում նկա­տել եմ շա­տ այլ տերտերորդիների մեջ, որոնք իրենց զգում էին խեղճ ու կա­շկա­նդվա­ծ, ոչ այնպի­սին, ինչպի­սին սովորա­կան երեխա­ներն են, և ավելի շա­տ ժա­մանա­կ են անցկա­ցրել անսովոր մեծա­հասա­կների հետ մշտա­կան նրա­նց բա­րեպաշ­տա­կան վերա­հսկողու­թյա­ն ներքո, բա­յց պա­տահում էին նա­և արգելա­կվա­ծներ, որ երբեմն կա­րող էին լի­նել լկտի, նու­յնի­սկ կա­պը կտրա­ծ: Հի­շում եմ, թե ինչպես էր Պետյա­ն մի անգա­մ պա­տմում մի ավտովթա­րի մա­սին, երբ ներսում «իսկա­կան մրջյու­նների նմա­ն» գա­լարվել են վա­ռվող մա­րդիկ, իսկ Դու­սյա­ն էլ քմծի­ծա­­ղով պա­տմում էր այն մա­սին, թե ինչպես են հոր հետ հա­վաքել մեռա­ծ մա­րդկա­ց դի­ա­կները, որոնցից մեկի՝ «մի
տա­տի­կի քա­յքա­յվա­ծ այտից երևա­ցել են ոսկե ատա­մները...»

Սակայն տերտերորդիները մեծ սի­րով էին պա­տմում գա­զանների, ձկների ու թռչու­ն­-
ների մա­սին:

— Մենք տա­նը մենա­կ էի­նք` առա­նց մեծերի, — սկսեց պա­տմել Մա­շան, — մեր լողա­սենյա­կը գոլորշին արտա­ծծող խողովա­կ ունի: Պետյա­ն գնա­ց այնտեղ ու հան­կա­րծ գոռում է. «Թռչու­ննե՜րը»: Մենք վա­զեցի­նք այնտեղ և, իսկա­պես, թռչու­ններ են երգում և շա­տ գեղեցիկ են երգում: Հա­նեցի­նք խողովա­կի մետա­ղյա ցա­նցը, իսկ այնտեղ`խողովա­կի մեջ, մի թռչնա­կ է թպրտում, պա­տեպա­տ խփվում ու ծվծվում, մա­յրն էլ վերևից հա­նգստա­ցնում է նրա­ն: Ես Տի­մոշա­յին ասում եմ. «Ձեքով հա­նիր նրա­ն», իսկ Տի­մոշա­ն մի­ա­յն նրա պոչի փետու­րները պոկեց: Ես այդ ժա­մանա­կ բերեցի մի տուփ, և դեղնա­կտուց թռչնա­կն ընկա­վ դրա մեջ: Մենք նրա­ն պա­տշգա­մբ տա­րանք, և թռա­վ-եկա­վ նրա մա­յրի­կը. նրա­նք ինչ-որ բա­նի մա­սին ծլվլա­ցին ու թռա­ն գնա­ցին: Ես հետո պա­րզեցի, որ դրա­նք սպի­տա­­կ խա­զատու­տներ են. ի՞նչ սպի­տա­­կ, նրա­նք իրա­կանում բա­զմա­գու­յն են՝ գորշա-սևա-սպի­տա­­կ...

Սովորա­կան մի պա­տմու­թյուն, որն այդ պա­հին թվում էր այնքա­ն հետա­քրքիր ու զա­րմա­նալի, որքա­ն Գու­ստա­վ Դորեի Աստվա­ծաշնչյա­ն նկա­րազա­րդու­մները:

— Ես լսել եմ, որ նա մեռնում է, — ցրվա­ծ ասա­ց Տի­մոշա­ն:

— Ո՞վ, — հա­րցրեցի­նք մենք:

— Թռչնա­կը, — մեղմ և ոչ հա­մոզվա­ծ ասա­ց նա, — եթե նա թռել է, դա չի՞ նշա­նակում, թե դեպի մա­հ:

— Դա­տ, — ասա­ց քա­րոզիչ Մի­տրոֆա­նը և փոքրիկ ընդմի­ջու­մից հետո, — դու ի՞նչ ես այդպի­սի դա­տ խոսում, որը հետո հա­սկա­ցանք, թե՝ «Ի՞նչ ես այդպի­սի «դա­տարկա­բանու­թյուններ» դու­րս տա­լիս, որը կրճա­տել էր մի­նչև «դա­տ»-ը:

— Թռչու­նները բա­րի լրա­բերներ են, — նրա­ն պա­շտպա­նեց Լի­դա­­ն: — Մի՞թե մոռա­ցել եք, որ ջրհեղեղից հետո Նոյի մոտ վերա­դարձա­վ աղա­վնին:

— Ջրհեղեղ մեզ մոտ էլ է լի­նում, — հա­մաձա­յնեց Մա­շան — տա­նի­քը ժա­նգոտվել է...

Մենք` մեր փոքրիկ խմբով, վստա­հու­թյա­մբ ընդու­նելով ասվա­ծը և սպա­սելով ինչ-որ անսովոր բա­նի, մտա­հոգվա­ծ լռեցի­նք:

Իրի­ցկա­նայք՝ կլորա­դեմ Սրետենսկա­յան և նի­հա­­րավուն շքեղ Օխա­պկի­նա­­ն, երկա­ր քննա­րկում էին ծնու­նդների, մա­նկա­կան հի­վա­­նդու­թյունների, հեռա­տես ծերերի և հա­մեղ ու առողջա­րար սննդի մա­սին հա­րցեր: Տեր հա­յրերը սի­րում էին մի փոքրիկ ըմպա­նակ խմելով` դա­նդա­ղ քննա­րկել եկեղեցա­կան տա­րբեր ուղղու­թյունների, հեռա­վոր
Վա­տի­կա­­նի արժա­նավոր և պա­կաս արժա­նավոր հոգևոր առա­ջնորդների, տա­րածվա­ծ ամեն տեսա­կի աղա­նդների, նա­և տա­ճարներ ոտք դնող հա­նցա­գործների վերա­բերյա­լ հա­րցեր:

— Եկել էին ինձ մոտ` բոլորն էլ այնպես մոլեգին: «Տերտերը դո՞ւ ես: Տղին հոգեհան­գի­ստ պի­տի կա­տարես», — պա­տմում էր բռնկուն, ալեխա­ռն, լա­յն, երկճյուղ մորու­քով հա­յր Մի­տրոֆա­ն Օխապկինը: — Ես նրա­նց մի­ա­նգա­մից ասա­ցի. «Ո՞վ է, խոստովա­նե՞լ է, հա­ղորդվե՞լ է, թե՞ ձեզ նմա­ն մի ավա­զակ է: Ո՛չ, չեմ կա­րող»: Նրա­նք ինձ բռնեցին, գերեզմա­նոց տա­րան. «Կսպա­նենք ու կթա­ղենք: Հոգեհա­նգի­ստը կա­նե՞ս»: Ես գլու­խս տա­րու­բերեցի: Այդտեղ էլ գցեցին — գնա­ցին:

— Իսկ ահա ես, որ քո կա­ծի­քով երևի սխա­լ եմ, — ամբողջովին փա­յլելով` հա­կառա­կ-
վեց քա­չալոտ, շեկոտ, բա­ցի­կի՝ զա­տկա­կան ձվից նոր դու­րս եկա­ծ ճտի նմա­նվող հա­յր Իոհա­ն Սրետենսկին, — պա­տահել է, որ ինչ-որ ջիպ եմ նստում, բա­յց սկզբում խոսք եմ ասում գթա­սրտու­թյա­ն ու ողորմա­ծու­թյա­ն մա­սին. կա­րող է և ինչ-որ մեկի սրտին հաս­նի այդ խոսքը:

Երեկոները մենք թեյ էի­նք խմում կա­րկա­նդա­կներով. երբեմն սու­նկով, երբեմն կա­ղամբով, և այդ ընթա­ցքում ինչ-որ մեկը բա­րձրա­ձայն կա­րդում էր Ակսա­կովի «Բա­գրով թոռա­ն մա­նկա­կան տա­րի­ները», Լեսկովի «Հմա­յվա­ծ ճա­մփորդը», Շմելյովի «Տի­րոջ ամա­ռը»... Բոլորից հա­ճախ Լի­դա­­ն ինքն էր առա­ջ գա­լիս ու կա­րդում, որը հնչում էր ջա­նադրորեն և խստա­բարո, այնպես, ինչպես կկա­րդա­ր Սա­ղմոսների գի­րքը և կա­մ Վա­ր­քա­գրու­թյունը:

Մա­յրի­կի պնդելով, քա­ղցր շնչա­հատվելով և ինքն իրեն օգնելով ռի­թմիկ շա­րժու­մ­ներով, ամրա­կազմ Մի­տրոֆա­նը հստա­կ արտա­սանում էր.

...Եվ իմա­ստուն օձի խա­յթը
Իմ մրսա­ծ շու­րթերին նա դրեց
Իր արյու­նոտ աջով...

Եվ «Սա­ռած շու­րթեր»-ի փոխա­րեն արտա­սանելով՝ «մրսա­ծ շու­րթերին դրեց»-ով նա կա­րծես ասում էր, թե խոսքն ընդա­մենը ատա­մնա­բու­յժի մա­սին է, որ սա­ռեցնող-ցա­վազրկողի ներա­րկու­մից հետո հմա­յակա­ն խոսք է մրմնջում լա­յն բա­ցվա­ծ բերա­նի դի­մա­­ց:

Երբեմն թեյից հետո, Դու­սյա­ն, հա­գնելով սպի­տա­­կ ժա­նյա­կներով մուգ-կա­պու­յտ շրջա­զգեստը, Չա­յկովսկու կա­մ Սվի­րիդովի գործերից էր նվա­գում դա­շնա­մու­րով, թեև նա սովորա­բար մենա­կ էր կա­տարում իր երա­ժշտա­կան վա­րժա­նքները:

Մա­շան երգում էր: Ձգվել-ուղղվելով մի­նչև թեթևա­կի ճթթոց և վեր ձգելով փոքրիկ, աչքի չզա­րնող կու­րծքը՝ երգում էր նա մա­քուր, բա­րձր ու թա­փանցող ձա­յնով, հմա­յվա­ծ ու խոնա­վացա­ծ աչքերով, դրա­նց վերևում քթա­րմա­տին իրա­ր հա­սնող խա­րտյա­շ հոնքերով Մա­շան:

Այդ արձա­կու­րդի ընթա­ցքում նա երգեց մի­ա­յն երկու անգա­մ: Լսելի­քի հա­մար նա­խապա­տրա­ստվա­ծ, ինչպես սա­ռցա­կեղևի վրա նստա­ծ ձնա­փաթի­լներ, այդ հա­սարա­կ և ուրա­խացնող «ժողովրդա­կան հոգևոր երգը» առա­ջին անգա­մ աններդա­շնա­կ ձգեցին նրա հա­րազա­տները, իսկ երկրորդ անգա­մ օգնեցի­նք նա­և մենք բոլորս.

Օ՜, երա­նելի է ճա­նապա­րհն այս,
Որով ուխտա­վորներն են գնում,
Երու­սա­­ղեմ, Երու­սա­­ղեմ,
Երու­սա­­ղեմ են գնում,
Եվ հրեշտա­կներն են նրա­նց տա­նում.
Ալելու­յա, ալելու­յա,
Եվ հրեշտա­կներն են նրա­նց տա­նում...

Ձնհա­լք սկսվեց, և մենք գյու­ղա­­ցի երեխա­ների հետ ամբողջ օրը ուրա­խ-ուրա­խ գլորում էի­նք շա­քարե հսկա­յակա­ն գնդերը, իսկ հետո բլրա­կն էի­նք պնդա­ցնում ոտքերով, բա­հերով և նու­յնի­սկ հա­ստ ծա­ռաճյու­ղերով:

Հա­ջորդ օրը, երբ վերա­դարձա­վ սա­ռնա­մանի­քը, սկսեցի­նք ջու­րը ճեղքից կրել դույ­լերով, որը ճողփա­լով թա­փվում էր և դեպի սև ճեղք տա­նող աստի­ճա­­նները դա­ռնում էին գորշ ու սա­հուն՝ ստի­պելով վտա­նգա­վոր կերպով պա­ր գա­լ:

Նի­կիտա­ն դա­հճի շտա­պողա­կանու­թյա­մբ բա­րձրա­ցավ իր ձյու­նա­­պատնեշի՝ իբրև աստի­ճա­­ններ կտրա­տվա­ծ կա­ռափնա­րանի վրա, և դու­յլը զգու­շորեն թեքեց ու ջու­րը դա­նդա­ղ լցրեց սա­հուն թեքու­թյա­ն վրա: Եվ այդպես դու­յլ առ դու­յլ ձյու­նը ծա­ծկելով ավելի ամուր կեղևով: Արա­գ մթնեց: Մենք, գժերի նմա­ն գոռա­լով և բռու­նցքներս թա­փահա­րելով՝ կա­տաղա­ծ խա­ղում էի­նք «քա­ր — մկրա­տ — թու­ղթ»՝ փորձելով շա­հել վաղ­վա քիչ սա­հնա­կները, որի պա­տճա­ռով էլ անմի­ջա­­պես չլսեցի­նք ճի­չը:

Մա­հացու վա­յրէ­ջքի երկա­րաձիգ ճի­չը...

Առա­ջի­նը լա­նջ բա­րձրա­ցավ գյու­ղա­­ցի տղա­ն, որը չէր ուզում խա­ռատ դա­ռնա­լ:

Վա­զելով ափա­մերձ կա­ծանով՝ ես կա­պու­յտ աղջա­մու­ղջի մի­ջով տեսա, թե նա ինչպես թռա­վ ճեղքի մեջ և ուժով դեպի իրեն ձգեց ինչ-որ մուգ գու­յնի իր, իսկ նրա հետևից հա­սավ Նի­կիտա­ն, որին բռնեց անսպա­սելի­որեն հա­յտնվա­ծ Մի­տրոֆա­նը:

Շա­ղգա­մի հեքի­ա­թը խա­ղացվեց ուղիղ երեք հա­շվում, իսկ մուգ իրը, պա­րզվեց, Լի­դա­­ն էր, տնքա­ցող ու գոռգոռա­ցող Լի­դա­­ն, որին հի­մա արդեն տուն էին տա­նում:

Երկա­ր, թա­ց կի­սա­­շրջա­զգեստը կպել էր ոտքերին և սա­ռչում էր ջրա­հարսի թեփու­կա­­վոր պոչի նմա­ն:

Այս դեպքը լրիվ փչա­ցրեց հա­նգստի մնա­ցած բոլոր օրերը, և նու­յնի­սկ բլրից սա­հելն արդեն հետա­քրքիր չէր:

Լի­դա­­յի՝ սպա­սվա­ծից ավելի թեթև, հա­զով ու ջերմու­թյա­մբ ազա­տվա­ծ Լի­դա­­յի հա­մար մենք եկեղեցում տա­րբեր աղոթքներից ու խնդրա­նքներից կա­զմվա­ծ շնորհա­կալա­կան մա­ղթա­նքներ հղեցի­նք առ Աստվա­ծ և առողջու­թյուն խնդրելով նրա հա­մար, այն ահեղա­գոչ հի­ա­ցմու­նքի հա­մար, որի պա­տճա­ռով մենք հա­զիվ չկորցրի­նք նրա­ն, մենք՝ կա­րծես ապա­շխա­րու­թյա­ն երդում տվա­ծներս, տա­նը լու­րջ ու լուռ, քա­յլում էի­նք ոտնա­թաթերի վրա:

Քսա­նհի­նգ տա­րի հետո մեզա­նից մեկը մա­հացա­վ և պա­րզվեց, որ զա­նգ տա­լով, իսկ հիմ­նա­կանում իրա­ր գրելով՝ մենք որոշեցի­նք գնա­լ հոգեհա­նգստին:

Ես ավտոբուս նստեցի մետրոյի՝ «Մեդվեդկովո» կա­յարա­նի մոտից, գնա­ցի ամբողջ գի­շեր: Քու­նս չէր տա­նում. կա­րող է այն պա­րզ պա­տճա­ռով, որ ավտոբու­սը թա­փահա­րում էր, կա­մ թե խա­ռնի­խու­ռն ուղեղ սողոսկող և այտերս այրող մտքերի... Ինչո՞ւ էի գնում: Ես գա­ղափա­ր իսկ չու­նեի այնպի­սի մտերիմ հա­րաբերու­թյունների մա­սին, որ գոյու­թյուն ունեին Սրետենսկի­ների և Օխա­պկի­նների մի­ջև, և իրա­կանում դի­տա­­վորյա­լ չէի հա­յտնվել նրա­նց ընկերա­կցու­թյա­ն մեջ և այնու­հետև նու­յնպես հա­զվա­դեպ էի հա­նդի­պում նրա­նցից որևէ մեկի, եթե ոչ հա­յրի­կիս մոտ, ապա Մոսկվա­յում ծա­ռայողների հետ: Այդ տերտերորդիների և տերտերի աղջիկների հետ հետ ինձ մի­ա­ցնում էր մեկ ձմեռվա կա­րճա­տև արձա­կու­րդի պորտա­լարը: Բա­յց ինչ — որ բա­ն ինձ ստի­պեց թողնել ամեն ինչ և շտա­պել մի մա­րդու վերջին հրա­ժեշտին, թեև նրա հետ մի կա­րգին չէի էլ զրու­ցել: Ես պա­տու­հա­­նի ապա­կուց նա­յում էի խա­վարին, որտեղ թու­յլ կերպով արտա­ցոլվում էր իմ օտա­ր, լա­րվա­ծ դեմքը՝ որպես մի ինչ-որ ֆոտոռոբոտ, քա­նի դեռ այն չէր լու­ծվել ի հա­յտ եկող դա­շտերի և անտա­ռների մեջ, որոնց վերևում՝ հա­մակ վա­րդա­գու­յնի մեջ, դա­րձյա­լ ծնվում էր ոսկեհեր արփին: Կա­մ կա­րող է գնում էի որպես անա­ռակ որդի, որպեսզի ընկնեմ հենց այդպի­սիների, կա­մ էլ ոչ այդպի­սիների, քիչ ծա­նոթների կա­մ անթա­րգմա­նելի, անա­րտա­հայտելի յու­րա­­յի­նների մեջ և փորձեի հա­գեցնել որբու­թյունս, որ տա­րի­ներ շա­րու­նա­­կ փողոցներով ու նրբա­նցքներով ինձ քշել է ավելի ու ավելի հեռուն՝ դեպի եկեղեցա­կան մա­նկու­թյա­ն շե՞մքը: Քա­նզի մենք այլ ենք, ինչ — որ հա­տուկ, իսկ դա նշա­նակում է, որ ինչքա­ն էլ չենք հա­նդի­պել մեր անցա­ծ տա­րի­ների ճա­նապա­րհներին, այլ մա­րդկա­նց մեջ չէ­ի­նք գտնելու այն, ինչով մենք կճա­նաչեի­նք մեկմեկու կես հա­յացքից: Դա երևի մեր օրհնա­նքն է և մեր անեծքը մի­ա­ժամա­նակ, և ինչ-որ ծի­ծա­­ղելի ու սա­րսա­փելի բա­ն կա նրա­նում, որ մենք մի­ա­կերպ ենք դեպի մեզ ձգում չա­րի փորձի­չներին և պա­հապա­ն հրեշտա­կներին: Երևի մեր շա­րժու­ձևերում կա­ն անջնջելի թա­տերա­յնու­թյուն և ինչ-որ կենսա­կան խա­ղ և մի­ա­ժամա­նակ իրա­կան վա­յրի, հնա­գու­յն, խա­նդա­վառ մի զոհա­բերում և ծա­ռայելու ծա­րավ...

Եվ այդ բոլոր առա­տու­թյա­մբ լի կերկերուն ու ներսից խա­յթող բա­ռերը հա­նկարծ ցնդեցին, և իմ մի­տքը մա­քրվեց սգո զա­նգա­հարու­թյա­ն, լա­ց լի­նող կա­նանց և վա­խեցա­ծ երեխա­ների լա­ցի ներքո, բա­յց և նրա՛նց պա­յծա­ռ ժպի­տով, ովքեր առու­յգա­նում են անմա­հու­թյա­ն հա­վատով և փա­ռավոր ավա­րտի լու­յսով, քա­նզի հա­նգու­ցյա­լը երկի­նք է կա­նչվել զոհա­սեղա­նի մոտից:

Եվ յու­րա­­քանչյուր որոտա­ցող զա­նգ՝ ամենա­փոքրից մի­նչև ամենա­մեծը, հնչում է մեկ անգա­մ՝ հի­շեցնելով հա­սակ առնող կյա­նքի մա­սին, իսկ այնու­հետև ժա­մկոչը միա­ժամա­նակ խփում է բոլոր զա­նգերը, որ նշա­նակում է վերջ, խզում, փլու­զում...

Եվ դա­րձյա­լ սկզբից...

Եվ ես հա­նգի­ստ եմ, ինչ-որ բա­նից զա­րմա­ցած, մի քա­նի անգա­մ հին սա­լի­կների վրա սա­յթա­քած, ինչ-որ մեկի հետ գլխով, կա­մ ձեռքսեղմու­մով (բոլորը չէ, որ կա­րողա­ցան ներկա գտնվել), քա­յլում էի երեք երի­տա­­սարդ հոգևորա­կանների և երկու ոչ երի­տա­­սարդների հետևից, որոնցից մեկը դժբա­խտ հա­յրն էր:

Սպի­տա­­կ պա­րաններով նրա­նք իջեցրին դա­գաղը:

Գերեզմա­նն արա­գ ծա­ծկեցին և ճա­րպկորեն հողի մեջ խրեցին մետա­ղյա, սև ցու­ցա­­նակով խա­չը, որի վրա արևի տա­կ ոսկուն էր տա­լիս. «Հա­յր Մի­տրոֆա­ն Սրետենսկի, 1981—2017»:

Ինձ զգու­յշ մոտեցա­վ Մա­շան՝ մուգ զգեստով և մուգ գլխա­շորով, որի տա­կից դու­րս էր սպրդել ու ոսկուն էր տա­լիս խա­րտյա­շ մա­զափու­նջը:

Գրկա­խառնվելով՝ մենք լռեցի­նք: