Ռուսաստան
գլխաշոր նախշազարդ մինչ ունքեր
Ա. Բլոկ
Դու խաչեցիր ձեռքերը քո սպիտակ,
դեմքդ մինչ ունքերը կանաչ խշշոցի տակ,
ո՛չ վարձատրություն քեզ, ո՛չ գլխաշոր,
բեյսբոլի գլխարկ՝ ծանրոցում:
Գլխարկը մաշվի, փարաջա կուղարկեն,
այնպես, հարեւանցի: Ես ինչ կասեմ
որպես որդի՝ կարմրած ամոթից.
«Ահա՛ եւ եկան, մայրիկ»:
Քայլում էինք, սլանում մարտերում,
աշխարհի ուղիղ կեսը ատամներով պահում,
մենք՝ թանաքից ու թղթից վեր,
գրել ենք մերը ռայխստագում։
Մերը մեղքն է, թշվառություն, ստրկագիր:
Բայց ի՞նչ էիր ու ինչո՞ւ կայիր
մեկ վեցերորդը աշխարհի՝ պարզվում է
ահա այս հուշագրերը թերթելով:
Վերջին միտքը քաշած օղին մթագնեց։
Մեղադրում, քաշքշում էին բժիշկների մոտ,
բայց դու տորպեդոն հանեցիր
ու նորից Հաղթանակի համար խմեցիր:
Թույլ տուր ինձ ցմրուր խմել,
հիմա ոչ թե վեցերորդը, այլ՝ մեկը պարզապես:
Այսինքն՝ առանց բարձրագոչ կենացի,
առանց իստի, վեստի ու օստի:
Քարին նստենք՝ ագռավները վախենան։
Ագռավն՝ ագռավին, առանց կորստի
էպատաժով մեր կայսերական
այդպես անենք՝ ավարտվի:
Լավ է՝ մտածենք մեր մասին.
ձախում՝ Մամոնան, աջում՝ Ալլահը։
մեզ կասեն ի տեր հանգուցյալ,
աղջիկները կքրքջան բեռնասայլից։
Ձախ գնաս՝ կմեռնես կրակից։
Աջ գնաս, կխեղդես ձիդ։
Մառախուղ է առջեւում:
Գնանք երկինք, մայրի՛կ:
Ա. Բլոկ
Դու խաչեցիր ձեռքերը քո սպիտակ,
դեմքդ մինչ ունքերը կանաչ խշշոցի տակ,
ո՛չ վարձատրություն քեզ, ո՛չ գլխաշոր,
բեյսբոլի գլխարկ՝ ծանրոցում:
Գլխարկը մաշվի, փարաջա կուղարկեն,
այնպես, հարեւանցի: Ես ինչ կասեմ
որպես որդի՝ կարմրած ամոթից.
«Ահա՛ եւ եկան, մայրիկ»:
Քայլում էինք, սլանում մարտերում,
աշխարհի ուղիղ կեսը ատամներով պահում,
մենք՝ թանաքից ու թղթից վեր,
գրել ենք մերը ռայխստագում։
Մերը մեղքն է, թշվառություն, ստրկագիր:
Բայց ի՞նչ էիր ու ինչո՞ւ կայիր
մեկ վեցերորդը աշխարհի՝ պարզվում է
ահա այս հուշագրերը թերթելով:
Վերջին միտքը քաշած օղին մթագնեց։
Մեղադրում, քաշքշում էին բժիշկների մոտ,
բայց դու տորպեդոն հանեցիր
ու նորից Հաղթանակի համար խմեցիր:
Թույլ տուր ինձ ցմրուր խմել,
հիմա ոչ թե վեցերորդը, այլ՝ մեկը պարզապես:
Այսինքն՝ առանց բարձրագոչ կենացի,
առանց իստի, վեստի ու օստի:
Քարին նստենք՝ ագռավները վախենան։
Ագռավն՝ ագռավին, առանց կորստի
էպատաժով մեր կայսերական
այդպես անենք՝ ավարտվի:
Լավ է՝ մտածենք մեր մասին.
ձախում՝ Մամոնան, աջում՝ Ալլահը։
մեզ կասեն ի տեր հանգուցյալ,
աղջիկները կքրքջան բեռնասայլից։
Ձախ գնաս՝ կմեռնես կրակից։
Աջ գնաս, կխեղդես ձիդ։
Մառախուղ է առջեւում:
Գնանք երկինք, մայրի՛կ:




