Ծաղկեց ծիծեռնախոտն ու առվույտը, ձայն է հնչում երկարաձիգ...

* * *

Ծաղկեց ծիծեռնախոտն ու առվույտը, ձայն է հնչում երկարաձիգ,
աղավնին նստեց գոգին լուսամուտի, թակեց կտուցով իր ձիգ։

Ապակին արդեն փշրվում է, տես, ի վեր է սողում օձը,
ոչ մի բան չեմ հիշում այդպես էլ, անցյալը ողջ մոռացված է...

Ես չեմ հիշում, չես հիշում դու, մենք չենք հիշում, նա չի խոսել,
նայում է երկփեղկից Վոլգան դեղին, հանց Նեղոսը։

Թեփ է տվել... ալիքում նրա մարմինը թրջված...
ամաններն են մաքուր-մաքուր, ճերմակեղենը՝ օսլայած,

տների մեջ հինգը հարկով ապրում են կենցաղին գերի,
ոնց հանգուցյալ, հարգ ու կարգով, խորքում եռանկյուն բուրգերի։

Ո՞ւմ տարածքն է, ո՞ւմ կալվածքն է աստ ու այնտեղ նվաճում,
ոնց բուսական աղյուսավազք խոնավ հողի՞ց են աճում։

Ինչո՞ւ են թաց ապակու դեմ նստել մանկունք ու ծերեր,
մայթի վրա տունն են ցնցում ինչ-որ տերեւներ քարե։

Այնտեղ, ուր աճեց աղյուսը, արքայի շուքը հեգնեց
եւ նրա շուրջ՝ պապիրուսը, պտղեցին եւ եղեգներ։

Սառցե ալքերը Նեղոսի հարվածում են ափերին,
եւ ընկույզներն են սառցահոս ծածկում պոզերի շեղբերը։