Թրջված սեւ վառոդ, թաց կրակ բենգալյան...

* * *

Թրջված սեւ վառոդ, թաց կրակ բենգալյան,
փետրախոտ, տարկավան, չխիմ, վառված լուցկի,—
մի օր դու կնայես անհունին անսահման,
ու այն, ոնց սեւ խոռոչ, վրադ կսեւեռվի:

Եվ դու, թմրած ասես, կգոչես քեզ կորցրած.
— Տե՛ր, վերցրու սիրտն իմ, առ այն ձեռքին Քո աջ,
ոնց ծակ փուչիկ կարմիր կամ ճմրթված մի լաթ,
ինչպես ծամոն՝ ծամված ու արդեն փսորած: