Իսկ կեչու կկուն ձմռանը երբեք «կու-կու» չի կանչում...
* * *
Իսկ կեչու կկուն ձմռանը երբեք «կու-կու» չի կանչում:
Ականջիս վրա եմ զարթնել, գուցե, չեմ հիշում ոչինչ:
Աղոթքներն եմ ես անգամ մոռացել, լոկ մեկն եմ հիշում.
«Սուրբ Աստվածածին բարեխոս, վշտի մեջ ողորմեա ինձ»:
Դպրոց եմ գնում: Ինչ-որ աղմուկ է լսվում գետափին,
իսկ ես համաչափ կամուրջն եմ թակում սապոգներով իմ:
Մի հաշմանդամ իր լարային գործիքն է ծլնգացնում,
փորձում մեղեդի հանել, բայց ինչ-որ գլուխ չի հանում,
քանզի մի կոպեկ արժի կյանքը այս, այն էլ դեռ այսօր,
իսկ ինքնաթիռից հեծանիվի է ինքն անցել մի օր,
ո՞վ է մեղավոր, ջահելությո՞ւնը, թե՞ պատերազմը,
իսկ կեչու կկուն ձմռանը երբեք «կու-կու» չի կանչում:
Ես տախտակապատ, ճերմակ կամրջով դպրոց եմ գնում,
իսկ իմ կողքով հենց կյանքն է ընթանում, խորթ մայրը՝ ծաղկում,
մի տեղ տանիքն են նորոգում մաշված, մի տեղ՝ հող փորում,
կինոմեխանիկ Գուլինն էլի իր խաչբառն է լուծում,
իսկ հին երաժիշտ Թադեն՝ հայտնի հսկայի ուժով,
պատյանն է տանում՝ լեցուն աղյուսով, ո՛չ թե բայանով,
եւ դա՝ ոչ հանուն մարմնի, այլ հանուն կենդանի ոգու,
որպեսզի դողա ողջ մթնոլորտը «Բոռի թռիչքի» հուժկու ռիթմով:
Բախտ է. հենց այստեղ ապրել, կողք-կողքի, այստեղ կայանալ:
Ապա բոլորիս հերթով կտանեն կեչուտ մի հարմար,
կկանչի կկուն, խուլ մի վայրկյանի անշուշտ լռելով.
«Վշտերի մեջ Դու ողորմեա մեզ, սուրբ Աստվածամայր»: