Դրախտ՝ մի վայր, ուր Պուշկինը Տոլստոյ է կարդում...
* * *
Դրախտ՝ մի վայր, ուր Պուշկինը Տոլստոյ է կարդում։
Հետաքրքիր է անդ, քան գարնանը հավետ։
Անշուշտ, կարող ենք ենթադրել, թե նորից եռանդուն
Դաշտն է կանաչում, եւ ծաղկունքն է բուրավետ։
Բայց բացի հաղարջից, եղրեւանուց փափուկ,
Օրինակ, ինձ ձգում են տապը կեսօրվա,
Ամռան իրիկվա ստվերները երկար, մուգ։
Հիշիր մասրենուն եւ հավատա ինձ հիմա։
Ամառանոց, հյուրեր են... Պատահական անցորդ,
Նա տեսավ ափամերձ ճամփին կառք, ավտոներ։
Երջանիկ ընտանիքներ, նմա՞ն եք դուք, արդյոք,
Գուցե ոչ բոլորը, կամ պետք է խորհել դեռ։