կոնտրապունկտի փորձ
համարյա խոսել բայց ձայնը բերանում
դողում է չքացման սահմանին
ու բջիջներից կյանքն է հեռանում
ոտնաթաթերը քայլում են անձայն
մտապատկերի տարածաչափով
ու գուլպաների շնչում անլվա
հոտառությունը քույրն է լրջության
եւ ով է մարդը աշխարհը նրան
նախամայրիկ ու խորթ հայր է կարգել
որդ ու թրթուրը իր միչուրինյան
կամ կուզեք լվամ գուլպաները ձեր
մանավանդ որ տաք ջուրն էլ տվեցին
այ այստեղ կարծես մի կար է փախել
ինչպես կոկորդում ձայնն այս երգեցիկ
դուք կասեք հոգին հնարավոր է
բայց գոնե որպես ջուր կամ թե սնդիկ
հոգին զուտ գազ է հեղուկ վիճակում
կայուն է միայն ոտնասնկիկս
սակայն ոչ որպես հոտի ակնաղբյուր
այլ թեթեւակի նորոգման գործիք
կամ էլ ես նույնիսկ նորը կգնեմ
ու չասեք հոգուն թող հինը կարծի
պատահել է որ մեխից պոկվելով
ինչպես վեյմարյան խորհրդականը
նետվել ես մատղաշ մեկին բռնելու
կախակապերով գուլպան հարմար է
բայց ահա թե ինչ կասեմ որպեսզի
ամբողջացնենք ամփոփման համար
մարդ կա որին խոր քնաթմբիրում
ննջող ձուկն էլ է հայր ու նախամայր։
դողում է չքացման սահմանին
ու բջիջներից կյանքն է հեռանում
ոտնաթաթերը քայլում են անձայն
մտապատկերի տարածաչափով
ու գուլպաների շնչում անլվա
հոտառությունը քույրն է լրջության
եւ ով է մարդը աշխարհը նրան
նախամայրիկ ու խորթ հայր է կարգել
որդ ու թրթուրը իր միչուրինյան
կամ կուզեք լվամ գուլպաները ձեր
մանավանդ որ տաք ջուրն էլ տվեցին
այ այստեղ կարծես մի կար է փախել
ինչպես կոկորդում ձայնն այս երգեցիկ
դուք կասեք հոգին հնարավոր է
բայց գոնե որպես ջուր կամ թե սնդիկ
հոգին զուտ գազ է հեղուկ վիճակում
կայուն է միայն ոտնասնկիկս
սակայն ոչ որպես հոտի ակնաղբյուր
այլ թեթեւակի նորոգման գործիք
կամ էլ ես նույնիսկ նորը կգնեմ
ու չասեք հոգուն թող հինը կարծի
պատահել է որ մեխից պոկվելով
ինչպես վեյմարյան խորհրդականը
նետվել ես մատղաշ մեկին բռնելու
կախակապերով գուլպան հարմար է
բայց ահա թե ինչ կասեմ որպեսզի
ամբողջացնենք ամփոփման համար
մարդ կա որին խոր քնաթմբիրում
ննջող ձուկն էլ է հայր ու նախամայր։





