Ծերուկ, խենթ մի ջութակահար Լվովի հին մեր բազարում...

* * *

Ծերուկ, խենթ մի ջութակահար Լվովի հին մեր բազարում
Իր նվագով մարդկանց մեկ լաց ու մերթ ծիծաղ է պատճառում:

Տեսլական իր ջութակով լուռ մի մոտիվ է նա նվագում,
Ամեն անգամ լոկ տղային հառած հայացքը սեւեռուն:

Որպես անշառ մի հիմար է հայտնի ծերուկը ողջ թաղով,
Որեւէ մեկը չի հիշում նրան ջութակ ու աղեղով:

Կանհետանա շուտով նա, բայց երեւի շատ տարիներ անց,
Այն տղայի համար էլի կնվագի, ինչպես առաջ:

Իսկ աշխարհում, ուր եկել է երազներից իր մանկության,
Էլ մեղեդի, հնչյուն չկա, ջութակ, աղեղ պետք չեն նրան:

Բայց մնում է. էլ ոչնչով աշխարհն այս չի ձգում նրան,
Բայց դեռ անտես ինչ-որ բան է ձախ ուսն ի վեր շարժում անձայն: