Չինական կրակվառիչով աղջիկը
Քչերը գիտեն, որ մոսկովյան ճանաչված քանդակագործ Զուրաբ Ծերեթելին տարված է նէցկէներ հավաքելով: Իր հոբբին է՝ նախասիրությունը, ոչ մի դատապարտելի բան չենթադրող զբաղմունք, որի մասին, չգիտես ինչու, նա չի բարձրաձայնում:
Ըստ մոսկովյան եղանակի թյուրիմացության՝ հենց այդ դեկտեմբերի երեսունմեկի սառցաշունչ երեկոյան բարեհաջող ներքև թափվող ձյան տակ Վալերի Կռիլովը կանգնել էր Պուշկինյան հրապարակի մոտակայքի հնաոճ իրերի սալոնի մոտ և զննում էր հենց նոր գնած նէցկէն:
Նէցկէն նէցկէ է նաև Ռուսաստանում: Հինգ սանտիմետրանոց քանդակ-արձանիկ՝ փայտից կամ փղոսկրից պատրաստված կախազարդ, որից գրպաններ չհորինած ճապոնացիները կախում էին բանալիներ, ծխամորճեր, խարակիրի կատարելու դանակներ և նմանատիպ այլ պետքական մանրուքներ: Հետո այդ խուրձը կախում էին գոտիներից և իրենցից գոհ քայլում՝ հանդիպողներին ցուցադրելու իրենց հարստությունը: Մի խոսքով, այժմ արդեն բոլորովին անպետք մի իր և այդ պատճառով էլ՝ նողկալիորեն թանկ:
Բայց եթե դու գունավոր մետաղների ձուլման փոքրիկ գործարանի տեր ես, և քեզ Մոսկվայում ծայրաստիճան անհրաժեշտ է սպառման շուկա, ապա ավելի լավ բան չես մտածի, քան մոնումենտալիստ-քանդակագործ ծանոթիդ դիմելը: Մեծագույն քանդակագործը հենց միայն բրոնզ օգտագործում էր մոսկովյան՝ միասին վերցրած բոլոր չկործանված գործարաններից ավելի: Իսկ նրա՝ ապագա սպառողի ուշադրությանն արժանանալու լավագույն միջոցը նրա փոքրիկ թուլությունը բավարարելն է... տվյալ դեպքում՝ նէցկէ նվիրելը:
Հարկ է ասել, որ արվեստի նրբագույն ոլորտում ու նաև ավելի նրբագույն՝ նյութի հավաքչության գործում, փողը ամենազոր չէ: Գիշերանոթների հավաքածուների որոշ տերերի առջև թեկուզ ճամպրուկներով դոլար շաղ տաս, միևնույնն է, չի իջնի Ֆրիդրիխ Մեծի երթային հավաքովի տականոթի սիրելի օրինակից: Այդպես էլ նէցկէն: Քիչ է փող ունենալը, պետք է նաև բռնել ճակատագրի պոչից, առաջ ընկնել ոչ աղքատ և իրենց կիրքը հագեցնելու համար ամեն ինչի պատրաստ մնացած հավաքածուատերերից:
Վալերիի բախտը որոշակիորեն բերել էր: Չենք քննարկի, թե ինչպես և ինչու էր բախտը բերել, քանզի հաջողությունը պատահական բան չէ: Ինչ էլ ուզում է լիներ, բայց այժմ նա կանգնած էր իր հին «Պեժո»-ի կողքին և զննում էր ճապոնական կախազարդը այն մարդու բավարարվածության և զզվանքի միախառն զգացումով, որը սովորաբար նկատվում է այն մարդու երեսին, որը հաջողությամբ հեռացրել է դեմքի պզուկը:
Նէցկէն պատկերում էր փոքրիկ, թմբլիկաթուշ, քրջերի մեջ փաթաթված և իր դիմաց մատուցարան պահած մի աղջնակի: Մատուցարանի վրա հազիվհազ տարբերակվում էին փոքրիկ, երկարավուն իրեր: Կատալոգում նէցկէն կոչվում էր «Սուսիով աղջիկը»:
— Սուսի-պուսի, — մռթմռթաց Վալերին, — լավ է, որ գոնե ճիշտ են գրել...
Արդեն ժամանակն էր տուն գնալու, հագուստը փոխելու, մի կում կոնյակ խմելու, վարորդին կանչելու և մեկնելու մի լավ, բայց քչերին հայտնի հաստատություն, որտեղ կարելի կլինի անվանի քանդակագործին նվիրել ճապոնական կախազարդը: Կնոջն ու դստրիկին Վալերին դեռևս մեկ շաբաթ առաջ էր ուղարկել Փարիզ՝ Ծննդյան տոներ անցկացնելու: Այնպես որ, ամանորյա երեկոն կարող էր լինել աղմկոտ և հարբած, բայց նաև հակառակը՝ ավարտվել ռոմանտիկ և հուզիչ. գործարարները, որ իրենց ընտանիքներն ուղարկում են արտասահման՝ հանգստանալու, երբեմն էլ իրենք են մեկնում...
Շարունակելով զննել բրնձի ռուլետկաներ (ըստ Վալերիի՝ միաժամանակ և՛ անհամ, և՛ ծանր մի ուտեստ) վաճառող անչափահասի քանդակը՝ Կռիլովը գլանակ հանեց: Նա չէր սիրում մեքենա վարելիս ծխել:
— Քեռի, կրակվառիչ գնեք — նրան հասավ երկչոտ մի ձայն:
Վալերին շրջվեց:
Մայթին կանգնած էր փոքրիկ, երևի տասը տարեկան մի աղջիկ՝ հագին չափազանց մեծ և որևէ մեկի համար շատ կեղտոտ, վերին մասին լայն վզնոց փաթաթած նայլոնե բաճկոնը ու գործած բրդե գլխարկ:
Սառած, արդեն կապտած ափերով աղջիկը բռնել էր կոշիկի տուփի ձյունածածկ մի կափարիչ, որի վրա դրված էին չինական կրակվառիչներ:
— Ի՛մն ունեմ, — փնթփնթաց Վալերին, որ վերջին անգամ մետրո էր մտել երեք տարի առաջ և փողոցներում էլ էր հազվադեպ հանդիպում մուրացիկների ու աղքատների, որոնք նրան ոչ թե զայրացնում էին, այլ մղում թեթևակի փոխուստի և տաք լոգանք ընդունելու:
Աղջիկը համառորեն կանգնած էր կողքին:
Վալերին ձեռքը տարավ գրպանը՝ հուսալով, որ իր ձեռքին տեսնելով կրակվառիչը՝ փոքրիկ մուրացկանը կգնա իր ճանապարհով, բայց կրակվառիչը համառորեն չէր ցանկանում գտնվել:
Աղջիկը ֆսֆսաց ու ձեռքի ափը տարավ քթին:
— Ի՞նչ արժեն քո կրակվառիչները, — մռթմռթաց Վալերին, որ սկզբունքորեն ողորմություն չէր տալիս, այլոց երեխաներին չէր սիրում, բայց տվյալ դեպքում որոշեց աղջկա հետ մտնել ապրանքադրամական փոխհարաբերությունների մեջ: Հիմա արդեն ավելի շատ էր ցանկանում ծխել, երբ հանել ես գլանակը, իսկ կրակվառիչը չես կարողանում գտնել:
— Տասը... — շշնջաց աղջիկը:
— Տասը... — տատանվելով արտաբերեց Կռիլովը և նորից սկսեց փորփրել գրպանը՝ մանր գտնելու համար, — դու այդ ինչո՞ւ ես սառնամանիքին քայլում կիսամերկ. կմրսես ու կմեռնես:
Բարոյախոսությունն շատ կեղծ հնչեց, նույնիսկ ինքն դա զգաց: Պարզ էր, որ խեղճ երեխան կրակվառիչները վաճառում է ոչ հաճույքի համար:
— Սիրուն տիկնիկ է, — նայելով Կռիլովի ձեռքի նէցկէին՝ հանկարծ ասաց աղջիկը:
— Այո՛-այո՛, գեղեցիկ է... — Կռիլովը հանկարծ նկատեց, որ ձեռքի նէցկէն և մուրացիկ աղջիկը ծաղրանկարի չափ նման են: Ցանկության դեպքում լրիվ կարելի էր «սուսիներով աղջկան» անվանել «չինական կրակվառիչներով աղջիկը», թեև, այն ժամանակներում դեռ չկար ոչ մի կրակվառիչ: Բայց դա՛ չէր ամենակարևորը. դեմքերն էին նույնը:
Ազատվելու համար տեսողական խաբկանքից՝ Կռիլովը առանց ձևեր թափելու բռնեց աղջկա ուսերից և դարձրեց ցուցափեղկից դուրս լցվող լույսի մեջ: Պպզեց նրա դիմաց: Պարզած ափի մեջ բռնելով նէցկէն՝ մեկ անգամ էլ համեմատեց դեմքերը: Ա՜յ քեզ բան: Կարծես թե սա է բնորդել, և զարմացած կրկնեց.
— Ա՜յ քեզ բան,— զարմացավ Վալերին,— դարեր են անցել, իսկ մարդիկ չեն փոխվում... Ստացվում է, որ ճապոնացիները նախկինո՞ւմ էլ են մարդու նմանվել:
— Ես երբեք տիկնիկ չեմ ունեցել, — հանկարծ տխուր ասաց աղջիկը:
Վալերին կռնչաց, գրպանից հանեց մի հարյուրանոց ու դրեց կրակվառիչների մեջ:
— Գնա «Մանկական աշխարհ», և քեզ համար տիկնիկ գնիր, փոքրի՛կ...
«Իսկ ի՞նչ արժե տիկնիկը», — մտածեց Վալերին և հանկարծ հասկացավ, որ ինքը չգիտի, թե ինչ արժե տիկնիկը...
Հարազատ աղջիկը այս մուրացիկից մի քիչ է մեծ, և ամբողջ մանկասենյակը լիքը լցված է խաղալիքներով... Բայց մի՞թե երբևէ ինքը գոնե մեկ անգամ նրա համար գնել է խաղալիք. դա անում են կա՛մ կինը, կա՛մ դայակը...
— Դե գնի՛ր քեզ համար «Բարբի», — որոշեց Կռիլովը՝ կափարիչի վրա նետելով հինգ հարյուր ռուբլի: Է՛հ, եթե պետք է նոր տարվա գիշերը բարի գործեր կատարել, ուրեմն ինչու անել ժլատություն:
— Ես սա՛ եմ ուզում, — հաստատակամորեն պնդեց աղջիկը, — հայացքը չկտրելով նէցկէից:
Վալերին քմծիծաղեց և օրորեց գլուխը.
— Ո՛չ, աղջիկս: Այս տիկնիկն արժե... Մի խոսքով, շատ թանկ: Գնի՛ր քեզ համար տիկնիկ և գնա՛ մայրիկիդ մոտ...
— Ներեցե՛ք, որ այսպես համառ եմ, — հանկարծ արտաբերեց աղջիկը՝ իջեցնելով ստվարաթղթե կափարիչը, որի վրայից ներքև չսահեցին սառած, կարտոնին կպած կրակ-
վառիչները, — սակայն արտակարգ հանգամանքներն ինձ ստիպում են չարաշահել ձեր՝ Ծննդյան տոներից ծայր առնող բնական՝ դեպի բարին ու սրտացավությունն ուղղված զգացումները...
Եվ... Դեռևս չվառված ծխախոտն ընկավ Կռիլովի շուրթերից: Նա շտապ ոտքի կանգնեց և քայլեց դեպի մեքենան:
— Հնարավոր է, որ ես ճիշտ չե՞մ ընտրել օրը, — հետաքրքրվեց աղջիկը՝ հետևելով նրան, — բայց շատ խառն է ձեր օրացույցը. դուք երկու անգամ եք տոնում Ծնունդը, այդ պատճառով էլ ես ընտրեցի այդ երկուսի միջև ընկած ժամանակը...
— Գիժ, —կարճ նետեց Կռիլովը՝ փակվելով մեքենայում: Միացրեց շարժիչը, և գրպանում արագ թաքցրեց նէցկէն, խեթ նայեց աղջկան, որ նայում էր իրեն՝ անձայն բացուխուփ անելով շուրթերը, — գի՛ժ, բայց ո՞ր մեկս:
Աղջիկն անհետացավ: Կար ու այլևս չկա՛:
— Ե՛ս, — որոշեց Կռիլովը, և նրա ներսում ամեն ինչ շրջվեց: Էս ի՞նչ եղավ: Հարազատների մեջ երբեք հոգեկաններ չեն եղել... Նա դանդաղ առաջ քշեց մեքենան:
— Դուք բացարձակ առողջ եք, — լսվեց հետևի նստատեղից, — թեև...
Կռիլովը՝ ցնցված, ոտքը խփեց արգելակին: Ետ դարձավ:
Աղջիկը նույն ձևով ձեռքերի մեջ սեղմած կափարիչը և անմեղ, մանկական հայացքով նայելով Կռիլովին՝ նստած էր ետևի նստարանին:
— ...բացարձակ առողջ, եթե չհաշվենք թութքի թեթև ձևը, շագանակագեղձի թեթևակի բորբոքումը և լեղապարկի փոքր-ինչ լայնացումը. մնացած ամեն ինչում դուք առողջ եք, և ես ձեզանից պետք է ներողություն խնդրեմ ժամանակի անհաջող ընտրության համար: Բայց ինձ թվում է, որ ամանորյա, առավել ևս միջին թվաբանականով՝ ճրագալույցի գիշերը դուք առավելապես հակված եք բարի գործեր կատարելու...
— Դու ո՞վ ես, — ճչաց Կռիլովը, — դու ինչպե՞ս մտար մեքենա:
— Ես փոքրիկ աղջիկ եմ: Ես ինձ տեղավորել եմ համեմատական տարածության մեջ: Դուք ինձ կլսե՞ք:
— Դու ինչո՞ւ ես այդպես խոսում: Փոքրիկ աղջիկներն այդպես չեն խոսում:
Աղջիկը հոգոց հանեց:
— Իմ խոսքը դժվար հասկանալի՞ է: Խնդրում եմ, կենտրոնացե՛ք: Ամեն ինչ շատ պարզ է. ես ապագայից եմ:
Վալերին տմբտմբացրեց գլուխը:
— Ըհը: Իսկ ես էլ Մարսից եմ:
— Նման չէ, — կտրեց աղջիկը: — Եվ այսպես. ես ապագայից եմ, ես ճանապարհորդում եմ ժամանակի մեջ: Ստույգ ժամկետն իմանալ պետք չէ քեզ:
Կռիլովը համակվեց թեթևակի ազարտով:
— Ապագայի՞ց, —ասում ես: Ուրեմն ֆանտաստիկա՞: Բա ո՞նց, հավատում եմ: Այստեղ՝ մեզ մոտ, բերնեբերան լիքն են ժամանակի մեջ ճանապարհորդողները: Ոտքդ ուր դնում ես, նրանց ես խփվում:
— Ճիշտ չէ, — վիրավորվեց աղջիկը, — այստեղ այլ ճանապարհորդներ չկան: Եվ ձեր հեգնանքն իզուր է:
— Եթե դու ապագայից ես և այսպես հեշտ ես պատմում այդ մասին, ապա ինչո՞ւ ոչ մեկը չգիտի ժամանակի մեջ ճանապարհորդողների մասին: Ինչո՞ւ այլևս ոչ ոք չի
հանդիպել նրանց:
— Իսկ ձեր ժամանակի մեջ ոչ ոք էլ չի ճանապարհորդում, — ընդհատեց աղջիկը, — ի՞նչ մի հետաքրքիր բան կա այստեղ: Շրջապատող միջավայրը՝ վատ, սնունդը՝ անորակ, մարդիկ՝ կատաղած, մշակույթը՝ պարզունակ, պատերազմները՝ անիմաստ:
Բոլորը մեկնում են Հին Հունաստան, Միջին Դարեր, Հնագույն Չինաստան և Ճապոնիա... Ահա թե որտեղ է գեղեցիկ:
Կռիլովը պատասխան տալու բառեր չգտավ:
— Եվ ահա, — շարունակեց աղջիկը, — ես սովորական ճամփորդ եմ ժամանակի մեջ: Տասը տարեկան եմ: Դա ձեզ չպետք է զարմացնի. մտքով ես զարգացած եմ հասուն մարդու չափ:
— Չեմ հավատում, — չոր կտրեց Կռիլովը:
Աղջիկը դարձյալ ցնդեց օդում: Հայտնվեց հարևան նստատեղին:
— Հիպնոս է, — ենթադրեց Կռիլովը:
Մեքենան ցնցվեց և դանդաղ բարձրացավ օդ:
Ձյունապատ փողոցները մնացին ներքևում, քամի փչեց, Մոսկվան փռվեց նրանց ոտքերի տակ՝ որպես լուսավոր հսկայական քարտեզ:
Կռիլովը տարուբերեց գլուխը:
— Այսպես ավելի լավ է, — ուրախացավ աղջիկը, նրա դեմքը փոքր-ինչ վարդագունեց: — Հիմա դուք ինձ հավատո՞ւմ եք, թե էլի ինչ-որ բան անեմ:
— Հավատում եմ...— շշնջաց Կռիլովը: — Աղջի՛կ, ա՛յ աղջիկ... Իսկ ինչպե՞ս է այնտեղ՝ ապագայում:
— Խելքի՛ եկ, — կարճ պատասխանեց աղջիկը: — Եվ այսպես, Վալե՛րի Պավլովիչ: Ես խնդրանք ունեմ ձեզ: Ինձ՝ մութ դարերի խորքում մոլորված փոքրիկ աղջնակիս, ծննդյան նվեր արեք:
— Նէ՞ցկէն, — ճշտեց Կռիլովը:
— Ըհը, — ժպտաց աղջիկը:
Կռիլովը մի քանի վայրկյան լռեց, իսկ հետո գոռաց.
— Դու այդ ի՞նչ ես դուրս տալիս: Նվե՞ր՝ ասում ես: Նէ՞ցկէն: Դու գիտե՞ս, թե ինչ է նստել ինձ վրա սա ճարելը: Հերն էլ անիծած փողի... Դու կարծում ես՝ ամբողջ Մոսկվան լիքը լցվա՞ծ է յուրօրինակ նէցկէներով: Սա ես այսօր պետք է նվիրեմ մի քադակագործի: Այդ դեպքում, հնարավոր է, որ նա սկսի իմ գործարանի բրոնզը գնել: Եվ իմ բիզնեսը կկայանա: Այլ կերպ՝ վե՛րջ... Աշխարհից աշխարհ կընկնեմ:
— Ինձ շատ է պետք այդ նէցկէն, — ցածր ձայնով ճչաց աղջիկը, — տվե՛ք դա ինձ:
— Մեկ ուրի՛շը տուր դրա փոխարեն, — որոշեց Կռիլովը, — քեզ համար ախր դժվար չէ Ճապոնիա հասնելը, ճի՞շտ է: Այնտեղ երկու հարյուր տարի առաջ նէցկէ կառնես, կտաս ինձ... Քեզ ի՞նչ պատահեց:
Աղջիկը ցածրաձայն հեկեկաց՝ կեղտոտ ափով սրբելով դեմքը:
Մեքենան սկսեց վտանգավոր կերպով ճոճվել:
— Հե՛յ, դու, հավասարակշռությունը պահպանի՛ր, — վախեցած ճչաց Կռիլովը, —բռնիր, սրբվիր...— նա աղջկան պարզեց մաքուր թաշկինակը, — քո ինչի՞ն է պետք իմ նէցկէն: Դու, ախր, այնպիսի՜ հրաշքներ ես գործում:
— Բայց դա, բոլոր դեպքերում, ձե՛րը չէ... — արցունքների միջից փնթփնթաց աղջիկը, — դա ոսկորից իմ հայրն է քանդակել...
Ինչպես ասում է ժողովրդական իմաստնությունը. «Կինը իրավացի չէ այնքան ժամանակ, քանի դեռ լաց չի եղել, և դա երեխաներին էլ է վերաբերում», — Կռիլովն իրեն ճնշված զգաց:
— Իմը չէ... Ես դրա համար փող եմ վճարել... — կատաղեց նա: — Լսի՛ր, դու իսկական հրաշքներ ես գործում, — ուրեմն ի՞նչ ես կպել ինձանից, — կարող էիր գողանալ կամ էլ խլել քո նէցկէն և վերջ...
— Չե՜մ կարող, — վիրավորված ճչաց աղջիկը, — բանն էլ այն է, որ չեմ կարող:
Եվ նրա խառը բացատրություններից Վալերին հասկացավ, որ ժամանակի մեջ բոլոր ճանապարհորդողներին կտրուկ բնավորությունը փոխող հատուկ ներարկում են կատարում: Այդ ներարկումից հետո ճանապարհորդներից ոչ մեկն այլևս ի վիճակի չի լինում սպանել, գողանալ կամ որևէ այլ ձևով վիրավորել իրենց հետամնաց նախնիներին: Իհա՛րկե, միայն ինքնապաշտպանության նպատակով...
— Ա՛յ, որ դուք ինձ խփեք կամ էլ կծեք, — քթի տակ հույսով ասաց աղջիկը:
— Պա՛հ, — վիրավորվեց Կռիլովը, — դու այդ ո՞ւմ տեղն ես դրել ինձ: Չեմ պատրաստ-
վում ես քեզ խփել, և առավել ևս կծել:
— Ափսոս, — հոգոց հանեց աղջիկը, — ա՛յ այդ ժամանակ ես դա կվերցնեի ձեր անզգայացած մարմնից...
Որքան էլ զարմանալի թվա, բայց այդպիսի բացատրությունը հանգստացրեց Վալերիին:
— Աղջի՛կ, ինչո՞ւ է քեզ հենց ա՛յս նէցկէն պետք, — հարցրեց նա, գրպանից գլանակ հանեց, հատակից վերցրեց չինական կրակվառիչներից մեկը, ծխեց, — դու ինչո՞ւ ես կպել ինձանից:
Աղջիկն սկսեց պատմել:
Պարզվեց, որ անցյալում նա հոր հետ մեկնել էր 18-րդ դարի Անգլիա՝ Ծննդյան տոները նշելու, բայց հայրը Անգլիայում տխրել էր և մեկնել 18-րդ դարի Ճապոնիա: Անցան բոլոր թույլատրելի ժամկետները, բայց Ճապոնիայից հայրն այդպես էլ չվերադարձավ: Աղջիկն հասկացավ, որ իր հոր հետ ինչ-որ բան է պատահել: Երևի փչացել է ժամանակի մեքենան. երբեմն այդպիսի բաներ լինում են:
— Իսկ դուք փրկարարներ չունե՞ք, — զարմացավ Կռիլովը:
— Ո՛չ: Ժամանակի մեջ յուրաքանչյուր ոք ճանապարհորդում է իր վախի ու իր համարձակության հաշվին, — խոստովանեց աղջիկը: — Փրկել կորածներին՝ նշանակում է ստեղծել ժամանակային հակասություններ: Երբ հայրը կորավ, աղջիկը կարող էր տուն դառնալ ինքնուրույն: Բայց ինքը շատ էր ցանկանում փրկել նրան: Եվ սկսեց մտածել, թե հայրն ինչո՞վ կկարողանար հաց վաստակել իր համար. գողանալ և սպանել նրան չի կարելի, սովորել տեղի գիտությունները՝ նույնպես: Եվ այդ ժամանակ ինքը հասկացավ, որ հայրն, ախր, տարվում էր ոսկորի փորագրությամբ: Ուրեմն նա կսկսի փորագրել նէցկէներ: Իսկ որպեսզի նրա համար հեշտ լիներ հորը գտնելը, յուրաքանչյուր նէցկէի մեջ նա թույլ կտա ժամանակային ինչ-որ մի դետալի վրիպում՝ ժամանակի հետ չհամընկնող անախրոնիզմ: Հասկացող աղջիկն սկսեց փնտրել այդպիսի նէցկէներ և գտավ մեկը՝ հենց այն, որ գնել է Կռիլովը:
— Հասկացա, — ճչաց Վալերին, — այսինքն՝ այս աղջիկը «սուսիներով» չէ, սա «Չինական կրակվառիչներով աղջի՞կն է»:
— Ո՛չ, դրանք կրակվառիչներ չեն, — ընդդիմացավ աղջիկը, — սրանք փոքրիկ բաներ են, որոնք կծառայեն... այդ բառն էլ դեռ գոյություն չունի. կծառայեն ավելի մեծ բաներ ստեղծելուն:
— Ասենք թե: Ենթադրենք, որ սա պատրաստել է քո հայրը, և տվել է օգնության հասնելու ազդանշան, այդպե՞ս է: Ուրեմն ճամփա ընկիր փրկելու հորդ: Քեզ էլ ի՞նչ է պետք:
— Նէցկէ: Այն պետք է մտցնել ժամանակի մեքենայի հատուկ տուփի մեջ, — հեկեկաց աղջիկը: — Եվ այդ դեպքում ժամանակի մեքենան կմեկնի այն ժամանակահատված և այն տեղը, որտեղ փորագրվել է նէցկէն: Եվ ես կփրկեմ հայրիկիս:
— Իսկ նէցկէ՞ն, — ճշտեց Կռիլովը, արդեն հասկանալով, թե ինչպիսին կլինի պատասխանը:
— Կվերածվի ատոմների:
— Ուրիշ համընկնող նէցկէներ չկա՞ն, — հարցրեց Կռիլովը:
— Դե, հասկացե՛ք, վերջապես. այդպիսիք չկան: Եթե լինեն, ապա ես չեմ փրկի հորս: Նշանակում է, որ նա ամբողջ կյանքն այդպես էլ կապրի հին Ճապոնիայում:
— Համա թե գործեր են, — հոգոց հանեց Կռիլովը:
Աղջիկը նույնպես հոգոց հանեց և կտրուկ ասաց.
— Կա՛մ դուք ինձ կնվիրեք նէցկէն, և ես կփրկեմ հայրիկիս, կա՛մ դուք ժլատություն կանեք, և հայրիկս կկործանվի:
— Աղջի՛կս, ես ախր սնանկության եզրին եմ, — խոստովանեց Կռիլովը: — Ո՛չ, ես շատ եմ խղճում քո հորը... Եվ դու հերոս աղջիկ ես...
Ժամանակի բավիղներում թափառող աղջիկը դարձյալ վեր քաշեց քիթը:
— Գոնե փո՛ղը վերադարձրու, — խնդրեց Կռիլովը, — կամ էլ մեկ ուրիշ նէցկէ տուր ինձ:
— Չունեմ ես փող, — հեկեկաց աղջիկը, և ոչինչ չեմ կարող ես ձեզ տալ, և նույնիսկ չեմ կարող հուշել, թե վիճակախաղում որ օրերին ձեր բախտը կբերի:
— Արգելվա՞ծ է, — հասկանալով հարցրեց Կռիլովը:
— Երբեք չեմ հետաքրքրվել հնագույն վիճակախաղերով, — խոստովանեց աղջիկը:
Կռիլովը լռեց. «Է՜, ինչպիսի ծրագիր էր: Հազվագյուտ նէցկէ՝ նվեր... ընկերական զրույց... հաջողակ պայմանագիր... ֆինանսական հաջողություններ...»:
— Գնա՛, փրկիր քո հայրիկին, — ասաց նա և աղջկան պարզեց հին ճապոնական կախազարդը, — միայն թե սկզբում տեղն իջեցրու մեքենան:
Աղջիկը փայլեց.
— Շնորհակալություն, շնորհակալություն ձեզ: Ես գիտեի, որ միջին թվաբանական ճրագալույցի երեկոյան բոլոր մարդիկ բարիանում են, և իսկական հրաշքներ են տեղի ունենում:
Նա շուրթերով ոչ ճարպկորեն չպպացրեց Կռիլովի այտին ու անհետացավ...
Մեքենան դարձյալ կանգնած էր հնաոճ իրերի սալոնի դիմաց, միայն հատակին թափթփված էին մեկանգամյա օգտագործման կրակվառիչներ:
— Իսկական հրաշքներ, — տխուր ասաց Կռիլովը, — ում՝ ինչպես:
Նրա բոլոր ծրագրերը քամին տարավ: Եվ այդ ամենը ինչ-որ աներես աղջկա և նրա ախմախ հոր պատճառով... Պահ-պահ-պահ՝ զբոսաշրջիկնե՜ր: Իրենք տեղացիներ չե՜ն, ժամանակի մեքենա՜ն է փչացել...
Նա միացրեց մեքենայի շարժիչը և, չիմանալով նույնիսկ, թե ինչու՝ քշեց դեպի գիշերային ակումբ. էլ ի՞նչ անի հիմա՝ առանց ամանորյա հետաքրքիր նվերների, էլ ինչպես փորձի հարաբերություններ բարելավել ճանաչված քանդակագործի հետ: Փո՛ւչ համար է: Բայց, բոլոր դեպքերում, ուզած-չուզած պիտի փորձի...
Կռիլովն արդեն մեքենան էր հարմարեցնում կայանատեղիում, երբ ետևի նստատեղից լսվեց զգուշավոր մի հազ:
— Նորի՞ց, — ճչաց նա հուսահատված և շրջվեց:
Մեքենայում արդեն հայտնվել էին երկուսը. այն նույն աղջիկը՝ թունդ դեղին շորով և մետաքսյա վառ կարմիր թիկնոցով և լայն ուսերով, նիհարավուն մի տղամարդ՝ սև, նեղ անդրավարտիքով և սև-սպիտակ ժիլետով:
— Գեղեցի՞կ է իմ կաձիմին, — ուրախ բացականչեց աղջիկը:
— Շնորհակալություն ձեզ, Վալե՛րի սան, — խիստ նայելով աղջկան՝ ասաց տղամարդը: — Դուք ինձ փրկեցիք մեծ, կենսական նշանակություն ունեցող անհաջողությունների գնով... Դոմո արիգատո գոձաիմաս:
— Դե լավ... ի՞նչ անենք... — անհարմար զգաց Կռիլովը: — Ի վերջո տոն է:
— Մենք պետք է վերադառնանք ապագա, — ասաց տղամարդը, — բայց ես չէի կարող ձեզ շնորհակալություն չհայտնել: Ընդունեք այս համեստ նվերը, Վալերի՛ սան:
Ես այս նէցկէն քանդակել եմ մի շատ կարևոր մարդու համար, բայց ձեզ կնվիրեմ ավելի մեծ ուրախությամբ:
Կռիլովը հազիվ հասցրեց նրա ձեռքից վերցնել փոքրիկ արձանիկը, երբ աղջիկն ու տղամարդը խոնարհեցին իրենց գլուխները և անհետացան:
— Այ քեզ բա՜ն... — շշնջաց Կռիլովը՝ զննելով նէցկէն, — այ քեզ բա՜ն... Փրկված եմ... Ինչ-ի՞նչ:
Նէցկէն պատկերում էր հենց նրան՝ քանդակագործին՝ բարձրահասակ ու նիհարավուն տղամարդուն՝ ճապոնական հագուստներով: Բայց տղամարդը ձեռքերում բռնել էր գարեջրի շիշ:
— Ժամանակավրեպությունը...— շշնջաց Կռիլովը, — «Գարեջրով տղամարդը» ... Բայց սա ես ինչպե՞ս նվիրեմ:
Նա անհույս ծիծաղեց: Հրաշքներ... Տո՜ն... եթե անում ես բարի գործեր, ուրեմն մի՛ սպասիր շնորհակալության:
Թեև...
Կռիլովը մեկ անգամ էլ ուշադիր նայեց նէցկէին:
Այն աղջկան, չգիտես ինչու, անվանել էին «սուսիներով աղջիկը»:
Կարևորը ճիշտ ժամանակին ճիշտ անվանում տալն է: Իսկ հետո մարդը կտեսնի այն, ինչ խոստացել էին:
Եվ մոսկովյան քանդակագործ-մոնումենտալիստի աշխատանքների հետ էլ են այդպիսի բաներ պատահում՝ առատորե՛ն և հե՛նց կողքին:
— Վարսանդով տղամարդը»... ասաց Կռիլովը: — Ո՛չ: Ավելի լավ է՝«Ալքիմիկոսը՝ վարսանդով»: Աշխատանքը՝ անհայտ վարպետի...
Նէցկէն ձեռքին՝ նա դուրս եկավ մեքենայից:
Ամեն ինչ կստացվի:
Այդ երեկո բոլորը բարիանում են: