Այդ կյա՛նքը չի երազվում ինձ. կեչիների...
* * *
Այդ կյա՛նքը չի երազվում ինձ. կեչիների
Ճերմակ թելերն են երկնով մեկ՝ հանց վարագույր:
Ես այս երկրում ծլեցի ողջ մեղքերով իմ,
Ապագայով, որը, սակայն, մի բան չարժի:
Ուժասպառ է ու չոր արդեն իմ ձեռնափը,
Ճակատագիրն է գծերով սահում նրա:
Իսկ մահվանից մնացել է լոկ կեղեւը,
Որը զատկից առաջ միայն մեզ պետք կգա:
Սերը որոշ ժամանակ է լոկ սեր մնում,
Հետո արդեն կորցնում է իմաստը իր:
Կեչու կեղեւի բուրմունքը կա նրանում,
Բայց նրանով հյութը մենակ է հոսում միշտ:
Ով տեսնում է շոգեքարշի ծուխը հեռվում,
Ակամա լուռ ճմրթում է թաշկինակը,
Երբ աշխարհի ադամախնձորն է շարժվում,
Ըստ ձայնի ենք լոկ իմանում մենք գաղտնիքը:
Անասելի հեռվից բազում աստղեր վառման
Դարեր ի վեր արդար լույս են մեզ բաժանում,
Ինձ կյանքը չի երազվում, այլ քաղաքներն այն,
Որոնց ճերմակ կեչիներն են պաշտպան մնում:
Կպչուն մութն եմ ափերիս մեջ սեղմում անձայն,
Բախտն իմ պարզ է, բայց խզվել են ժամկետները:
Բանտից, պարտքից փրկվելը դեռ բարդ չէ այնքան,
Որքան՝ պահելը քո տված խոստումները: