Լքված այգին Բիտցի արվարձանում...

* * * Լքված այգին Բիտցի արվարձանում Իր հին սովորությամբ դեռ պտուղ է տալիս: Խնձորներն են ծառին դեռ ծանրանում, Ու չի զգում այգին, որ աղետ է գալիս: Այսպիսի բան ուրիշ տեղեր էլ չես գտնի, Նայիր — ինքն է՝ ազնիվ Ճերմակատոք խնձոր: Իսկ մենք հազարներ ենք տալիս անմիտ Հայրենական համին այստեղ ոչնչացող: Վայրենացող այգում, վայրենացող Ծառերի տակ ահա ես շրջում եմ տխուր. Բոմժեր գային գոնե, կամ էլ անցորդ Պառավ մի կին թափ տար խնձորները այգու... Այդպես դու չե՞ս, պոե՛տ, ծանրածանր աճել, Բայց բոլորը խանութ ու պանդոկ են գնում, Ու չե՞ս դու էլ այդպես վայրենանում: Եվ պոետը ասաց. Ո՛չ, այդպես չէ: