Բարի, լուսավոր երազ ես կանչում՝ մղձավանջի է հանկարծ վերածվում...
* * *
Բարի, լուսավոր երազ ես կանչում՝ մղձավանջի է հանկարծ վերածվում,
մեջքից նայում ես հակառակորդիդ՝ զգում է իսկույն ու ետ շրջվում,
բացատրում ես, ամեն ինչ ճշտում՝ բայց, դե, հինգն հինգի հետ չի համընկնում.
բանսարկություններն իրականանում, ոգիներով են մտքերը լցվում:
Հեռու ես վանում կրքերը նսեմ, բայց ետ են գալիս, քեզ նորից գտնում:
Աշխարհն այս հանում ես կախարդանքից, բայց կախարդանքի է նորից տրվում:
Մարդիկ գիշերվան նայեցին կեղտոտ հայելիներով, իսկ այնտեղից սուր,
անկապ ճիչերով չար մարդագայլեր հայտնվեցին ու խաբեբաներ նենգ,
դեւեր զազրելի ու սատանաներ, ավազակներ ու ինչ-որ կրկնակներ
եւ աթեիստ այն պապիկին, որ եւ կոմունիստ էր հին, շիրմից հանեցին:
Հեռո՛ւ ես վանում, քշում չարքերին, բայց ետ են գալիս, նորից քեզ գտնում:
Աշխարհն այս հանում ես կախարդանքից, իսկ նա՝ էլի ու էլի՝ կախարդվում:
Սննդի համար են ճգնում մարդիկ ու երամներով իրար սեղմվում,
Թմրում, քնի են տրվում ընթացքում եւ՝ անդա՛րձ, երբեք էլ չեն արթնանում:
Թեկուզ փող փչես, շեփոր հնչեցնես՝ առաջ են մղվում, տքնում ու տանջվում:
«Բու-բու-բու»,— նույնն են կրկնում անվերջ, սակայն այդպես էլ քնած են մնում:
Որքան էլ փորձես շղթաներն հատել, մեկ է՝ հմտորեն նորերն են ձուլվում:
Աշխարհն այս հանում ես կախարդանքից, իսկ նա էլի ու էլի՝ կախարդվում:
Գիտականորեն բացատրեք, թե ինչու են այսպես հենց դասավորվում
մարմինն՝ հոգու հետ, դեմքը՝ կերպարի կամ խնձորենին՝ թափված պտուղի,
իսկ բացվածքներում ու ճեղքերի մեջ ահ ու սարսափն են անտես խտանում,
մեռած պապիկը աղմուկի ներքո ամբոխի հետ է միախառնվում,
կարգավորումն ու սխեման ուղղեք. իրար հետ կարծես ճիշտ չե՛ն հարմարվում: