Ֆիլատելիստը
Ֆիլատելիստի հոգին սոսնձի
դրոշմանիշի ու կնքամոմի նյութից է ամուր,
վոլֆրամե լամպի ու մնացածի,
որ փակ սենյակում չեն փտում-մնում,
չեն անհետանում լիովին. մեկի
անփույթ ձեռքերով ինչ-որ ալբոմում
հերթակալվում են միշտ մեկիկ-մեկիկ,
մաքրագրով ու առանց բացթողում:
Դրա համար էլ վարագույրների
թավիշը ծանր է պատուհաններին,
ու մարմրում է ծխախոտը ծույլ,
հոգնած հայացքը մթան մեջ էլի
ծխամպի միջով ճեղքվածք է գտնում
համընկնումների հայտնության համար.
իրի — պատկերի, նրանց կապերի,
պատճառների ու հետեւանքների:
Տողաշարերի հաճախանքի մեջ
հերթագայումն է գունապատկերի,
եւ ալբոմների ֆոլիանտներում նեղ՝
ոսկեհատիկներն այդ անպատմելի.
եւ մեծամիտ ու սառն է ունելին,
աշխարհը նրա համար ակնարկի
հանքաշերտ է, ուր պատկերն ու գույնը
գոյություն չունեն առանց դաշինքի
իրականի հետ: Ու ֆիլատելիստն
անվերջ հիվանդ է նմանեցումով,
եւ սարսափելին ճերմակ թուղթը չէ,
այլ բջջախորշի չգոյությունը:
դրոշմանիշի ու կնքամոմի նյութից է ամուր,
վոլֆրամե լամպի ու մնացածի,
որ փակ սենյակում չեն փտում-մնում,
չեն անհետանում լիովին. մեկի
անփույթ ձեռքերով ինչ-որ ալբոմում
հերթակալվում են միշտ մեկիկ-մեկիկ,
մաքրագրով ու առանց բացթողում:
Դրա համար էլ վարագույրների
թավիշը ծանր է պատուհաններին,
ու մարմրում է ծխախոտը ծույլ,
հոգնած հայացքը մթան մեջ էլի
ծխամպի միջով ճեղքվածք է գտնում
համընկնումների հայտնության համար.
իրի — պատկերի, նրանց կապերի,
պատճառների ու հետեւանքների:
Տողաշարերի հաճախանքի մեջ
հերթագայումն է գունապատկերի,
եւ ալբոմների ֆոլիանտներում նեղ՝
ոսկեհատիկներն այդ անպատմելի.
եւ մեծամիտ ու սառն է ունելին,
աշխարհը նրա համար ակնարկի
հանքաշերտ է, ուր պատկերն ու գույնը
գոյություն չունեն առանց դաշինքի
իրականի հետ: Ու ֆիլատելիստն
անվերջ հիվանդ է նմանեցումով,
եւ սարսափելին ճերմակ թուղթը չէ,
այլ բջջախորշի չգոյությունը:





