Այս ամենը ձեզ եւ միանգամից՝ ծաղիկներով եւ, իհարկե, թվերով...
* * *
Այս ամենը ձեզ եւ միանգամից՝ ծաղիկներով եւ, իհարկե, թվերով,
իսկ այն ժամանակ միայն ս/ս ժապավենն էր կիսաարծաթազօծ՝
երեւակիր, ամրացրու, չորացրու, փայլեցրու, ամբողջը կիսախավարում,
կարմիր լույսի տակ, հատկապես հանդիսավոր դեպքերի հետ կապված,
փաթաթիր շոկոլադապատ թղթով, ոնց «Արջուկներ» կոնֆետները,
եւ հազվադեպ է, որ մեկն ինքը դա անի, շատ բարդ է, համարյա ցուցադրանմուշ,
հիմնականում ֆոտոսրահներում են թանկ դիմանկարներ պատվիրում
եւ կամ ընտանեկան լուսանկարներ — կոստյումներ, լրջություն, միջավայր:
Արդեն ծեր տարիներին երեք մեծ տուփ լուսանկարներն ու
ժապավենները, չգիտես դրանք որտեղ տեղավորել,
իսկ հետո, ողջ ուժերը լարելով, մի նոր սքաներ գնվեց,
եւ անցյալը մի ամսում թիվ դարձավ, տուփերը մտան մահճակալի տակ:
Արխիվում փնտրել այդ ֆայլերը եւ ուղարկել տպիչին
եւ Ա3 ձեւաչափով տպագրել սերն ու տխրությունը այս կյանքի,
որ կողքներովս սլացավ արագավազորդի պես,
սեւ եւ սպիտակ ձեւաչափի մեջ, ի՞նչը գունավոր չես տպագրի:
Այդ անցյալը կհերիքի ծածկելու բոլոր պատերն ու ավելին,
որպեսզի սենյակի մեջտեղում նստես եւ լուռ նայես
այդպիսի հարազատ, այդպիսի մոռացված ստվերներին՝
շարունակելով քիչ-քիչ ավելի ճաղատանալ ու ճերմակել:
Մազաթափությունը նվազում է կտրուկ, իմունիտետը հալվում,
այդ ամենը բարդ ու անորոշ, աչքի սխալ ընկալումներով,
փոխարենը զգայականությունն է անվերջ ավելանում,
կոպերը դողում են եւ արցունքները հեշտորեն դուրս մղում:
Այդ աղոտ լուսանկարները, անցյալի աղոտ օդանցքներ,
նայում ես եւ արցունքոտվում հազիվ ճանաչելի դեմքերից:
Սա տատիկն է, մայրիկը, հայրիկը, մորաքույր Մանյան, էլի մեկը,
սա քեռի Սերյոժան է, իսկ այս մեկը չերեւակված է լրիվ:
Սա ես եմ մերկ հետույքով եւ երեք ցելյուլոիդե բադիկներ,
թավշամորթ արջուկով եւ մայրիկի հետ գրկախառնված,
սա Ալյոշա եղբորս հետ եմ, ահա գրապահարանը... Մի վայրկյան...
սա... հաա՜, մորաքույր Ռայան է, այս մեկում հյուր ենք եւ երգում ենք:
Սա առաջին «Բ» դասարանն է, իսկ այստեղ մեր տասներորդն է,
առաջին կուրս, կարտոֆիլի բերքահավաք, Յաշկա Կալերը եւ ես,
այստեղ զինվորական եմ, տանկի մոտ, եւ հրամանատարի քմծիծաղը,
ահա կինս եւ երկրորդ կինս, ահա որդիներս,
սա առաջին թոռնիկս է, իսկ սա երեկույթում ենք, հիմնականում
բոլորը ծանոթներ են, սա Իտալիան է, սա Ղրիմը,
սա դայվինգ է Կարմիր հրապարակում... Past perfect — բայց
ավարտվելով շարունակվում է, եւ միամիտ ռետուշը
հանգուցյալի համար նախատեսված կոշտ շպար է հիշեցնում:
Սա տղա է, իսկ սա ինչ-որ պատահական անցորդ.
մորուքավոր եւ հաստլիկ, քայլում են խավարի բնանկարի միջով,
ալեհեր եւ հիվանդ, բայց ինչ-որ տղայի են նման։
Այս լուսանկարը... Դե չէ... Դա դու ես: Ե՞ս եմ: Դու ես:
Լուսանկարներում կեսը արդեն անդառնալիորեն տեսանելի չէ,
Դա եղել եւ անցել է, մնացել են լոկ լուսանկարները,
Բայց ամեն ինչ չէ, որ կարելի է փրկել, նկարել, տպել...