Ծառ, եւ ծառը ծաղկեց պատշգամբի տակ...
* * *
Ծառ, եւ ծառը ծաղկեց պատշգամբի տակ,
ասես միանգամյա ծաղկաբույլեր վառվեցին:
Մութը կանաչով է շնչում, կպչուն կանաչ,
կոշտ մատներով քամին տերեւները շրջում,
վազում է համարյա անճանաչ,
ճամփին կաթնագույն ծաղկաթերթերը խճճում,
երկար ֆշշում է՝ խտացած օդը կորացնելով,
լույս է փչում, ստվերներին հետապնդում՝
ճյուղերի միջով մութն արմատներին փոխանցելով:
Դեն գցիր-սուլում է— դա էլ կվերապրես,
լսո՞ւմ ես, մահ չի լինի, բայց կլինի ամառ,
եթե ծառը ծաղկել է արդեն:
Եվ խշխշում է, տոհմագրքի հիշողության էջերը
փորձում հակառակ թերթել:
Սաղարթների մեջ— սո՜ւո՜ւս — չերեւացող ազատությունն է:
Կյանքի ծառն է ծաղկել:
Ծառ, եւ ծառը ծաղկեց պատշգամբի տակ,
ասես միանգամյա ծաղկաբույլեր վառվեցին:
Մութը կանաչով է շնչում, կպչուն կանաչ,
կոշտ մատներով քամին տերեւները շրջում,
վազում է համարյա անճանաչ,
ճամփին կաթնագույն ծաղկաթերթերը խճճում,
երկար ֆշշում է՝ խտացած օդը կորացնելով,
լույս է փչում, ստվերներին հետապնդում՝
ճյուղերի միջով մութն արմատներին փոխանցելով:
Դեն գցիր-սուլում է— դա էլ կվերապրես,
լսո՞ւմ ես, մահ չի լինի, բայց կլինի ամառ,
եթե ծառը ծաղկել է արդեն:
Եվ խշխշում է, տոհմագրքի հիշողության էջերը
փորձում հակառակ թերթել:
Սաղարթների մեջ— սո՜ւո՜ւս — չերեւացող ազատությունն է:
Կյանքի ծառն է ծաղկել:




