Համակարգչի առաջ...

* * *

Համակարգչի առաջ
կեսգիշերին
պարմանի-այրը նստել է էլի:
Հոգու մեջ՝ թախիծ, մտքում՝ կասկած,
մռայլությամբ խորին Яndex-ին է դիմում
ու որոնման այլ համակարգերի —

«Օ, լուծեք հանելուկը կյանքի,
այդ հին հանելուկը տառապագին»:

Պատասխանում է Rambler-ը նրան,
Rambler-ն ամեն ինչ գիտի անպայման:

Պարզից էլ պարզ է,
сlick ու պատրաստ է.
Դուք փնտրում էիք. Կյանքի իմաստը,
գտնված.111444 կայք
փաստաթուղթ: 2724010,
նոր: 3915