Դեմքերն են վեր հառում...

* * * Դեմքերն են վեր հառում եղինջը, աստղածաղիկը, սուսամբարը։ Ընդարձակ շալաշում՝ արտասվող ուռու, հոպոպը պրծավ նորոգումն իր բարի։ Ես աչքերս եմ փակում ու տեսնում նորեն, թե ինչպես, դողալով, ծաղիկը վարսանդն է բացում, անտառի ձիագու նախշավոր մինարեն եւ մարմնախաչիկը՝ բարբարուկի դեղնածուփ։ Կյանքը խշշում է շոգ արյան հոսքով ու վազում ավշի առվակներով զով, իսկ գետը խնդում, կիտում է հոնքերը՝ լողացնելով դրան հանգային ծեսով։ Մրջյուններն ափով գնում են շարվեշար, եւ քամին ջարդում է ճղներն անխնա, եւ բզզում են հանգերն ասես մեղվապար, եւ կրետների հետ աղմկում նման։ Հրեշտակն է թացվում կապույտում տերեւահամ, թիթեռնիկը ճախրում — լուսապսակում, եւ այնպիսի՜ — ունկ դիր — բարեբեր ժամ է, ասես ամառվա վերջն են պսակում։ Ուզում է սոճին՝ նախաբազկի քույրը, ջրի երեսին ասեղներն իր վար գային, տեսնում, թե աղբյուրն իր բանարվեստով ոնց է վարարում՝ մարմինն արարելով բազմաղմուկ Վոլգայի։