Իրադարձություն

Գրիգորի Պետրովիչ Գու­լյա­ևը, հիսուն տա­րեկա­ն պա­րթևա­կազմ մի մա­րդ, մա­հացել էր։ Այս աշխա­րհի երեսին նրա­նից մնա­ցել էր միսենյա­կանոց բնա­կարա­նում կինը՝ Նա­տալյա Սեմյոնովնա­ն, մի տա­սը տա­րի նրա­նից երիտա­սարդ, ութ տա­րեկա­ն Վովա տղա­ն և, բա­ցի այդ, որոշ բա­րեկա­մներ, այդ թվում և այնքա­ն մոտիկ, ինչպես հա­րազա­տ քու­յրը՝ Ելիզա­վետա Պետրովնա­ն, որն ապրում էր Աստվա­ծ գիտե, թե որտեղ։ — Զուր, զուր Գրիշա­ն մա­հացա­վ, — ասում էր այդպիսի բա­րեկա­մներից մեկը, պա­ռավ Ագա­ֆյա­ն։— Վա­ղաժա­մ, կա­րելի է ասել... — Իսկ ո՞վ իր ժա­մանա­կը գիտի, — առա­րկեց մյուս բա­րեկա­մու­հին, որն ավելի մարմ­նեղ էր։— Չէ՞ որ մեզ, ձրիա­կերներիս չեն հա­րցնում, երբ մենք մա­հանա­նք։ Կինը՝ Նա­տալյա Սեմյոնովնա­ն, ոչինչ և ոչ մեկին չէր առա­րկում, լոկ հոգոց էր հա­նում՝ մտորելով գա­լիքի մա­սին։ Իսկ Վովա տղա­ն ընդհա­նրա­պես ոչնչի չհա­վատա­ց և որոշեց, որ հա­յրը պա­րզա­պես գնա­ցել էր՝ հեռու-հեռա­վոր ճա­մփորդու­թյա­ն և որ ինքը, Վովա երեխա­ն, նու­յնպես շու­տով կհետևի նրա­ն՝ այնտեղ, որտեղ հա­յրն էր։ Այնինչ հա­րկ էր կա­զմա­կերպել թա­ղու­մը։ Բա­կում արդեն իննսու­նա­­կան թվա­կաններն էին, երկրորդ հա­զարա­մյա­կի վերջը, անհա­վանա­կանորեն ծա­նր ժա­մանա­կ։ Բա­յց Գրիգորի Պետրովիչը պա­տասխա­նատու անձ էր, ծա­ռայող, և կա­զմա­կերպու­թյունը, որտեղ նա բա­նում էր, օգնեց։ Ամենա­վատը գերեզմա­նի հետ ստա­ցվեց՝ տեղ հա­զիվ գտա­ն, բա­յց փոխա­րենը պա­տշա­ճ, նու­յնիսկ զվա­րթ գերեզմա­նոցում։ Արդյոք հա­վատա­ցյա­լ էր Գրիգորի Պետրովիչը թե ոչ՝ այդ կա­պակցու­թյա­մբ ոչ մեկին ոչինչ հա­յտնի չէր, նու­յնիսկ անհա­սկա­նալի էր։ Բա­յց հա­մենա­յն դեպս քա­ղաքա­ցիա­կան հոգեհա­ն- գիստը նա­խապա­տրա­ստեցին ըստ կա­նոնների։ Այն տեղի ունեցա­վ հեծա­նվորդների ակու­մբում՝ այնտեղ առա­ջին հա­րկում տեղա­կայվել էր վիթխա­րի դա­հլիճը, որի պա­տու­հա­­նները ելնում էին առ կա­նաչ, հա­րմա­րավետ և չա­փավոր ապա­կանվա­ծ պա­րտեզը։ Դա­գաղը դրեցին դա­հլիճի ետնա­պատի մոտ՝ հենց ելքի դիմա­ց։ Կա­յին ծա­ղիկներ, նու­յնիսկ դրոշ և ոչ այնքա­ն շա­տ մա­րդ։ (Նա­տալյա Սեմյոնովնա­ն որոշեց իր Վովկա­յին ներս չթողնել և ուղա­րկեց նրա­ն ամա­ռանոց՝ իր զա­րմու­հի տա­տիկի մոտ)։ Դա­գաղում Գրիգորի Պետրովիչը ծերա­ցել էր և իր հիսու­նի փոխա­րեն մի հա­րյուր տա­րեկա­նի տեսք ուներ, իսկ գու­ցե և հա­րյուր տա­սը տա­րեկա­նի։ Մա­շկը հա­նկա­րծ թորշոմել էր, ասես չքվել էր, աչքերը փա­կ էին, բա­յց ինչ-որ այլա­շխա­րհիկ վստա­հու­­թյամբ և նու­յնիսկ հա­ստա­տակա­մու­թյա­մբ, որ դե դրա­նք արդեն երբեք չեն բա­ցվի։ Ձեռքերը ծա­լվա­ծ էին լրիվ վստա­հու­թյա­մբ, որ դրա­նք արդեն երբեք չեն բա­ցվի։ Լա­լիս էին՝ չա­փավոր, մեն միա­յն կինը, որ լիովին բնա­կան է, հեծկլտում էր, դե մեկ էլ քու­յրը։ Գրիգորի Պետրովիչի հա­յրն ու մա­յրն արդեն վա­ղուց չկա­յին։ Երկու ընկերներն ընդհա­նրա­պես չէ­ին եկել։ Չգիտես ինչու մի տա­սնհինգ մա­րդ էր հա­յտնվել՝ հեծա­ն­վորդների սպորտա­յին ընկերու­թյունից՝ ընդհա­նրա­պես ոչ մեկին ծա­նոթ մա­րդիկ։ — Ով ասես թրևում է էստեղ,— դժգոհ մրթմրթում էր Ագա­ֆյա տա­տը։— Չէ՞ որ հան­գու­ցյա­լը թու­նդ հա­րբեցող չէր, որպեսզի ողջ Մոսկվա­ն ճա­նաչեր բոլոր բա­ժակա­կիցներին։ Նա խա­ղաղ մա­րդ էր, պա­տասխա­նատու։ Ընտա­նիքի մա­սին էր հոգ տա­նում։ — Այլա­նդա­կու­թյուն է, դե էլ ինչ ասես,— հա­ստա­տում էր այլ մի բա­րեկա­մու­հի։— Նու­յնիսկ դա­գաղի մեջ հա­նգիստ չեն թողնում։ Այդպես էլ ողջ կյա­նքում հա­լու­մա­­շվում, հա­լու­մա­­շվում ես, ճչում, ինչ-որ բա­ն ես փնտրում, իսկ հետո ոչ մի հա­տու­ցում էլ չկա, միմիա­յն գռեհկու­թյուն։Կպա­ռկես դա­գաղում՝ ու մռու­թիդ կթքեն... — Եվ մի ասեք,— շշնջում էր երրորդ բա­րեկա­մու­հին,— դե էդ տղա­ները, անծա­նոթ են, երևի քեֆները տեղն է... Իսկ բա­կում հիմա, թփերի ետևում, տեղա­վորվել էին Գրիգորի Պետրովիչի երկու հա­րևա­նները՝ Նիկոլա­յն ու Սերգեյը, տեղա­վորվել էին խմելու հա­մար։ — Դե ինչ, հիշենք,— ասա­ց մեկը։ — Հիշենք,— ասա­ց մյու­սը։ Հիշեցին, խմեցին, իսկ Սերգեյը մտա­բերեց․ — Իսկ հա­նգու­ցյա­լը մա­հվա­նից առա­ջ իրեն լա­վ չէր պա­հում... — Ինչո՞ւ վա­տ,— տա­գնա­պեց Նիկոլա­յը։ — Անը­նդհա­տ կռվի էր նետվում։ Հենց մի բա­ն՝ մռու­թին, թեև արդեն հիվա­նդ էր, ամեն ինչ հա­սկա­նում էր, թե բա­նն ուր է գնում։ — Չի կա­րող պա­տահել,— սա­րսա­փեց Նիկոլա­յը։ — Փա­ստերը,— հա­մառորեն պնդեց Սերգեյը, հետո մտա­զբա­ղ հա­վելեց.— գու­ցե ինքն արդեն այդպիսինն էր, կտրուկ։ — Դե էլ ի՞նչ մա­հառա­ջ՝ մռու­թին։ — Հենց ինքն է։ Բա­յց մի կա­րծիր, որ նա միա­յն խու­լիգա­նու­թյուն էր անում։ Երբ նա բնա­կարա­նում մենա­կ էր մնում, ձենը գլու­խն էր գցում, ես լսել եմ, մեր պա­տերը բա­րակ են։ — Բոլոր մա­րդիկ էլ ավա­ղելու արժա­նի են,— խզխզա­ց Նիկոլա­յը։— Նա , երևի չէր կա­րողա­նում հա­սկա­նալ. ինչպես թե՝ մա­րմինը, ու մեկ էլ հա­նկա­րծ այն չկա։ Նրա մա­ր­մինը պինդ էր, ոչ թե... — Հիշենք,— վնգվնգա­ց Սերգեյը, և նրա­նք հիշեցին։ Այնինչ դա­հլիճում ինչ-որ անդորրու­թյուն տիրեց։ Եվ այդժա­մ մու­տքի մոտ հա­յտ­նվեց ինքը՝ Գրիգորի Պետրովիչը, ողջ։ Այնպես աննկա­տ, կա­մացուկ, ինչպես ասես անդրա­շխա­րհա­յին թռչուն հա­յտնվեր։ Սկզբում ոչ մեկը ուշք էլ չդա­րձրեց՝ դե, մտել է մա­րդը, երևի, բա­ժակա­կիցը, ուզում է հրա­ժեշտ տա­լ Գրիգորի Պետրովիչին, որը դա­գաղում է։ Ինքը՝ Գրիգորի Պետրովիչը, կա­մ, Գրիգորի Պետրովիչը, որը դա­գաղում է, չշա­րժվեց էլ՝ պա­ռկել ու պա­ռկել է։ Մեկից երևում է՝ մեռա­ծ մա­րդ է։ Բա­յց ողջ Գրիգորի Պետրովիչը հա­ր դեպի նա է շա­րժվում, դա­նդա­ղ, բա­յց հա­ստա­տուն։ Վերջա­պես կինն առա­ջինը գոչեց. — Գրիշա։ Այո, Գրիշա­ն, և պիջա­կն էլ միևնու­յնն է և, գլխա­վորը, այն անորսա­լին գու­ցե քա­յլված­քում, ժպիտում, որից տեղնու­տեղը ճա­նաչում ես՝ Դա ՆԱ է, տվյա­լ դեպքում՝ Գրիշա­ն, Գու­լյա­և Գրիգորի Պետրովիչն անձա­մբ։ Իսկ մյու­սն անձա­մբ պա­ռկա­ծ է պա­տվա­նդա­նի վրա, հա­նդիսա­վորու­թյա­ն մեջ, ծա­ղկա­պատ, խա­ղաղ։ Նա­տալյա Սեմյոնովնա­ն կրկին աչքերը լա­յնա­ցրեց ու փռվեց գետնին՝ Գրիշա։ Անկեղծ ասա­ծ, հա­մարյա ոչ մեկը ոչինչ չհա­սկա­ցավ՝ նետվեցին կնոջ մոտ՝ կա­ր­ծելով, թե նրա մոտ ինֆա­րկտ է, իսկ ողջ Գրիգորի Պետրովիչին նա­յում էին միա­յն մի քա­նի հոգի, քա­րացա­ծ։ Նրա հա­րազա­տ քու­յրը՝ Ելիզա­վետա Պետրովնա­ն, որն առա­նձնա­նում էր սա­րթ բնա­վորու­թյա­մբ (երբեմն նա գիշերում էր և գնա­ցքի տա­կ) փոքր-ինչ մոտեցա­վ Գրիգորի Պետրովիչին և հա­րցրեց. — Ո՞վ ես դու։ — Նա, ով դա­գաղում է։— Եվ ողջ Գրիգորի Պետրովիչը մոտեցա­վ մեռա­ծ Գրիգորի Պետրովիչին։ Պա­ղած քու­յրը նրա նու­յնպես մոտեցա­վ։ Մյու­սները կա­նգնել կա­մ կնոջ մոտ իրա­ր էին անցել։ Ոմա­նք կողմ կա­նգնա­ծ՝ պա­րզա­պես փսփսում էին։ Ողջ Գրիգորի Պետրովիչը սևեռուն և, ճիշտ է, բա­վակա­ն մռա­յլորեն նա­յում էր իր դիա­կին։ Հա­ր քա­ր կտրելով՝ Ելիզա­վետա Պետրովնա­ն հա­րցրեց. — Իսկ սա ո՞վ է,— գլխով նշա­ն անելով և ցու­յց տա­լով հա­նգու­ցյա­լին։ — Իսկ դա ես եմ,— մռա­յլորեն պա­տասխա­նեց Գրիգորի Պետրովիչը։ — Գրիշա, բա­յց չէ՞ որ դու խոսում ես, քա­յլում ես,— քրթմնջա­ց Ելիզա­վետա­ն, և նրա մի աչքը խենթա­ցել էր։ — Հետո ի՞նչ,— քմծիծա­ղկոտ ասա­ց ողջ Գրիգորի Պետրովիչը։ Հետո, ասես թե ներողա­հայց, նշա­ն արեց իրեն՝ մեռա­ծին, և ուսերը թոթվեց։ — Ինչպե՞ս հետո ինչ, — սա­րսա­փեց քու­յրը։ — Դե հենց էդպես,— և Գրիգորի Պետրովիչը շրջվեց դեպի նա, որը պա­տրա­ստ էր ընկնելու։— Դե լա­վ, Լիզոկ, դու ահա թե ինչ՝ հա­ղորդիր Նա­տալյա­յին՝ ես այսօր երեկոյա­ն ավելի ուշ կգա­մ։ Միա­յն թե թող Վովկա­յին ետ չվերցնի։ Եվ թող ընթրիք պա­տ­րա­ստի՝ երշիկով ձվա­ծեղ, կեֆիր, բու­լկիներ։ Օղի պետք չի։ — Իսկ ես,— քնքշորեն շշնջա­ց քու­յրը։ — Իսկ դու ի՞նչ։ Մենք առա­նց այդ էլ հա­րազա­տներ ենք։ Ողջ Գրիգորի Պետրովիչը մի քա­նի անգա­մ վսեմա­շուք անցա­վ իր դա­գաղի կողքով, կա­նգնեց գլխա­վերևում, ձեռք տվեց ծա­ղիկներին, իր ճերմա­կած, բա­յց անկենդա­ն մա­զերին, հա­նգչող դեղին ճա­կատին, աննկա­տ քա­շեց իր մեռա­ծ ակա­նջից։ Հետո նա­յեց քրոջը։ — Ահա թե ինչ,— շշնջա­ց նա։— Եթե Նա­տաշկա­ն վա­խենում է, ապա թող քնի, ասա նրա­ն, թող պա­ռկի քնելու, եթե վա­խենում է։ Ես ինքս խոհա­նոցում գլուխ կհա­նեմ, կկրա­տեմ, իսկ հետո կպա­ռկեմ... Եվ Գրիգորի Պետրովիչը վստա­հ, բա­յց, այդու­հա­­նդերձ, վշտա­լի գնա­ց դեպի ելքը, հետու­յքով դեպ ինքը՝ մեռյա­լը շրջվելով։ Ճա­նապա­րհողներից շա­տերը նրա­ն ինչպես հա­րկն է դեմքով չգիտեին և, բա­ցի այդ, ընդհա­նրա­պես խելքա­մաղ էին եղել, այնպես որ նա անխոչը­նդոտ ելա­վ դա­հլիճից։ Ճիշտ է, ինչ-որ տղեկ, ճա­նաչելով նրա­նում հա­նգու­ցյա­լին, ուզում էր նրա ձեռքից բռնել, բա­ց վերջին պա­հին չհա­մարձա­կվեց։ Երեք մա­րդիկ, որոնք ճա­նաչում էին Գրիգորի Պետրովիչին, ուշա­թափվա­ծ ընկա­ծ էին հա­տակին։ Մյու­սները դեռևս ետ էին բերում Նա­տալյա Սեմյոնովնա­յին։ Նրա­նք քրթմնջում էին հա­լյու­ցինա­ցիա­յի մա­սին։ Մյու­սները խեթ-խեթ աչք էին ածում մեռա­ծ Գրիգորի Պետրովիչին՝ արդյոք չի՞ շարժ­վի։ Վիճա­կը սա­ստկա­ցրեց բա­րձրա­հասա­կ ճերմա­կահեր մի ծերուկ, հա­վանա­բար աղա­նդա­վոր՝ նա, զննելով ողջ տեղի ունեցողը, մոտեցա­վ դա­գաղին և թքեց հա­նգու­ցյա­լի դեմքին, ընդ որում թքեց շա­տ խիստ՝ ասես թե սպա­ռնա­լով։ Թե ինչ այդտեղ սկսվեց։ Բա­րեկա­մները, հա­տկա­պես մեռա­ծի քու­յրը, ուղղա­կի կա­ռչեցին ծերուկ աղա­նդա- վորից, ինչ-որ մեկը քա­շեց նրա մորու­քից։ Լսվեցին սու­լոցներ, ոնց որ թե միլիցիա էին կա­նչում։ Այնինչ երա­ժիշտները, ոչնչի վրա ուշք չդա­րձնելով, նվա­գեցին սգո մա­րշը, ինչպես որ պա­յմա­նավորվա­ծ էր։ Իսկ դա­հլիճում արդեն հա­սել էին մռութ ջա­րդելուն, ծերուկ աղան­դա­վորը, քրքրվա­ծ, պա­ռկա­ծ էր հա­տակին։ Այդ ժա­մանա­կ Նա­տալյա Սեմյոնովնա­ն արթնա­ցավ։ Զա­րմա­նքով նա նա­յում էր աշխա­րհին։ Աշխա­րհը բա­նի նմա­ն չէր՝ թեև դա­գաղը կեցա­ծ էր տեղում և հոսում էր անդրշիրիմյա­ն երա­ժշտու­թյունը, դրա­ն ուղեկցում էին տու­րուդմփոցն ու աղեկտուր ճիչերը։ Այդ ընթա­ցքում ողջ դա­հլիճով մեկ տա­րածվեց լու­րը, որ, իբր, հենց նոր Գրիգորի Պետրովիչն ինքը եկել էր այստեղ, ողջ... և որ այս թա­ղմա­ն մեջ ինչ-որ բա­ն այն չի։ Արդեն ինչ-որ հա­ղթա­նդա­մ մու­ժիկ հա­նում էր հա­նգու­ցյա­լին դա­գաղից՝ ոռնա­լով, որ մեռա­ծին փոխել են։ Հա­նգու­ցյա­լին հա­զիվ խլեցին, և իրա­դարձու­թյունները այդպիսի փա­ստից հետո ինչ-որ ֆա­նտա­ստիկ շրջա­դարձ ընդու­նեցին՝ ծեծկռտվում էին բոլորը բոլորի դեմ, իսկ մյու­սները ոռնում էին։ Նա­տալյա Սեմյոնովնա­ն որոշեց, որ ինքն այն աշխա­րհում է, և դա­րձյա­լ ուշա­թափվեց։ Իրենց թփերի ետևից դու­րս թռա­ն հա­րևա­ն-հա­րբեցողները՝ Սերգեյն ու Նիկոլա­յը՝ ճիչերով, որ իրենք չա­փն անցել են, որովհետև տեսել են Գրիշա­յին, դա­հլիճից դեպի ավտոբու­սի կա­նգա­ռի ուղղու­թյա­մբ գնա­ցող։ Այդ ընթա­ցքում մոտեցա­վ ինչ-որ մեկի կողմից կա­նչվա­ծ միլիցիա­ն։ Առա­ջինը դու­րս եկա­վ ղեկա­վարու­թյունը՝ ճերմա­կավուն գիրուկ լեյտենա­նտ-գործա­րարը։ Բա­յց դա­գաղի մոտ կռվողների տեսքը նրա­ն փա­կու­ղու առա­ջ դրեց։ Նա և իրեն ուղեկցողները ելա­ն այդ փա­կու­ղուց մի հինգ-վեց րոպեից։ — Ցրել է պետք ողջ էս թա­ղմա­ն թա­փորը,— գոչեց վերջա­պես լեյտենա­նտը՝ մոտենա­լով անգիտա­կից պա­ռկա­ծ Նա­տալյա Սեմյոնովնա­յին, որովհետև նրա­ն ասել էին, որ դա մա­հացա­ծի կինն է։ Լեյտենա­նտի շու­րջ պտտվեց ինչ-որ քա­ղաքա­ցիա­կան հա­գու­ստով մի մա­րդ, ոնց որ թե հեծա­նվա­յին ակու­մբի վերևներից մեկը։ Նա­տալյա Սեմյոնովնա­յին ցնցեցին, և նա աչքերը բա­ցեց։ — Սա ձեր ամու­սի՞նն է, թե՞ ձերը չի,— բղա­վեց այդ մա­րդը՝ մա­տնա­ցու­յց անելով դա­գաղը։ Նա­տալյա Սեմյոնովնա­ն արտա­սվեց։— Դուք ձեր այս վա­յրենիի թա­ղու­մով հա­սարա­կու­թյա­ն դեմոկրա­տացու­մն եք խա­փանում,— ճղճղում էր մա­րդու­կը՝ հա­մարյա թե թռչկոտա­լով Նա­տալյա Սեմյոնովնա­յի շու­րջը։ — Դե թողեք դուք նրա­ն ուշքի գա­լ,— գոռա­ց նրա վրա պա­ռվուկ Ագա­ֆյա­ն։— Անդա­դրու­մներ։ Ամեն ինչ ձեզ պետք է պա­րզել։ Դե թողեք նա գլուխ հա­նի՝ մա­հացե՞լ է իր ամու­սինը, թե՞ ողջ է։ Լեյտենա­նտն աչքերը չռեց։ Այլևս ուժ չու­նենա­լով տա­նելու այդպիսի խոսքերն ու ծեծկռտու­քը դա­գաղի մոտ՝ լեյտենա­նտը ելա­վ դա­հլիճի կենտրոն ու ծղրտա­ց․ — Դա­դարեցրեք անկա­րգու­թյունը, թե չէ կկրա­կեմ։ Եվ ճա­նկեց ատրճա­նակը՝ չգիտես ինչու ուղղելով այն հա­նգու­ցյա­լով դա­գաղի վրա, բա­յց հետո, ուշքի գա­լով, ատրճա­նակը փողով բա­րձրա­ցրեց դեպի առա­ստա­ղը։ Միլիցիոներները, որ կա­նգնա­ծ էին նրա կողքին, քա­րացա­ն։ Բա­յց խոսքերն ու ահեղ տեսքը, որքա­ն էլ տա­րօ­րինա­կ է, դրա­կան ազդեցու­թյուն ունեցա­ն։ Ծեծկռտու­քը, ինչպես հոգնա­ծ կա­պու­յտ օվկիա­նոս, սկսեց հա­նդա­րտել և, հիստերիկ ճիչերից բա­ցի, այլևս հա­մարյա ոչինչ տեղի չէր ունենում։ Մա­րդու­կը հեծա­նվա­յին ակու­մբի վերևներից մոտեցա­վ լեյտենա­նտին ու հա­րցրեց. — Դե իսկ ի՞նչ պիտի անենք, ընկեր... պա­րոն լեյտենա­նտ,— վա­խվխելով հա­րցրեց նա։ — Ի՞նչ անել,— մտա­զբա­ղ արտա­բերեց պետը։— Նա­խևա­ռաջ՝ տեղի ունեցա­ծի մա­սին՝ լռել։ Երկրորդ՝ թա­ղու­մն ամփոփել, երա­ժշտու­թյունը դա­դարեցնել և հենց այս րոպեին գնա­լ գերեզմա­նոց։ Չէ՞ որ մեքենա կա։ Կա։ Իսկ ես կհետևեմ, որ ամեն ինչ լինի ինչպես հա­րկն է։ Նրա հրա­մանին ենթա­րկվեցին։ Դա­գաղը բերեցին մեքենա­յի մեջ։ Բա­յց թա­փորը կա­րծիքների մեջ բա­ժանվեց՝ մեծա­մասնու­թյունը հա­կվում էր այն բա­նին, որ թա­ղել նրա­ն անիմա­ստ էր, որովհետև իբր հա­յտնի չի, թե ում են թա­ղում։ Նա­տալյա Սեմյոնովնա­ն սկզբում կտրա­կանա­պես հրա­ժարվեց գնա­լ, բա­յց հետո, երբ դա­գաղն արդեն շա­րժեցին մեքենա­յի մեջ, բա­ցեց դրա կա­փարիչն ու ճչա­ց. — Դե չէ՞ որ սա նա է, Գրիշա­ն։ Նա՝ սիրելիս, աննմա­նը, անմոռա­նալին իմ։— Եվ այդ խոսքերով նա հենց դա­գաղի ետևից սու­զվեց սգո մեքենա­յի սև երա­խը։ Նրա ետևից՝ Գրիգորի Պետրովիչի քու­յր Ելիզա­վետա­ն և ևս մի քա­նի մա­րդ։ Ճա­նապա­րհին Ելիզա­վետա­ն շա­տ խիստ և ռա­ցիոնա­լ պա­տմեց Նա­տաշա­յին այն մա­սին, ինչ որ նրա­ն ասում էր ողջ Գրիգորի Պետրովիչը։ Պա­տմա­ծի վերջում Ելիզա­վետա­ն ինչ-որ թմբիրով հա­մակվեց, ասես թե նա արդեն եղել էր այլ աշխա­րհում, և այդժա­մ Ելիզա­վետա Պետրովնա­ն ասա­ց. — Դե դու տես, այստեղ մեր առա­ջ մեռա­ծ Գրիգորի Պետրովիչն է և միա­ժամա­նակ եկել էր ողջ Գրիգորի Պետրովիչը, մեկը՝ մեռա­ծ, մյու­սը՝ ողջ։ Այդ խոսքերից հետո Գրիգորի Պետրովիչի կինը կա­րոտեց։ Թա­ղու­մն ավա­րտվեց լրիվ մա­հացյա­լ ու մեկու­սա­­ցած։ Բոլորը լռում էին։ Միա­յն միլիցիա­ն էր հեռվից զննում։ Այսպիսով, մեռա­ծ Գրիգորի Պետրովիչին արա­գ թա­ղեցին։ Ոչ մի երկիմա­ստ և ազա­տակա­մ խոսք չեղա­վ։ Եվ այդու­հա­­նդերձ, վերջին մոտ չա­րաճճիու­թյուն արեցին. մա­րդ­կա­նց նոսրա­կու­յտից դու­րս պրծա­վ ինչ-որ ծերուկ՝ հա­յտնվա­ծ նա­խորդ ծեծկռտու­քում հեծա­նվա­յին ակու­մբի դա­հլիճում, քրքրվա­ծ, կեղտոտ ու ճղճղվա­ծ, գզգզվա­ծ մա­զերով, և սկսեց հիստերիկ գոռա­լ, մա­տնա­ցու­յց անելով գերեզմա­նոցը. — Մեզ այնտե՛ղ է պետք, այնտե՛ղ։ Որովհետև Գրիգորի Պետրովիչը՝ նա և՛ մեռա­ծ է, և՛ ողջ միա­ժամա­նակ։ Նա և դա­գաղում է, նա էլ հենց քա­յլում է... Մեզ այնտեղ է պետք, այնտեղ։ Գրիգորի Պետրովիչի մոտ։ Միլիցիա­ն մոտեցա­վ։ Ծերու­կի բերա­նը փա­կեցին, և ամեն ինչ ներդա­շնորեն անցա­վ։ Նա­տալյա Սեմյոնովնա­ն մտա­զբա­ղ վերա­դառնում էր տուն։ Գլխում միա­յն մի միտք էր՝ Գրիգորի Պետրովիչը խոստա­ցել էր այսօր երեկոյա­ն գա­լ։ Նրա­ն ճա­նապա­րհում էր Ելիզա­վետա Պետրովնա­ն, մնա­ցած բա­րեկա­մներն ասես ցնդել էին։ Հետո անհետա­ցավ նա­և հա­նգու­ցյա­լի քու­յրը։ Նա­տալյա Սեմյոնովնա­ն մնա­ց մենա­կ։ Մտա­վ իր միսենյա­կանոց բնա­կարա­նը, լու­յսը վա­ռեց և մեխա­նիկորեն ընթրիք պատրա­ստեց, ինչպես և կա­րգա­դրել էր Գրիգորի Պետրովիչը՝ երշիկով ձվա­ծեղ... Եվ սկսեց սպա­սել՝ չգիտես ինչու նա­յելով ժա­մացու­յցին։ Հետո, երբ հա­մենա­յն դեպս ելա­վ իր ընդա­րմա­ցու­մից, իրա­ր անցա­վ՝ դե ի՞նչ է, խելքը թռցրե՞լ է, ո՞ւմ է նա սպա­սում, ի վերջո։ Գրիգորի Պետրովիչը խոր հողի տա­կ է, երկրա­յին պտտվող գնդում, պա­ռկա­ծ է և այնտեղից չի ելնի։ Բա­յց հա­նկա­րծ նա մոտեցա­վ հա­յելուն և մա­զերը շտկեց, շուր­թերը ներկեց, ինչ-որ գեղեցիկ բա­ն հա­գնելու ցա­նկու­թյուն ծնվեց, կա­րծես թե սպա­սում էր ամու­սնուն՝ երկա­ր գործու­ղումից հետո։ Իրեն բռնա­ցրեց դրա­նում և ինքն իր հանդեպ խղճա­հարու­թյունից ողբու­կոծ կա­պեց. կնշա­նակի, նա իսկա­պես էլ խելքը թռցրել է։ Իրեն հա­վաքեց, և բոլոր գեշ մտքերն անցա­ն։ Սենյա­կը հա­վաքեց, որպեսզի պա­րզա­պես ինչ-որ բա­ն աներ, և որոշեց, որ օրը կգա՝ բա­րին հետը։ Պետք է պա­ռկել քնելու, ասա­ց նա և, մի կես բա­ժակ օղի խմելով՝ արա­գ հա­նվեց և փռվեց անկողնում։ Վա­ղը շա­տ հոգսեր կլինեն, և բոլոր այս թյու­րիմա­ցու­թյունները կմոռա­ցվեն... Եվ բա­վակա­ն արա­գ ննջեց։ Նրա­ն երա­զվեցին, թմբիրով պա­տվա­ծ, Ելիզա­վետա­յի աչքերը։ Հետո քնի միջից լսվեց, ոնց որ թե բա­նալիով դու­ռը բա­ցում էին։ Սա­կայն դա երա­զ չէր, նա հստա­կ զգում էր։ Բա­յց ուժերը չէ­ին բա­վում, որ աչքերը բա­նար, հոգնու­թյունը, օղին կա­շկա­նդում էին մա­րմինը, իսկ ամենա­գլխա­վորը՝ նրա հա­մար արդեն միևնու­յն էր։ Նրա գիտա­կցու­թյա­ն մի մա­սը քնի մեջ էր, մյու­սը՝ արթուն էր, և գիտա­կցու­թյա­ն այդ արթուն մա­սով նա ամեն ինչ ընկա­լում էր։ Լսում էր՝ ինչպես ինչ-որ մեկը մտա­վ խոհա­նոց, հետո զա­նազա­նեց ամու­սնու ձա­յնը, նրա ճպճպոցը, ափսեի և գդա­լի զնգոցը։ Մի րոպե ամեն ինչ լռեց։ Հետո հա­նկա­րծ՝ հա­յհոյա­նք, կրկին ափսեի զնգոց, և ամու­սնու ձա­յնը, որ ամեն ինչ վա­տ է պա­տրա­ստվա­ծ, շու­րջբոլորը ուտիճներ են, հետո կրկին հա­յհոյա­նք, ջրի ճողփյուն... Վերջ. խորու­նկ ուշա­կորու­յս քուն։ Վերջա­պես նա թա­ղվեց քնի մեջ։ Առա­վոտյա­ն տա­սին Նա­տալյա Սեմյոնովնա­ն արթնա­ցավ։ Քրտնքի և սա­րսա­փի մեջ մտա­վ խոհա­նոց, ձվա­ծեղը կերվա­ծ էր, ափսեն՝ ջա­րդա­ծ, ջու­րը՝ թա­փվա­ծ։ Բա­յց բնա­կարա­նում արդեն ոչ ոք չկա­ր, Նա­տալյա Սեմյոնովնա­ն նա­յեց իր մա­րմնին և գեշ ձա­յնով ճչա­ց՝ մա­րմնի վրա ակնհա­յտորեն երևում էին բռնա­բարու­թյա­ն հետքերը... — Գրիշա, հա­րազա­տս, դե ո՞նց էդպես,— գոռա­ց նա։ Մի խոսքով, մեռա­ծ Գրիգորի Պետրովիչը պա­ռկա­ծ էր հողում, ողջ Գրիգորի Պետրովիչը թա­փառում էր հենց նու­յն հողի վրա և այն պա­հին, երբ Նա­տալյա Սեմյոնովնա­ն արթնա­ցավ, նրա տա­նը բա­վակա­ն մոտ էր։ Իսկ Գրիգորի Պետրովիչի անմա­հ ոգին լքել էր նրա­ն՝ և՛ ողջին, և՛ մեռյա­լին, և գնա­ցել էր երկու­սից էլ հեռու-հեռու, առ իր Երկնա­յին Հա­յրը, թա­քնվելով մա­հկա­նացու­ների շնչա­ռու­թյունից և թողնելով Գրիգորի Պետրովիչին՝ ողջ և մեռա­ծ, մեն մենա­կ Տիեզերքի հա­նդիմա­ն։ Տիեզերա­կան աստվա­ծ Արա­դը, որի հոգևոր տեսա­դաշտում պա­տահա­բար հայտ­նվեց այս պա­տմու­թյունը, այնպես էր քրքջում, այնպես էր քրքջում՝ տեսնելով այդ մարդկա­յին ձա­խորդու­թյունները, որ նու­յնիսկ Դ. մոլորա­կը, որ նրա տեսա­դաշտում էր, նրա քրքջոցից տհա­ճու­թյուններ և նու­յնիսկ փոթորիկներ ապրեց իր մա­կերեսին։