Ով հյուսիսում է ապրում՝ չգիտի...
* * *
Ով հյուսիսում է ապրում՝ չգիտի
լիրիկան ինչ է իր տեսքով մաքուր,
երբ տարեցին՝ գեղադեմ-մորուքով
ու լամպասներով լայն տաբատի,
աղջիկն, ընկրկած, մեկ էլ՝ գոտկատեղին կդնի
սրակրունկով ոտքը՝
պայթյունային զորակցմամբ ջութակի եւ ակորդեոնի։
Հարավում ապրողը չի հասկանա,
Ինչպես է խիստ ցրտին աղվեսենի գդակը բուրում
Հյուսիսներում հանդիպած ընկերուհուդ,
եւ սառցային այտի մաշկը ջահել,
ալկոհոլն առած շնչառությունը,—
երբ շուրջը ճյուղերն են կանգնում բիզ-բիզ՝
ավելի փրչոտելով գիշերադեմին։
Բայց սերը — չէ՞ որ այն միակն է այդպիսին,
երկու բառով չես ասի դու նրա մասին,
երրորդին չե՛ս բացի նրա հանգիստ
թաքցրած զսպանակային եւ ազդման գաղտնիքը։
Մառանապետը նրա՝ զինվորը ծեր,
բնաձեւ բազկաթոռում երերուն,
մատներով կառչած բաշատակից՝
լուսամուտից նայում է քամուն, որ նոր
ո՛ւժ է հավաքում մութ տերեւներում...





