Ընդարձակ սենյակը հյուրերով լեցուն է...
* * *
Ընդարձակ սենյակը հյուրերով լեցուն է,
Մայրիկը հագել է պուտերով իր շորը:
Ինձ հետ զրուցում են, կատակում մեծերը.
բոլորն այնքա՜ն լա՛վն են՝ լավը, կամ շա՛տ լավը:
Բաժակների զնգոց, հրճվանք համընդհանուր,
ահա ծխախոտ է վառում հայրիկն էլի:
Նյու Յորք է նրանցից մեկը դեռ մեկնելու,
իսկ մյուսը՝ դառնալու զոհ ավտովթարի:
Թանձրանում է դանդաղ աղջամուղջը աշնան,
կենաց-կատակները հասնում են ավարտին:
Հոգեկան խանգարման կհասնի դեռ կինն այն,
տղամարդն այս՝ կյանքն իր քաղցկեղով կավարտի:
Եվ ահա մարում են լույսերը սենյակի:
Կորչում են դեմքերը ակնակուր խավարում:
Մեր միջանցքում, ամբողջ երեսուն ձիգ տարի,
հրաժեշտն այն ձգվում ու դեռ չի ավարտվում:
Ինչպես որ հիմա է շարունակվում նաեւ,
քանզի դուք բոլորդ, ճաղատներ ու կուզիկ,
մեր դռնից եք էլի շարունակում ելնել,
բոլորդ՝ ապահով, դեռ ողջ ու երջանիկ:
Ընդարձակ սենյակը հյուրերով լեցուն է,
Մայրիկը հագել է պուտերով իր շորը:
Ինձ հետ զրուցում են, կատակում մեծերը.
բոլորն այնքա՜ն լա՛վն են՝ լավը, կամ շա՛տ լավը:
Բաժակների զնգոց, հրճվանք համընդհանուր,
ահա ծխախոտ է վառում հայրիկն էլի:
Նյու Յորք է նրանցից մեկը դեռ մեկնելու,
իսկ մյուսը՝ դառնալու զոհ ավտովթարի:
Թանձրանում է դանդաղ աղջամուղջը աշնան,
կենաց-կատակները հասնում են ավարտին:
Հոգեկան խանգարման կհասնի դեռ կինն այն,
տղամարդն այս՝ կյանքն իր քաղցկեղով կավարտի:
Եվ ահա մարում են լույսերը սենյակի:
Կորչում են դեմքերը ակնակուր խավարում:
Մեր միջանցքում, ամբողջ երեսուն ձիգ տարի,
հրաժեշտն այն ձգվում ու դեռ չի ավարտվում:
Ինչպես որ հիմա է շարունակվում նաեւ,
քանզի դուք բոլորդ, ճաղատներ ու կուզիկ,
մեր դռնից եք էլի շարունակում ելնել,
բոլորդ՝ ապահով, դեռ ողջ ու երջանիկ:





