Ես կծկվել եմ քո ոտքերի մոտ, փոխարկվել սաղմի եւ արդեն...
* * *
Ես կծկվել եմ քո ոտքերի մոտ, փոխարկվել սաղմի եւ արդեն
հազիվ շրջելով լեզուս՝ քո քնքշությունն եմ աղերսում քեզնից:
Քո թեւատակին պստիկ ձագ եմ ես, մի բաց թեւերդ,
որ չընկնեմ հանկարծ, քանի տաքանալ չեմ կարողացել:
Ես՝ կիսարթուն ձուկ, որ մեջք ունենալ դեռ չեմ հասցրել,
եւ անողնաշար անշահասեր եմ կիսաբաց փորով:
Ես չեմ դիմանում, երերում եմ ես քեզանից այն կողմ,
որի հետեւում անթափանց խավար, դատարկություն է տիեզերական:
Մի՛ լքիր դու ինձ, դուրս բեր ամբոխից, տար ինձ լույսի մեջ,
կարդա ինձ համար, թե ինչ կլինի մեզ միլիոնավոր տարիներ հետո,
տեղեկացրու ինձ: Ես խառնարան եմ սեւ խոռոչների եւ բլուրների,
նորությունների, լավագույն տեքստը կույրերի համար:
Խեցին ականջիդ հպիր իմ կրծքին՝ լսիր աղմուկը բոլոր ծովերի,
մայրցամաքների, որ միտս են գալիս, տրոպիկական բնաշխարհների,
բոլոր խելագար շուկաների եւ փրփրաբառերի, եւ ճպուռների
ու խսիրների ճռճռոցները, զրնգոցները թեւնոցների եւ ձեռնակապերի։
Ես անծայրածիր գործվածք եմ, որից կարող ես ընտրել ուզածդ մասը,
ու թող ես լինեմ ձեւվածքը նրանց, որ կլինեն քո իշխանության տակ:
Սիրում եմ նրանց, քանի որ նրանք կզգան հոտը քո մարմնի ջերմության:
Ատում եմ նրանց։ Եվ մեռնում եմ ես մաշկիս տակ փշուր-փշուր ապակուց:
Ասա, որ ես քո թռչնիկն եմ, եւ որ ձեռքիցդ երբեք ինձ բաց չես թողնի,
եւ ասա նաեւ, որ ապրելու ենք ափին մի գետի, որի անունը ոչ ոք չգիտի։
Կսուզվենք մինչեւ հատակը նրա եւ նորից կելնենք, բոլորի համար
համր կլինենք ձկների նման, եւ ուռկանը մեզ երբեք չի գտնի։