Հազիվ շոշափելի մի հուշարձան եմ ես կանգնեցրել ինձ համար...
* * *
Հազիվ շոշափելի մի հուշարձան եմ ես կանգնեցրել ինձ համար՝
ճաշակով թե՛ որոշ ամբարտավանների, թե՛ մեծամասնության:
Զավակներներն իմ այսօր, տեսնելով կուռքին այդ երեւակայական,
չեն արցունքակալի, չեն լցվի հուզմունքով երբեք որդիական։
Եվ թոռներս նաեւ, առավել եւս իմ ծոռները երբեւէ
իրենց խոհերում ու հուշերի մեջ բնավ ինձ չեն մտաբերի՝
անգիտակ այն մասին, թե ի՜նչ երանելի, որքա՜ն փառավոր է
ցավը դանդաղ հալվում, անտես տարրալուծվում հրում պոեզիայի:
Խոսք ու զրույցը իմ մասին կանցնի՝ ոնց կարճ անձրեւն ամառային,
ինչպես բարդիներից ճերմակ նրբախավն է թռչում անհուսալի,—
հանց՝ փուչ, անհավաստի բամբասանք մի եւ կամ հղում բառարանում:
Եվ հարկավոր չէ, որ մեկի լսողությունն այն զուր զբաղեցնի:
Կմեռնեմ ես մի օր: Կմեռնի ամեն ինչ: Ու կրիայից շինված
սանրը ետ կտա Մերկուրիին ճաղատ Ապոլոնը:
Ու չի լինի մեկը, հավատացեք, որ իմ հոգու, հիշատակի
մասին մտահոգվի. անուններ շատ ունենք մենք՝ ամբողջ մի լեգեոն:
Ե՛վ կապիտոլինյան քուրմը, եւ՛ ատելի տոհմը սլավոնյան,
հանգաբանը խղճուկ — ողջն այդ ունայնության խաղ է մի անտեղի:
Բայց դու գնահատիր, մուսա՛, թե գրիչը սարդային ի՜նչ ուժով
դիմադրում համառ ու հակառակվում էր վեհությանն ունայնի: