Հին մի քաղաքում կույր մի արաբից...
* * *
Հին մի քաղաքում կույր մի արաբից
Կիզիչ արեւի ներքո մի չորս ժամ
Սակարկությունից հետո կգնեմ
Առյուծի փոքրիկ արծաթե արձան, մի լեւիաթան,
Դավիթ թագավոր — տավիղ նվագող,
Սեւ քարից սրտիկ,
Եվ մի մատանի իր խորհրդավոր փակ զարդագրով,
Ցիմցումի զանգակ եւ աչքահուլունք,
Լալկան մի տիկնիկ, որ զնգում — զնգում, եւ հանգստանալ չի կարողանում,
Նաեւ քեզ համար փոքրիկ կախազարդ,
Եվ տուն կմտնեմ՝ ձեռքերս մեջքիս հետեւում պահած,
Ու կհարցնեմ. «Գուշակիր հապա, ո՞ր ափիս մեջ է»:—
Դու կգուշակես, սիրելիս, սակայն չես պատասխանի,
Տասը տարի է, ինչ իմ կողքին չես,
Բայց ընդհանրապես կարեւոր չէ դա,
Միայն երջանիկ ու առողջ լինես,
Եվ ուրախանա՛ս միայն նվերով իմ այս արծաթե,
Միայն թե այնտեղ, որտեղ հիմա ես, ինձ չմոռանաս,
Միայն թե լինե՛ս, միայն թե
Ներե՛ս իմ հարությունը:




