Համաեվրոպական շուք ձեռք կբերեն...
* * *
Համաեվրոպական շուք ձեռք կբերեն
բառերն անդրասիական պոետի,
Սվերդլովսկն իմ հեքիաթ՝ չեմ մտաբերի
եւ բակը դպրոցի՝ շրջանում Վտորչերմետի։
Բայց որտեղ էլ ինձ վիճակվի մնալ,
Փարիզում խեղդուկ, թե Լոնդոնում նամ,
իմ խեղճ աճյունը թաղել կուզենամ
Սվերդլովսկի կորած մի շիրմատանը։
Ո՛չ այն պլանով, որ այն անգեղ է,
բայց պերճափայլ է ժեստով բեմելի,
այլ որ իմ կոշիկներն այնտեղ են՝
Մարմարին վարդեր եւ դրանց կիսադեմերը։
— Կապույտ ձյուներում արջասպային
ԵԲԴ-ն երեքով ավարտած մի կերպ,
— գանգերում պղնձի հետ նրանք կանգ առան,
ոնց վերակառուցման քաջերն առաջնաերթ։
Թող իր շեփորով շչակահնչի Վտորչերմետը,
Պլաստպոլիմերը թող երկարաձիգ սուլի։
Իսկ կինը, որ երբեւէ չի եղել ինձ հետ,
ալբոմը թող բացի ու ծխի լիուլի։
Նա բաց կանի ալբոմի էջերը,
ուր մեր դեմքերը վառ են գալիքի հետ,
ուր մենք երկնագույն ալբոմում ենք, առողջ ենք ու ջերմ,
երկրային տականքը ողջ — ավազակ ու պոետ։
Համաեվրոպական շուք ձեռք կբերեն
բառերն անդրասիական պոետի,
Սվերդլովսկն իմ հեքիաթ՝ չեմ մտաբերի
եւ բակը դպրոցի՝ շրջանում Վտորչերմետի։
Բայց որտեղ էլ ինձ վիճակվի մնալ,
Փարիզում խեղդուկ, թե Լոնդոնում նամ,
իմ խեղճ աճյունը թաղել կուզենամ
Սվերդլովսկի կորած մի շիրմատանը։
Ո՛չ այն պլանով, որ այն անգեղ է,
բայց պերճափայլ է ժեստով բեմելի,
այլ որ իմ կոշիկներն այնտեղ են՝
Մարմարին վարդեր եւ դրանց կիսադեմերը։
— Կապույտ ձյուներում արջասպային
ԵԲԴ-ն երեքով ավարտած մի կերպ,
— գանգերում պղնձի հետ նրանք կանգ առան,
ոնց վերակառուցման քաջերն առաջնաերթ։
Թող իր շեփորով շչակահնչի Վտորչերմետը,
Պլաստպոլիմերը թող երկարաձիգ սուլի։
Իսկ կինը, որ երբեւէ չի եղել ինձ հետ,
ալբոմը թող բացի ու ծխի լիուլի։
Նա բաց կանի ալբոմի էջերը,
ուր մեր դեմքերը վառ են գալիքի հետ,
ուր մենք երկնագույն ալբոմում ենք, առողջ ենք ու ջերմ,
երկրային տականքը ողջ — ավազակ ու պոետ։




