Սաղմոս

Ոռնում է քամին, զարկում վրանին.
շուրջս խավար է, թանձր մուժ ու մեգ:
Սեգ արքա էի ես ժամանակին,
սակայն տապալեց ինձ ոսոխը նենգ:

Սեւ օդի մեջ Քո ձեռքն եմ փնտրում ես.
դեպ Քեզ է հոգիս ընթանում համառ,
մղվում՝ ծարաված այն եղնիկն ինչպես,
որը տենչում է աղբյուրն իր զուլալ:

Որքան երազներն իմ՝ երանելի,
այնքան տհաճ է կյանքն այս իրական,
Ու անհունը այն խորքը չի գտնի,
ուր իմ աղերսն է այս հնչում միայն.

«Վերադարձրու տեսքն իմ արքայական,
տու՛ր ինձ հարություն Դու ըստ Քո խոսքի...»։
Տանջվում է այսպես խեղճ Դավիթ արքան՝
խոցող, ցավագին, սիրուց Բարձրյալի: