Ուշ ստանսներ
Հիմա հողի հետ չես վիճի,—
նույն տասնամյակներից ի վեր արդեն,
երբ հողը մտավ պախանն առաջին,
իսկ հետո մեկ ուրիշն ու երրորդը:
Բայց հողը նստեց, իջավ ցած-
սոխակին, քոթուկին ի վնաս,
այնպես որ, կմնար զարմացած
ոմն Լիսենկո կենսաբան,— թե կուզես իմանալ:
Նա կընտրեր մի ուրի՛շ կյանք, այլ.
նրան, ով արթնանալով վաղ
լցնում էր ջուրը սառցափայլ
ծորակից՝ վրան իր մանր ուղեղի:
Կամ նրան, ով երկար, լուռումունջ
սիրում էր թավալվել գիրքն առած,
կամ նրան, ով ճակտի հերափունջը
կցնցեր, կարծես մի վերջին խաղանիշ դառած:
Սակայն խզվեցին ժամկետները,
կյանքի չկոչած նույնիսկ մինչեւ վերջ
մարզիկներին եւ անբաններին:
Իսկ ես մի նոր էոնի մեջ
վատնված՝ ցավով, ախ ու վախով,
տեսնելով քո հմայքը թովիչ՝
հաշտ եղա իմ դերախաղով
մասնավոր, վարձու դետեկտիվի:
Ճիշտ է, դեռ մնացել են
անբասիր քանի՜-քանի խորություն,
ուր քաշվել ենք ջանացել,
եւ մեջքներս շտկած՝ դուրս մղվել իրողություն:
Բայց մի՞թե մեկնումեկին մեր երթում
շնչառական մեր այս ապարատով
կդառնաս կապուտակ այդ թանձրաշերտում
ընկեր կամ եղբայր — սրտամոտ:
Համենայն դեպս, միայն երկնքին,
ես վստահում եմ այսօր լոկ նրան,
ըստ կարեւորի՝ նրան՝ միակին,
վհատ հոգի՜ս եմ բացում անվարան:
Կարծես թե վազանցումի բերմամբ
գլուխս վեր տնկած տնտղում եմ ես
ուղենիշերը գալիք դեգերման
եւ դնում տեղանքում նախապես:





