Ինչ-որ մի օր, ինչ-որ մի օր...

* * *

Ինչ-որ մի օր, ինչ-որ մի օր,
երբ մենք խիճ կդառնանք կամ մեծ մի գետաքար,
իսկ միգուցե «շղթա քարակարկառ» —
հմուտ աշխարհախույզ գրագետները նոր
քարտեզներում իրենց կնշեն մեզ (սառցադաշտերը բարբարոս
հազիվ հալվեն հյուսիսային եզերքներում),
եւ այն ամենը, որ մենք գրքերից գիտենք
քարի մասին կամ ճիշտ հակառակի,
պարզվում է, որ այնժամ կհասկանամ միայն՝ ինչպես պիտի լինել
առանց հստակության դատարկ երազանքի եւ փաստերի միջեւ:
Եվ պատկերը Նրա կետգծերի
կնշմարվի տեսքով ճաք — տառերի:
Եվ ավելի հստակ կդառնա այդ գործը:
Եվ կսկսեն այդժամ խաշնարածները նոր
փնտրել իրենց կորած քոչավայրերը հին,
գուշակելով մեռած իմաստները: