Ես ամենը հիշում եմ, թեեւ շատը՝ ցաքուցիր...
* * *
Ես ամենը հիշում եմ, թեեւ շատը՝ ցաքուցիր,—
թափթփված դպրոցական մեր հրոսախումբը,—
Մայիսի մեկին համը հանեցինք, խմելով ո՛չ թե ումպով
ինքնաքաշ գարեջուրը, այլ կանիստրին առաջին անգամ բերան կպցրի։
Ես հիշում եմ ժամը, երբ ոտնատակ տվին
մեզ գռեհկության համար — ցուցարարները,—
եւ՛ երաժշտությունը, եւ՛ երաժշտությունը,
օ՜, ավելի քան հիմա, լավ էր էն թվին։
Խելոք ու հանգիստ, ժպիտով միայն, ոնց երազ դարձած,
եւ լոկ հրաշքով չմարեց ձեռքիս պապիրոսն իսկի,—
բոլորով փռված ենք հրապարակի մեջ Սվերդլովսկի,
ուր միմիայն ինձ կկանգնեցնեն հուշարձան։