խաղաղությունը այնպիսի մեկի մեջ ոնց դու...
* * *
1
խաղաղությունը այնպիսի մեկի մեջ ոնց դու
բնում պառկած լույսը կաթկթում է
չի կաթկթում. պարկուճը բռնկվում
այրվում եւ ասում է
ինքս ինձ դատարկությունից եմ վերցրել
հետքից երեւում է
չի կաթկթում պարկուճը բռնկվում է
ստում եւ չի այրվում
եւ աշխարհ կղզու երկայնքով
եւ աննկատ պատռված գարշապարում
խցանված արյունը ներսից է
որ ասում է ես չեմ ապրում
ես որպես հենարան եմ ձեզ
գնում եմ դեպի հոսանքը, ինչը ներսում է
ապաստանը միակ
քայլիր այնտեղ ինչպես պարը գալարուն
դեպի մահացու հայացքները գալարուն
դեպի այդ թեժ կետերը
եւ փոսերը եւ ամենուր
նա պար է նա ինչպես ծիծեռնակ
մեռած ծիծեռնակի բերանում
այդպիսի թեժ կետերում
այդպիսի կույր ծխի մեջ
բոլորը պարում են, պարում
թռչում են թռիչքով թեւակոտոր
զնգում են ձայնով կցկտուր
ինչպես երգը ամեն ինչի մասին
ինչպես այն իսպանացիները
որ քայլում էին
օդային ջարդված աստիճաններով
եւ երազներ հավաքում այս քնի մեջ
2
այսօր նրա հետ, այսօր ձյունը
անցավ ոնց փոթորիկը
քո եւ ձյան միջեւ ձգվող կածանով
շարժվեցին աչքերը
որոնց մեջ որպես կեղծ հետք
իջավ սուրբը
եւ արդեն տարի անց
ճնշող դատարկության միջով
անցան
աղետը երջանկությունը տրա-լյա-լյա
բերանում զրնգում է երկիրը
ուրիշի անունից դժգոհելով
բողոքելով նավարկող մտքի
եւ ոչ իր անհայտ ընթացքի դեմ
որը ծխում է հրազենի պես
հոսում է նման Ոչնչի
եւ համբերության գետաբերանում
պարզ օրերի մռայլ պատերի տակ
մնաս բարով, ժամն է օրս վերցրու
— իսկ դո՞ւ իսկ դո՞ւ իսկ դո՞ւ
1
խաղաղությունը այնպիսի մեկի մեջ ոնց դու
բնում պառկած լույսը կաթկթում է
չի կաթկթում. պարկուճը բռնկվում
այրվում եւ ասում է
ինքս ինձ դատարկությունից եմ վերցրել
հետքից երեւում է
չի կաթկթում պարկուճը բռնկվում է
ստում եւ չի այրվում
եւ աշխարհ կղզու երկայնքով
եւ աննկատ պատռված գարշապարում
խցանված արյունը ներսից է
որ ասում է ես չեմ ապրում
ես որպես հենարան եմ ձեզ
գնում եմ դեպի հոսանքը, ինչը ներսում է
ապաստանը միակ
քայլիր այնտեղ ինչպես պարը գալարուն
դեպի մահացու հայացքները գալարուն
դեպի այդ թեժ կետերը
եւ փոսերը եւ ամենուր
նա պար է նա ինչպես ծիծեռնակ
մեռած ծիծեռնակի բերանում
այդպիսի թեժ կետերում
այդպիսի կույր ծխի մեջ
բոլորը պարում են, պարում
թռչում են թռիչքով թեւակոտոր
զնգում են ձայնով կցկտուր
ինչպես երգը ամեն ինչի մասին
ինչպես այն իսպանացիները
որ քայլում էին
օդային ջարդված աստիճաններով
եւ երազներ հավաքում այս քնի մեջ
2
այսօր նրա հետ, այսօր ձյունը
անցավ ոնց փոթորիկը
քո եւ ձյան միջեւ ձգվող կածանով
շարժվեցին աչքերը
որոնց մեջ որպես կեղծ հետք
իջավ սուրբը
եւ արդեն տարի անց
ճնշող դատարկության միջով
անցան
աղետը երջանկությունը տրա-լյա-լյա
բերանում զրնգում է երկիրը
ուրիշի անունից դժգոհելով
բողոքելով նավարկող մտքի
եւ ոչ իր անհայտ ընթացքի դեմ
որը ծխում է հրազենի պես
հոսում է նման Ոչնչի
եւ համբերության գետաբերանում
պարզ օրերի մռայլ պատերի տակ
մնաս բարով, ժամն է օրս վերցրու
— իսկ դո՞ւ իսկ դո՞ւ իսկ դո՞ւ




