Վեհերոտություն
Ես յոթ անգամ կանգնել եմ դատարանի առաջ. նստել ճամբարներում,
որտեղ չեն շտապել հայտնել վերեւներին մահվան մասին նառի հարեւանի,
որ համարեն, թե նա կենդանի է եւ ունենան հացի լրացուցիչ բաժին.
եւ քնել եմ այդպես մեռածների կողքին՝
քանի վերակացուն դեռ չի բացահայտել հանգուցյալին հոտով —
գլխաքանակը մեր ճշգրտելիս:
Ես արգելված գոտում սպանվելու ստույգ վտանգն արհամարհած.
փախուստի եմ դիմել հատուկ խիստ ռեժիմի զոնաներից,
նույն վագոնում տանջվել մահապարտների հետ,
որոնց դատավճիռն ի կատար ածելու վայրերն էին տանում։
Ես տարել եմ նաեւ դաժան մենությունը կարցերների...
Եվ երգերիս տետրը ձեռքերիս մեջ մաշել — քրքրելով,
վեհերել եմ վերջին ֆրայերի պես
ու ոտընդփոխ լռվել խմբագրության շեմին «Նովի միր»-ի:





