Անթիվ դարեր ի վեր անհունի խորքերից...
* * *
Անթիվ դարեր ի վեր անհունի խորքերից
հոսեց լույսը վաղուց հանգած բյուր աստղերի,
որ սուզվի խորքերը, հատակն իմ աչքերի...
Էլ ինչու սարսափել, պոե՛տ, կամ զարմանալ.
ինչպես նրա՛նք առաջ, այնպես էլ՝ դո՛ւ հիմա:
Բիբերը գիշերվա վառման ճրագների,
անխախտ պատգամը բյուր ոդիսականների...
Բայց երկնակամարում չկա դեռ աստղն այն,
որը մեր ծոռներին կհասնի կենդանի՝
հղելով աստղային ողջույն հավերժական:
Անթիվ դարեր ի վեր անհունի խորքերից
հոսեց լույսը վաղուց հանգած բյուր աստղերի,
որ սուզվի խորքերը, հատակն իմ աչքերի...
Էլ ինչու սարսափել, պոե՛տ, կամ զարմանալ.
ինչպես նրա՛նք առաջ, այնպես էլ՝ դո՛ւ հիմա:
Բիբերը գիշերվա վառման ճրագների,
անխախտ պատգամը բյուր ոդիսականների...
Բայց երկնակամարում չկա դեռ աստղն այն,
որը մեր ծոռներին կհասնի կենդանի՝
հղելով աստղային ողջույն հավերժական:




