Խճանկար
Ի՞նչ է սիրտը. անխնամ բանջարանոց...
Մ. Կուզմին
Բանջարանոց չէ, ավելի շուտ՝ այգի,
վայրենի, թե լքված ծաղկապարտեզ.
ամայության ու քայքայման սկիզբ...
Աստված-այգեպանն ուրախ է բերքի
եւ արդարների համար խնամած
Երկնային այգու հրաշքի համար,
սակայն անպտուղ հոգին, չհնձած
խոտհարքի նման, մեռելացումն է
իր տոնում հիմա:
Թուփ ու խոտերի ոստայնը կանաչ,—
ա՛խ, ինչ մոտիկ են լապտերները վառ,—
ճամփաս էր փակում, երբ քայլով համառ
անցնում էի այդ թավուտով... Հոգիս,
իր մեջ առնելով երկրի ողջ աղը,
իրավունքներ է ուրիշ պահանջում.
նեղ է օրենքի ցանկապատը, նե՛ղ,
երբ հեռապատկերն այլ տեղ է կանչում:
Ես տեսնում էի տերեւ առ տերեւ
հաղթահանդեսը համաչափության
եւ առողջության գույներն անարվեստ՝
եղանի թողած նշագծությամբ:
Բայց հոգին, մեկ է, չի ուզում լքել
անիմաստության նիստը շողշողուն,
եւ ծաղիկ ու խոտ չեն օգնելու քեզ:
Մեռելացումի ճամփան չեն փակի
ոչ կիրը, ոչ էլ բրոմ ու ծծումբ,
սկիզբը փոքրիկ փոշեհատիկ է,
բայց զարմանալի հանդերձ է գծվում,
ու խորանում են արմատներն հողում,
ու վերադարձի ճանապարհ չկա,
զղջումը կերպ է զուտ մոռացումի.
հոգին փոքր չէ խոտից բանական:
Մահն ի՛նչ նրբանուրբ նախշեր է գծում:
Ու կռահումն է աշխարհի պես հին.
ամենայն ախտ ու կատարելություն
ուղեկիցներ են անբաժանելի:
Դառն է, բայց եթե այդպես է ուզում
հոգին ամոթի արդարացումը,
թող հիանա մեր հայացքը անզոր
խճանկարով այս տերեւների
եւ անշրջելի մեռելացումով:
Մ. Կուզմին
Բանջարանոց չէ, ավելի շուտ՝ այգի,
վայրենի, թե լքված ծաղկապարտեզ.
ամայության ու քայքայման սկիզբ...
Աստված-այգեպանն ուրախ է բերքի
եւ արդարների համար խնամած
Երկնային այգու հրաշքի համար,
սակայն անպտուղ հոգին, չհնձած
խոտհարքի նման, մեռելացումն է
իր տոնում հիմա:
Թուփ ու խոտերի ոստայնը կանաչ,—
ա՛խ, ինչ մոտիկ են լապտերները վառ,—
ճամփաս էր փակում, երբ քայլով համառ
անցնում էի այդ թավուտով... Հոգիս,
իր մեջ առնելով երկրի ողջ աղը,
իրավունքներ է ուրիշ պահանջում.
նեղ է օրենքի ցանկապատը, նե՛ղ,
երբ հեռապատկերն այլ տեղ է կանչում:
Ես տեսնում էի տերեւ առ տերեւ
հաղթահանդեսը համաչափության
եւ առողջության գույներն անարվեստ՝
եղանի թողած նշագծությամբ:
Բայց հոգին, մեկ է, չի ուզում լքել
անիմաստության նիստը շողշողուն,
եւ ծաղիկ ու խոտ չեն օգնելու քեզ:
Մեռելացումի ճամփան չեն փակի
ոչ կիրը, ոչ էլ բրոմ ու ծծումբ,
սկիզբը փոքրիկ փոշեհատիկ է,
բայց զարմանալի հանդերձ է գծվում,
ու խորանում են արմատներն հողում,
ու վերադարձի ճանապարհ չկա,
զղջումը կերպ է զուտ մոռացումի.
հոգին փոքր չէ խոտից բանական:
Մահն ի՛նչ նրբանուրբ նախշեր է գծում:
Ու կռահումն է աշխարհի պես հին.
ամենայն ախտ ու կատարելություն
ուղեկիցներ են անբաժանելի:
Դառն է, բայց եթե այդպես է ուզում
հոգին ամոթի արդարացումը,
թող հիանա մեր հայացքը անզոր
խճանկարով այս տերեւների
եւ անշրջելի մեռելացումով:





