Պահպանիր, իմ անգի՛ն, մինչ վատթար օրերն իմ...
* * *
Ա. Ռ.
Պահպանիր, իմ անգի՛ն, մինչ վատթար օրերն իմ,
Շունչը նոյեմբերյան պաղ առավոտների,
Սավանների ցուրտը հիվանդանոցային,
Մետաքսները խոնավ, պարտված դրոշների,
Վերջին ջերմ գգվանքի ակամա սարսուռը,
Դղիրդը մեկընդմիշտ մեկնող գնացքների...
Քանի չի շառաչել ահեղ ջրհեղեղը,
Սեւ քո տապանն առ դու եւ այս աղոթքը իմ.
Նավարկության նշան ու սկիզբ մեկնումի,
Անգոյության աղոտ, խուլ մի նախանվագ,
Թեթեւ-թեթեւ շունչը հազիվ նշմարելի,
Արդեն վերջին ցրտի, վերջի՛ն, ի՛մ սիրելի:
Ա. Ռ.
Պահպանիր, իմ անգի՛ն, մինչ վատթար օրերն իմ,
Շունչը նոյեմբերյան պաղ առավոտների,
Սավանների ցուրտը հիվանդանոցային,
Մետաքսները խոնավ, պարտված դրոշների,
Վերջին ջերմ գգվանքի ակամա սարսուռը,
Դղիրդը մեկընդմիշտ մեկնող գնացքների...
Քանի չի շառաչել ահեղ ջրհեղեղը,
Սեւ քո տապանն առ դու եւ այս աղոթքը իմ.
Նավարկության նշան ու սկիզբ մեկնումի,
Անգոյության աղոտ, խուլ մի նախանվագ,
Թեթեւ-թեթեւ շունչը հազիվ նշմարելի,
Արդեն վերջին ցրտի, վերջի՛ն, ի՛մ սիրելի:




