Ժամացույց
1
ինչպես է պետք աշխատի ժամացույցը
ինչպես է պետք գնալ ժամերով
ինչպես է պետք ժամացույցի ներսում
գնալ ահա այսպես
տիկ տակ
տիկ տակ
տիկ տակ
ահա այսպես
եւ հանկա՛րծ
ո՛չ այդպես
ոչ այդպես
հենց դա ժամացույցի ներսում
ոչ այդպես
գնալ ժամերով
ոչ այդպես
ընդհուպ մինչեւ ժամացույցը
գնալ
ոչ այդպես
ո՛չ տիկ ո՛չ տակ
եւ այսպես
ժամացույցի ներսում
զսպանակները հաղթահարելով մտնել ներս
եւ կարեւոր է
քայլերը զսպելով
արդեն դրսից մոտենալ ժամացույցին
դրսից ինչպես ներսից
բայց ոնց հասնել ժամացույցին
մեկ չորս երեք
2
ժամացույցի մեխանիզմում մարդուկ է նստած
ժամանակի կառավարիչ
ժամագործ
վայրկյանների որսորդ
րոպեները հնազանդեցնող
այլապես
միայն ազատություն տուր դրանց
այնպես կվազեն
րոպեն րոպեի հետեւից
նամանավանդ
այդ թռչող վայրկյանները
որոնց անհնար է բռնել
թեեւ ինչու բռնել
3
ժամանակի վազքը ասաց բանաստեղծուհին
բայց չասաց վազք դեպի ուր
եւ կարեւորը որտեղից
դժբախտություն է
ժամանակի վազքը
ինչպես է պետք աշխատի ժամացույցը
ինչպես է պետք գնալ ժամերով
ինչպես է պետք ժամացույցի ներսում
գնալ ահա այսպես
տիկ տակ
տիկ տակ
տիկ տակ
ահա այսպես
եւ հանկա՛րծ
ո՛չ այդպես
ոչ այդպես
հենց դա ժամացույցի ներսում
ոչ այդպես
գնալ ժամերով
ոչ այդպես
ընդհուպ մինչեւ ժամացույցը
գնալ
ոչ այդպես
ո՛չ տիկ ո՛չ տակ
եւ այսպես
ժամացույցի ներսում
զսպանակները հաղթահարելով մտնել ներս
եւ կարեւոր է
քայլերը զսպելով
արդեն դրսից մոտենալ ժամացույցին
դրսից ինչպես ներսից
բայց ոնց հասնել ժամացույցին
մեկ չորս երեք
2
ժամացույցի մեխանիզմում մարդուկ է նստած
ժամանակի կառավարիչ
ժամագործ
վայրկյանների որսորդ
րոպեները հնազանդեցնող
այլապես
միայն ազատություն տուր դրանց
այնպես կվազեն
րոպեն րոպեի հետեւից
նամանավանդ
այդ թռչող վայրկյանները
որոնց անհնար է բռնել
թեեւ ինչու բռնել
3
ժամանակի վազքը ասաց բանաստեղծուհին
բայց չասաց վազք դեպի ուր
եւ կարեւորը որտեղից
դժբախտություն է
ժամանակի վազքը





