Հեռավոր

Հիշողությանս հանդիմանական կանչո՞վ, թե՞ ծանր զգացողությամբ, որ ունենում ես գավթում տաճարի, կամ թեւաբեկված թռչնիկի տեսքից, գյուղ էի գնում, տատիս մոտ — մանկութ արահետներով։ Ցուրտ է — այնպիսի, որ բռնակալի կառավարումից հետո է լինում։ Քամին սանձարձակ քշում է փոշին. Հուսահատությամբ հետքերն եմ զննում մարած օջախի: Ոչ ջրհոր, ոչ տուն — Թեւին է տալիս մի կենտ ցախաքլոր: Գետակը ծանոթ նույն հունն է հարթում իր ոլոր-մոլոր: Սրտի ցավի մոտ նսեմանում են ցավերը բոլոր: ...Սարսափելի է վերադառնալը մանկության աշխարհ, ուր ոչ ոք չկա: