Հեռավոր
Հիշողությանս հանդիմանական կանչո՞վ,
թե՞ ծանր զգացողությամբ,
որ ունենում ես գավթում տաճարի,
կամ թեւաբեկված թռչնիկի տեսքից,
գյուղ էի գնում, տատիս մոտ —
մանկութ արահետներով։
Ցուրտ է —
այնպիսի, որ բռնակալի կառավարումից հետո է լինում։
Քամին սանձարձակ
քշում է փոշին.
Հուսահատությամբ
հետքերն եմ զննում մարած օջախի:
Ոչ ջրհոր, ոչ տուն —
Թեւին է տալիս մի կենտ ցախաքլոր:
Գետակը ծանոթ
նույն հունն է հարթում իր ոլոր-մոլոր:
Սրտի ցավի մոտ
նսեմանում են ցավերը բոլոր:
...Սարսափելի է վերադառնալը մանկության աշխարհ,
ուր ոչ ոք չկա:





