Դու նրան՝ կանգ առ, սպասիր մի քիչ...
* * *
Դու նրան՝ կանգ առ, սպասիր մի քիչ,
ինչո՞ւ է ցավում գլուխդ, քունքիդ
դեռ առավոտից արճիճ է կաթում,
ու հայելու մեջ դեմքդ չես կարդում:
Դու նրան՝ օրերն ինչպե՛ս են վազում,
լույսը նոր բացվեց՝ գիշեր է հիմա,
եւ հոգին՝ հոգնած ու քրքրված մաղ,
իսկ նա քեզ՝ իզո՜ւր:
Գետաձին էլի, տե՜ս, խոտ է ծամում,
կոկորդիլոսն է ջրերում պառկել,
գազանանոցը՝ երջանիկ այգի,
լսիր՝ ինչ ուրախ ձայներ են հանում:
Իմ երկինքներն էլ տեղը տեղին են,
ծովեր, անտառներ, լեռներ ու առու,
ու մոծակների երգը երկնիվեր:
Ապրանքդ ցույց տուր: Ի՞նչ ես վաճառում:




