Երեք յոթտողանի

Սարերում ցորենը ցորենով
փթթում գիրանում է ամառը.
երկձիգ հանքաշերտերի օղակով
թռչում է երկանկյուն ծիծառը
եւ խոցվում կայծակից,
(ասես շշի մեջ ամառը)
վայրկենապես-ամպ— թախիծ:

Մնաս բարով, սար: Երկձիգ տանիքներից
քո թեփուկավոր արահետներով
մշուշի միջով խավարն են գնում
աշխետները թիկնապանակներով
(կարմիրից-կարմիր, ծուխ— ծխի հետեւում)
եւ աշխետների պոչերը այրվում են,
այրվում են ինչպես ինքդ ես այրվում:

Սար, մնաս բարով: Եվ այսպես
կրակը կչորանա, մոխիրները
բարդու այրված փետուրների պես
լանջերից խավարի մեջ կգլորվեն
(եւ տան մոտ ընկած ծիծեռնակի
թեւերը կիսաչափ կծալվեն
եւ երազներ ոչ ոք չի տեսնի):