Ուղեվարձը
Ես նստած բանտում,
որի պատերից անդին անցնում էր տրամվայի գիծը,
կարոտով էի լսում քաղաքի ձայներն ըղձալի,
անասնոց քշված կենդանու նման։
Եվ քննում էի մտովի, թե ես ինչե՜ր կտայի այդ զնգզնգացող վագոնով
փոքր-ինչ երթեւեկելու երջանկությանը հասնելու համար;
Իմ թանկ մեքենան, ամառանոցս տաքուկ ծովափին, չլսված գումար,
ճենապակեղեն, գեղանկարներ, հազվագյուտ դրամներ —
առանց վարանքի պատրաստ էի տալ,
թե ունենայի այդ ամենը ես...
Շատ տարիներ անց,
ապշահարության հասնող միամիտ ոգեւորությամբ,
զբոսնում էի երկար սպասված զնգուն վագոնով, տոն օր էր ասես։
«Ուղեվարձը մեր երեք կոպեկ է»,— աչքովս ընկավ ազդագիրը թանկ։
Եվ ինձ նեղություն չպատճառեցի տարբերությունը հաշվելու համար:





