Կիյո՜, կիյո՜...
* * *
Կիյո՜, կիյո՜...
Մինչ ծնկները հասնող ջրում, ձեռնասայլակն ամուր պահած,
նա միզում է հենց գետի մեջ:
Կամրջի մոտ, բաղնիքների օճառաջուրն ու փրփուրը
թափող ժանգոտ խողովակի, լքված բակի ու այն ափին
գտնվող դեռ չպայթեցված եկեղեցու դիմաց կանգնած՝
նա միզում է հենց գետի մեջ,
ասես բանից անտեղյակ, թե ոնց է այստեղ ինքն հայտնվել,
իսկ դեմքով մեկ մի ժպիտ էր թափառում՝ մերթ երանության,
մերթ կարծես թե ցնորյալի: Անելիքը ավարտել է, բայց կանգնած է
հենց այնտեղ, ուր սովորաբար անասուններն են գետն անցնում,
կանգնել է՝ դեռ շալվարն արձակ, ու լուռ նայում է հոսանքին՝
փաթաթանները ներծծված ջրով՝ ուռել են ոտքերին,
ու չգիտի, թե հետո ինչ պիտի անել, կանգնած է իր սայլակը զույգ
ձեռքով բռնած, ու ինչ-որ բան է քրթմնջում, ինչ-որ փնչում,
բայց մի բան է ընդամենը արտաբերում. Կիյո, Կիյո...
Եվ ի՞նչ է սա՝ հաշվա՞րկ արդյոք, թե՞ պարզապես ինչ-որ անեծք:
Ամեն գարնան նույն դղրդյունն է որոտում մայթերի վրա երկաթե:
— Կիյո Կիյոն է,— գլխով են անում մարդիկ նրան ի տես,—
գլորում իր սայլակը եւ հաչոցի տակ գամփռների հայտնվում է նա՝
գունաթափ, գորշ գլխարկով, իր կպցրած կարմիր գույնի գալոշներով-
ահա՛, ահա՛ գալիս է նա դղրդյունով ու աղմուկով,
ամեն ինչի ու ամենքի հանդեպ օտար,
ու պառավները ետեւից խաչակնքում են՝ ոնց Եղիա մարգարեին,
իսկ տղամարդիկ՝ փնփնթում. Արի, դե արի, այ հիմար,
դուք ուզում եք Անդրեեւո՞ նորից գնալ-
ու նա սայլակը քարշ տալով՝անհետանում է կուրացնող
մթնշաղում անցնող օրվա, նույնքան հանկարծ, անակնկալ,
ինչպես եկավ, լոկ դղրդյունն է ընթանումում նրա հետքով՝
շնահաչի հետ անհեթեթ՝ այստեղ-այնտեղ...
Եվ ինչո՞ւ մարդը հայտնվեց:
Ինչո՞ւ հրում է երկու այդ անիվներն՝ հանց ճակատագիր,
եւ լալիս է տոն օրերին, եւ դիմանում է ժպտալով,
եւ անտեղի ուրախանում. ինքս տեսա, թե ոնց էր նա
քայլում թաղման նվագախմբի կողքով հենցիբր՝ տեսեք՝ ահա կիյո՛ն, կիյո-կիյո՛ն,
մի՞թե օգուտ կա նրանից: Ոչ մի տեղից եկավ մի օր,
ու ոչ մեկին հայտնի չէ, թե որտեղ է նա մահանալու:
Դու մի՛ հանձնիր,
ինձ մի՛ հանձնիր Անդրեեւո,— ասաց մայրս մահից առաջ,
ու աչքերը նրա հենց նույնն էին ասես...
Վերջերս ես մի առիթով անցնում էի այդ կողմերով:
Հին շինության միհարկանի տունն՝ առանց ցար վերափոխված,
կարելի է ասել, բարաք էր մի խղճուկ,
սակայն՝ միջնահարկով նաեւ,
շքամուտքում ինչ-որ մարդիկ էին նստած,
ու բոլորը գորշ հագուստով. մարդկանց երամ, որ իրարու
խորթ ու օտար, թռչունների պես փքվելով, ուժասպառված՝
երկնից ընկել էին այստեղ՝ նավակի վրա դաշտային...
Սակայն դա՛ չէր, որ ինձ թվաց տարօրինակ,
ո՛չ այդ տունը, ո՛չ էլ նրա բնակիչներն՝ իրար նման,
այլ զգացումն այն, որ կարծես եղել եմ ես այնտեղ վաղուց,
ներսի՛ց գիտեմ՝ եւ՛ տախտակները հատակի,
եւ՛ բռնակները արույրե, եւ՛ ճիչերը, հոտը մեզի ու քլորի,
եւ՛ մեղմ քամին միջանցքներում ազատ ճեմող,
որ դռներն էր շրխկացնում.
— Համեցեք ներս: Նե՛րս համեցեք...
Օ, դա բնավ ամպրոպը չէ, որ որոտում է մայթերին,
այլ ինքն է հենց՝ Կիյո-Կիյոն խլացնող իր ձեռնասայլով
թռել երկինք, եւ սպիտակ, աղոտ մի հետք է նա թողնում
իր ետեւից, ծավալվելով շառագունում՝
հանց նշաններ գաղտնախորհուրդ...
Ի՞նչ էր ուզում ասել մարդը՝ խորհում եմ ես արթնանալով,
ու կես դար անց, լուսադեմին, կյանք ու երազ խառնած իրար,
նայում եմ ու տեսնում նրան՝ կանգնած պղտոր այն ջրերում,
ու հարցնում է ահա նորից.
Ո՞ւմ, ի՞նչ — սակայն չկա եւ ոչ մի մի պատասխան: Չկա եւ վե՛րջ:
Օ, մեր լոգանք ու սահանքներ, ձեզնից ո՛չ մի տեղ չեն փախչի
Ֆլեգետոնը, Հորդանանը, Լետան կամ հենց Վոխնան...
Բան չգիտեմ... Կիյո, Կիյո...
ու լնդերը մերկացնելով՝ ծիծաղում անձայն ծիծաղով,