Ո՞վ է կրե վազում ոստրեն պահում-փակում...
* * *
Ո՞վ է կրե վազում ոստրեն պահում-փակում,
նայում սառչող ջրին
եւ թելը պահում ասեղի ծակում։
Ո՞վ է անմարմին լույսը տեսնելով, արծաթ անձրեւն՝ աղաթթու,
մեռնողին ի բարի՝
զեղչով դրախտի տոմս ճարել մտմտում։
Նվաճած ջրերը պղտոր՝ պահի տակ արծաթով ընտիր
խաղում է ձուկը ծանծաղուտում,
փոխվելով սնդիկե գնդի։
Ով ձկան ոսկորն է հարթում, ոչ մի կերպ մեռնել չի կարող,
չի կարող քնել նա, զի հետո
կհուզի նրան ձկան հոգեվարքը երկարող։
Քնիր, հիմարիկ մանկիկ, քո ձեռքով մահդ շոշափիր,
ոչ ոք իր շուրջը չի տեսնի ոչինչ,
եւ նա, ով օգտվում է խոշորացույցի չափից։
Մեռյալի կողքին նա չի կանգնի, եւ ողջին էլ չի հիշի,
եւ կնեղացնի մանկանը ջինջ,
եւ նրա հոգին կթոշնի, կմշուշվի։
Իսկ կույրը նայում է դուրս, եւ լուսինն, ասես կատու
լիզում է նրա ձեռքերը սառչող —
բաժանման սառնամանիքում հարատեւ։




